«Յուլիա Լեբեդևա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}}'''Յուլի Վլադիմիրովնա Լեբեդևա''' ({{ԱԾ}}), ռուս և հայ գեղասահորդու...»:
 
Տող 16. Տող 16.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
<references group="" responsive="1"></references>
<references group="" responsive="1"></references>
[[Կատեգորիա:Օլիմպիական խաղերի մարզիկներ Հայաստանից]]
[[Կատեգորիա:Ռուս գեղասահորդներ]]
[[Կատեգորիա:Հայ գեղասահորդներ]]

17:49, 9 փետրվարի 2021-ի տարբերակ

Յուլիա Լեբեդևա
Ծնվել էփետրվարի 26, 1978(1978-02-26) (46 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունգեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ

Յուլի Վլադիմիրովնա Լեբեդևա (փետրվարի 26, 1978(1978-02-26), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և հայ գեղասահորդուհի: 2002 ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից:

Կենսագրություն

Յուլիա Լեբեդևան ծնվել է 1978 թվականի փետրվարի 26-ին Մոսկվայում:

1983 թվականից զբաղվել է գեղասահքով: Մարզվել է Իգոր Ռուսակովի և պարուսույց Իրինա Կոլգանովայի ղեկավարությամբ[1]:

Մինչև 1999-ը հանդես է եկել մենասահքով Ռուսաստանի համար: 1995 թվականին Գդանսկում նվաճել է գեղասահքի Լեհական ասոցիացիայի պատանեկան գավաթը[1]: Երկու անգամ մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը: 1998-ին զբաղեցրել է 6-րդ տեղը, 1999-ին՝ 11-րդ տեղը։

1999 թվականից մասնակցել է Հայաստանի համար: Երեք անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: 2000 և 2002 թվականներին զբաղեցրել է 22-րդ տեղը, 2001 թվականին ՝ 33-րդ: 2000 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է է 27-րդը[1]:

2002 թվականին ընդգրկվել է Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում: Կարճ ծրագրում զբաղեցրել է վերջին ՝ 27-րդ տեղը՝ հավաքելով 68,1 միավոր և չի հայտնվել 24 եզրափակիչի մասնակիցների թվում ՝ 8,3 միավորով զիջելով Ռումինիայից որակավորված Ռոքսանե Լուկեին[2]:

Նույն թվականին ավարտելէ ելույթները[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Crystal Report Viewer». www.isuresults.com. Վերցված է 2020-12-19-ին.
  2. «Olympedia – Singles, Women». www.olympedia.org. Վերցված է 2020-12-19-ին.