«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.


== Կրթություն ==
== Կրթություն ==
Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ 13-րդ դարի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ը հայտնում է, որ դավանաբանության վերաբերյալ Ստեփանոս Սյունեցին վիճաբանություն է ունենում իշխան Սմբատ Բագրատունու հետ, և քանի որ հմուտ չէր փիլիսոփայական արտաքին գիտությանը (աշխարհիկ գիտություններ), իշխանը նրան տգետ է անվանում և կամենում հալածել: Ստեփանոսն ուսումնառության է մեկնում [[Կոստանդնուպոլիս]], ապա [[Աթենք]] և [[Հռոմ]], սերտում հունարեն ու լատիներեն գրականություն և դպրություն, յուրացնում երաժշտական արվեստը, խորացնում իր իմացությունը աստվածաբանության ու մատենագրության մեջ:
Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան [[Դվին]]ում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունյաց]] գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ [[Հայաստան]]ում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ [[Մովսես Քերթող]]ի մոտ։ XIII դարի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ը հայտնում է, որ դավանաբանության վերաբերյալ Ստեփանոս Սյունեցին վիճաբանություն է ունենում իշխան Սմբատ Բագրատունու հետ, և քանի որ հմուտ չէր փիլիսոփայական արտաքին գիտությանը (աշխարհիկ գիտություններ), իշխանը նրան տգետ է անվանում և կամենում հալածել: Ստեփանոսն ուսումնառության է մեկնում [[Կոստանդնուպոլիս]], ապա [[Աթենք]] և [[Հռոմ]], սերտում հունարեն ու լատիներեն գրականություն և դպրություն, յուրացնում երաժշտական արվեստը, խորացնում իր իմացությունը աստվածաբանության ու մատենագրության մեջ:


== Եպիսկոպոսական ձեռնադրություն ==
== Եպիսկոպոսական ձեռնադրություն ==
Տող 9. Տող 9.


== Հոգևոր և մշակութային գործունեություն ==
== Հոգևոր և մշակութային գործունեություն ==
Ստեփանոս Սյունեցին ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։ Ստեփանոս Սյունեցին անզուգական է իր նոր մոտիվներով, երաժշտական արվեստով ու թարմությամբ: Նա նոր հնչեղություն մտցրեց հայոց հոգևոր երգի մեջ: Հին Շարակնոցի առաջաբանում կարդում ենք Սյունեցու անունը: Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանզի նա է գրել նաև Մարտիրոսաց շարականները: Դրանք թեև վերագրվել են 11-րդ դարի կաթողիկոս [[Պետրոս Գետադարձ]]ին, սակայն Մարտիրոսաց շարականների մարտական մոտիվները, ոճը և լեզուն միանգամայն անհարիր են, այսպես կոչված, Հանգստյան շարականների ոգու և ոճի հետ, որոնք հեղինակել է Գետադարձը: Հանգստյան շարականներում ակնբախ են հուսահատական, անկումային մոտիվները, ապաշխարողական բնույթը և 11-րդ դարի լեզվաձևերն ու ոճերը: Ի դեպ, Շարակնոցում հանդիպում է ևս մեկ Ստեփանոս Սյունեցի, որ իբրև ապրել է 5-րդ դարում, սակայն ոչ մի այլ տեղում հիշատակություն չկա նրա մասին, և պետք է ենթադրել, որ խոսքը նույն Ստեփանոսի մասին է: Ժամանակակիցները նրան կոչել են «Սիւն երկնի, խարիսխ հաւատոյ»:
Ստեփանոս Սյունեցին ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։ Ստեփանոս Սյունեցին անզուգական է իր նոր մոտիվներով, երաժշտական արվեստով ու թարմությամբ: Նա նոր հնչեղություն մտցրեց հայոց հոգևոր երգի մեջ: Հին Շարակնոցի առաջաբանում կարդում ենք Սյունեցու անունը: Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանզի նա է գրել նաև Մարտիրոսաց շարականները: Դրանք թեև վերագրվել են XI դարի կաթողիկոս [[Պետրոս Գետադարձ]]ին, սակայն Մարտիրոսաց շարականների մարտական մոտիվները, ոճը և լեզուն միանգամայն անհարիր են, այսպես կոչված, Հանգստյան շարականների ոգու և ոճի հետ, որոնք հեղինակել է Գետադարձը: Հանգստյան շարականներում ակնբախ են հուսահատական, անկումային մոտիվները, ապաշխարողական բնույթը և XI դարի լեզվաձևերն ու ոճերը: Ի դեպ, Շարակնոցում հանդիպում է ևս մեկ Ստեփանոս Սյունեցի, որ իբրև ապրել է V դարում, սակայն ոչ մի այլ տեղում հիշատակություն չկա նրա մասին, և պետք է ենթադրել, որ խոսքը նույն Ստեփանոսի մասին է: Ժամանակակիցները նրան կոչել են «Սիւն երկնի, խարիսխ հաւատոյ»:


== Աշխատություններ ==
== Աշխատություններ ==
Ստեփանոս Սյունեցին [[Դավիթ Ա Արամոնեցի|Դավիթ կաթողիկոսի]] պատվերով գրել է «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» երկը, այսինքն «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է: Երկար ժամանակ այն կորած է համարվել և միայն 1917 թվականին Գարեգին եպս. Հովսեփյանը գտել է 1155 թ.-ին գրված մի ձեռագրում:
Ստեփանոս Սյունեցին [[Դավիթ Ա Արամոնեցի|Դավիթ կաթողիկոսի]] պատվերով գրել է «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» երկը, այսինքն «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է: Երկար ժամանակ այն կորած է համարվել և միայն 1917 թվականին Գարեգին եպս. Հովսեփյանը գտել է 1155 թ.-ին գրված մի ձեռագրում: Նրա թարգմանությամբ նաև մեզ են հասել [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Արիոպագացու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]], [[Նեմեսիոս Եմեսացի|Նեմեսիոս Եմեսացու]], [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]], [[Գևորգ Պիսիդես]]ի, [[Մաքսիմոս Խոստովանող]]ի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։
Նրա թարգմանությամբ նաև մեզ են հասել [[Դիոնիսիոս Արիոպագացի|Դիոնիսիոս Արիոպագացու]], [[Գրիգոր Նյուսացի|Գրիգոր Նյուսացու]], [[Նեմեսիոս Եմեսացի|Նեմեսիոս Եմեսացու]], [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]], [[Գևորգ Պիսիդես]]ի, [[Մաքսիմոս Խոստովանող]]ի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։


== Մահ ==
== Մահ ==
Տող 33. Տող 32.
[[Կատեգորիա:Հայ եկեղեցական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ եկեղեցական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ մատենագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ մատենագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Հայ քերականներ]]
[[Կատեգորիա:Հայ քերականներ]]

18:23, 6 փետրվարի 2021-ի տարբերակ

Ստեփանոս Սյունեցի
Ծնվել է685
ԾննդավայրԴվին
Մահացել էհուլիսի 21, 735
Մահվան վայրԵղեգնաձոր
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, աստվածաբան, քերական, գրող, կոմպոզիտոր և երաժշտության տեսաբան
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Ստեփանոս Սյունեցի (685, Դվին - հուլիսի 21, 735, Եղեգնաձոր), հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, Սյունիքի 22-րդ մետրոպոլիտ։

Կրթություն

Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան Դվինում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել Գեղարքունյաց գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ Հայաստանում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հայտնում է, որ դավանաբանության վերաբերյալ Ստեփանոս Սյունեցին վիճաբանություն է ունենում իշխան Սմբատ Բագրատունու հետ, և քանի որ հմուտ չէր փիլիսոփայական արտաքին գիտությանը (աշխարհիկ գիտություններ), իշխանը նրան տգետ է անվանում և կամենում հալածել: Ստեփանոսն ուսումնառության է մեկնում Կոստանդնուպոլիս, ապա Աթենք և Հռոմ, սերտում հունարեն ու լատիներեն գրականություն և դպրություն, յուրացնում երաժշտական արվեստը, խորացնում իր իմացությունը աստվածաբանության ու մատենագրության մեջ:

Եպիսկոպոսական ձեռնադրություն

Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալում՝ խորհրդատու և համագործակից ունենալով հայազգի գիտնական իշխան Դավիթ Հյուպատոսին: Սա բարձր պաշտոն էր զբաղեցնում բյուզանդական արքունիքում՝ կայսերական սեղանապետն էր: Այնուհետև, ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վերադառնալով Դվին՝ Ստեփանոս Սյունեցին տեսավ Հայաստանը՝ արաբներից ավերված և քարուքանդ արված, զրկված հայրենի իշխաններից, որոնցից շուրջ ութ հարյուր հոգու արաբներն այրել էին Նախիջևանի եկեղեցում: Վախճանվել էր նաև Սյունյաց Հովհան եպիսկոպոսը, և իշխաններ Բաբգենի ու Քուրդի խնդրանքով կաթողիկոս Դավիթ Ա Արամոնեցին (728-741 թթ.) Ստեփանոս Սյունեցուն ձեռնադրում է եպիսկոպոս և նշանակում Սյունյաց մետրոպոլիտության աթոռում:

Հոգևոր և մշակութային գործունեություն

Ստեփանոս Սյունեցին ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։ Ստեփանոս Սյունեցին անզուգական է իր նոր մոտիվներով, երաժշտական արվեստով ու թարմությամբ: Նա նոր հնչեղություն մտցրեց հայոց հոգևոր երգի մեջ: Հին Շարակնոցի առաջաբանում կարդում ենք Սյունեցու անունը: Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանզի նա է գրել նաև Մարտիրոսաց շարականները: Դրանք թեև վերագրվել են XI դարի կաթողիկոս Պետրոս Գետադարձին, սակայն Մարտիրոսաց շարականների մարտական մոտիվները, ոճը և լեզուն միանգամայն անհարիր են, այսպես կոչված, Հանգստյան շարականների ոգու և ոճի հետ, որոնք հեղինակել է Գետադարձը: Հանգստյան շարականներում ակնբախ են հուսահատական, անկումային մոտիվները, ապաշխարողական բնույթը և XI դարի լեզվաձևերն ու ոճերը: Ի դեպ, Շարակնոցում հանդիպում է ևս մեկ Ստեփանոս Սյունեցի, որ իբրև ապրել է V դարում, սակայն ոչ մի այլ տեղում հիշատակություն չկա նրա մասին, և պետք է ենթադրել, որ խոսքը նույն Ստեփանոսի մասին է: Ժամանակակիցները նրան կոչել են «Սիւն երկնի, խարիսխ հաւատոյ»:

Աշխատություններ

Ստեփանոս Սյունեցին Դավիթ կաթողիկոսի պատվերով գրել է «Մեկնութիւն չորից Աւետարանչացն» երկը, այսինքն «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է: Երկար ժամանակ այն կորած է համարվել և միայն 1917 թվականին Գարեգին եպս. Հովսեփյանը գտել է 1155 թ.-ին գրված մի ձեռագրում: Նրա թարգմանությամբ նաև մեզ են հասել Դիոնիսիոս Արիոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։

Մահ

Ստեփանոս Օրբելյանը մանրամասն հաղորդում է Սյունեցու ողբերգական մահվան հանգամանքները, որտեղ իմանում ենք, որ Եղեգյաց ձոր գավառի Մոզ ավանում մի անառակ կնոջ երեք անգամ զգուշացնում է հեռու կանգնել մեղքի ճանապարհից, և երբ նա չի զղջում և շարունակում է իր անպարկեշտ կյանքը, Ստեփանոս Սյունեցին սաստիկ զայրանում է և մեծ պատժի վճիռ կայացնում (թե ինչպիսի՝ պատմիչը չի նշում): Դրանից հետո նա գնում է Ավագ ակն կոչված քաղցրահամ աղբյուրի ակունքում հանգստանալու, քանզի սաստիկ շոգ էր: Այնտեղ կարգադրում է խփել իր վրանը, իսկ իր մահիճը դնում է մի ուռենու վրա (հավանաբար ծառի ճյուղերին ամրացված մահիճ է եղե) և առանձին մնալով աղոթում է ու ննջում: Իսկ անառակ կինը, որոշած լինելով վրեժ լուծել, նաև որպեսզի ինքը ազատորեն գործի, իր սիրեկանի հետ գալիս է այնտեղ, սուրը տալիս է նրա ձեռքը և ուղարկում սպանելու: Երբ երկու անգամ տղամարդը բարձրանում է ծառը և չի կարողանում սպանել (ըստ պատմիչի՝ հրաշափառ տեսլիքի պատճառով), անառակ կինն ինքն է սուրը վերցնում, բարձրանում ծառը և հարվածելով սրբի որովայնին՝ սպանում: Նշանավոր հոգևորականն ու շարականագիրը թաղվում է Վայոց ձորում գտնվող Թանահատի վանքում՝ հայոց թվականության 184 թվականին (735 թ.): Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանից հետո քառասուն օր գավառը ցնցվում էր ուժեղ երկրաշարժից, ինչի պատճառով տներն ու ապարանքները դառնում էին իրենց բնակիչների գերեզմանները, և օդում տարածվում է մարդկանց վայոցը: Դրանից հետո էլ գավառը կոչվեց Վայոց ձոր:

Աղբյուրներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Սյունեցի» հոդվածին։