«Կենդանաբանություն»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտը ավելացնում է․: diq:Heywanşınasiye |
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: sn:Ketamhuka |
||
Տող 9. | Տող 9. | ||
=== Գրականություն === |
=== Գրականություն === |
||
{{cite book|title=Հայկական սովետական հանրագիտարան|chapter=5-րդ հատոր|date=1979թ.|}} |
{{cite book|title=Հայկական սովետական հանրագիտարան|chapter=5-րդ հատոր|date=1979թ.|}} |
||
[[ru:зоология]] |
|||
[[af:Dierkunde]] |
[[af:Dierkunde]] |
||
[[an:Zoolochía]] |
[[an:Zoolochía]] |
||
Տող 89. | Տող 88. | ||
[[qu:Suwuluhiya]] |
[[qu:Suwuluhiya]] |
||
[[ro:Zoologie]] |
[[ro:Zoologie]] |
||
[[ru:Зоология]] |
|||
[[scn:Zûluggìa]] |
[[scn:Zûluggìa]] |
||
[[sco:Zoology]] |
[[sco:Zoology]] |
||
Տող 96. | Տող 96. | ||
[[sk:Zoológia]] |
[[sk:Zoológia]] |
||
[[sl:Zoologija]] |
[[sl:Zoologija]] |
||
[[sn:Ketamhuka]] |
|||
[[sq:Zoologjia]] |
[[sq:Zoologjia]] |
||
[[sr:Зоологија]] |
[[sr:Зоологија]] |
04:10, 5 Հուլիսի 2012-ի տարբերակ
Կենդանաբանությունը կամ զոոլոգիան գիտություն է կենդանիների մասին: Կենսաբանության բաժին է, ուսումնասիրում է կենդանիների բազմազանությունը, տարածումը, կազմությունը և կենսագործունեության օրինաչափությունները: Ժամանակակից կենդաբանությունը գիտությունների մի համալիր է, իր մեջ ընդգրկում է մասնաճյուղային շատ դիսցիպլիններ, որոնց ուսումնասիրության առարկան մի դեպքում կենդանիների կառուցվածքային, կենսագործունեության կամ զարգացման երևույթներն են, մյուս դեպքում՝ կարգաբանական որոշակի աստիճանում գտնվող կենդանիները: Կենդանաբանական գիտությունների մեջ դասվում են.
- կենդանիների կարգաբանությունը, որն ուսումնասիրում է նրանց տեսակային բազմազանությունը, բացահայտում պատմական զարգացման ուղին և այլն
- կենդանիների սաղմնաբանությունը, որն զբաղվում է անհատական զարգացման (օնտոգենեզ) առանձնահատկություններով
- կենդանիների ձևաբանությունը, որն ուսումնասիրում է կենդանիների արտաքին և ներքին կառուցվածքները
- էկոլոգիան, որը բացահայտում է օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև եղած կապը
- կենդանիների աշխարհագրությունը, որը բացահայտում է կենդանիների տարածվածությունը ջրում և ցամաքում, Երկրի առանձին մասերի կենդանական աշխարհի կազմությունն ու ծագման առանձնահատկությունները:
- Կենդանիների ֆիզիոլոգիան, որը հետազոտում է կենդանի օրգանիզմում կատարվող կենսագործունեության օրինաչափությունները և այլն:
20-րդ դարում նշված գիտություններին ավելացան ևս երկուսը՝ գենետիկան և մոլեկուլային կենսաբանությունը: Կենդանաբանության մեջ են դասվում նաև այն բաժինները, որոնք ուսումնասիրում են կարգաբանական մեծ խմբերի մեջ մտնող կենդանիների տեսակները, օրինակ, պրոտոզոոլոգիան ուսումնասիրում է միաբջիջ կենդանիներին, միջատաբանությունը՝ միջատներին, իխթիոլոգիան՝ ձկներին, օրնիտոլոգիան՝ թռչուններին և այլն: Կենդանիներին վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց որսալու, ընտելացնելու կամ բուծելու, նրանցից պաշտպանվելու համար, մարդիկ հավաքել և ունեցել են հազարամյակների ընթացքում: Սակայն կենդանաբանությունը, որպես գիտություն, ծնունդ է առել Հին Հունաստանում՝ կապված Արիստոտելի անվան հետ: Արիստոտելն իր աշխատություններում տեղեկություններ է հայտնում կենդանիների շուրջ 500 տեսակի մասին, որոնց միավորել է մի քանի խոշոր խմբերում: Մանրադիտակի գյուտն ու օգտագործումը հանգուցային նշանակություն ունեցող իրադարձություն էին կենդանաբանության և ընդհանրապես օրգանական աշխարհի ճանաչման համար: Լևենհուկը հայտնաբերեց միաբջիջ պարզագույն կենդանիների աշխարհը, բացահայտվեցին կենդանիների բջջային կազմության առանձնահատկությունները, սեռական բազմացման բջջաբանական գաղտնիքները: Այդ ժամանակաշրջանում հիմնադրվեցին կենդանական աշխարհի զարգացման և ժամանակակից դասակարգման հիմունքները, լույս տեսավ շվեդացի բնագետ Կարլ Լիննեյի «Բնության համակարգ» աշխատությունը, որտեղ գիտությանը հայտնի կենդանիներն ստացան մինչև օրս պահպանվող կրկնակի անվանումը: Կենդանաբանության մեջ հեղաշրջող իրադարձություն հանդիսացավ կենդանիների բջջային կազմության և օրգանական աշխարհի զարգացման էվոլյուցիոն ուսմունքի ստեղծումը: Նշվածներն ուղեցույց հանդիսացան կենդանիների ֆիլոգենետիկ զարգացման տեսության և բիոգենետիկ օրենքի ստեղծման համար: 18-19-րդ դարերում կուտակված գիտելիքներից ծնունդ առան էկոլոգիայի, սաղմնաբանության, ձևաբանության նոր էվոլյուցիոն-համեմատական ուղղություններ, որոնց ստեղծման ու զարգացման ասպարեզում մեծ դեր են ունեցել ռուս կենդանաբաններ Ի.Ռուլեն, Ն.Սևերցովը, Ի.Մեչնիկովը և ուրիշներ:
Գրականություն
«5-րդ հատոր». Հայկական սովետական հանրագիտարան. 1979թ. {{cite book}}
: Cite has empty unknown parameter: |1=
(օգնություն)