«Իվան Լազարև»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 8. | Տող 8. | ||
| պարգևներ = [[Պատկեր:Order of Glory Ribbon Bar.png|25px]] Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշան [[1842]]<br />[[Պատկեր:Order of Glory Ribbon Bar.png|25px]] Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշան [[1877]]<br />[[Պատկեր:Order of Glory Ribbon Bar.png|25px]] Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշան [[1877]] |
| պարգևներ = [[Պատկեր:Order of Glory Ribbon Bar.png|25px]] Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշան [[1842]]<br />[[Պատկեր:Order of Glory Ribbon Bar.png|25px]] Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշան [[1877]]<br />[[Պատկեր:Order of Glory Ribbon Bar.png|25px]] Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշան [[1877]] |
||
}} |
}} |
||
'''Իվան (Հովհաննես) Դավթի Լազարև''' ( |
'''Իվան (Հովհաննես) Դավթի Լազարև''' ( {{ԱԾ}}), ռուսական բանակի [[Հայեր|հայազգի]] զինվորական գործիչ է, [[գեներալ-լեյտենանտ]]։ Ավարտել է [[Շուշի]]ի գավառական ուսումնարանը։ |
||
== Ծառայությունը == |
== Ծառայությունը == |
19:35, 4 փետրվարի 2021-ի տարբերակ
Իվան (Հովհաննես) Դավթի Լազարև | |
---|---|
հոկտեմբերի 17, 1820 կամ 1820[1][2] - օգոստոսի 14, 1879[1][2] | |
Ծննդավայր | Շուշի, Շուշիի գավառ[1][2] |
Մահվան վայր | Դադակումբերտ, Թուրքմենստան |
Գերեզման | Սուրբ Գևորգ եկեղեցի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Ծառայության տարիներ | 1839-1879 |
Կոչում | Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ 1866 |
Հրամանատարն էր | 21-րդ հետևակային դիվիզիա, ռուսական զորքը Դաղստանում, Կովկասյան երկրորդ կորպուս |
Մարտեր/ պատերազմներ | Կովկասյան պատերազմ, Ռուս-թուրքական պատերազմ (1877—1878) |
Պարգևներ | Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշան 1842 Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշան 1877 Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշան 1877 |
Իվան (Հովհաննես) Դավթի Լազարև ( հոկտեմբերի 17, 1820 կամ 1820[1][2], Շուշի, Շուշիի գավառ[1][2] - օգոստոսի 14, 1879[1][2], Դադակումբերտ, Թուրքմենստան), ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։ Ավարտել է Շուշիի գավառական ուսումնարանը։
Ծառայությունը
- 1839 թվականին կամավոր, որպես շարքային ծառայել է 84-րդ Շիրվանյան հետևակային գնդում և կռվել Շամիլի լեռնականների դեմ։
- 1842 թվականին Կովկասյան պատերազմում խիզախության համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշանով։
- 1843 թվականին դառնում է պրապորշչիկ։
- 1850 թվականին նշանակվում է Մեխթուլինյան խանության կառավարիչ։
- 1854 թվականին նշանակվում է Դարգինյան շրջանի կառավարիչ։
- 1859 թվականից Միջին Դաղստանի Զորքերի հրամանատար և ժամանակավոր զինվորական կառավարության պետ։ Շամիլը հանձնվելուց առաջ անձամբ Գունիբ է կանչել Իվան Լազարևին հանձնվելու պայմանները քննարկելու և հանձնվել է նրան։
- 1860 թվականին Իվան Լազարևը ստանում է Գեներալ-մայորի կոչում։
- 1861 և 1863 թվականներին իր հեղինակության հաշվին, առանց արյունահեղության հանդարտեցրել է Դաղստանի խռովությունները։
- 1865 թվականից հրամանատարն էր և 1866-ից 21-րդ հետևակային դիվիզիայի պետը։
- 1866 թվականին Իվան Լազարևը ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում։
- 1868-1877 թվականներին պահեստային սպա էր Կովկասյան բանակի հրամանատարության տնօրինության տակ։
- 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերացմի ժամանակ նշանակվել է Բայրաքդարյան զորաջոկատի պետ։ Գործուն մասնակցություն է ունեցել Ավլիարի ճակատամարտին, որից հետո նշանակվել է Կարսը պաշարած կորպուսի հրամանատար։ Գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը։
- 1877 թվականի Ալաջինյան բարձունքների համար մղված՝ հոկտեմբերի 3-ի ճակատամարտի համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշանով, իսկ Կարսի գրավման համար Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշանով։ Լորիս-Մելիքովի՝ Ռուսաստան մեկնելուց հետո Լազարևին վստահվեց ռուսական առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, իսկ պատերացմի ավարտից հետո նա նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար։
- 1879 թվականին Լազարևը նշանակվում է Ախալ-Թեքինյան էքսպեդիցիայի հրամանատար, սակայն իր զորաբանակին հասնելուն պես՝ օգոստոսի 14-ին մահանում է Չաթ գյուղում։
Թաղված է եղել Թիֆլիսի հայկական Մայր վանքի բակում: 1938 թվականին նրա գերեզմանը վանքի հետ միասին ոչնչացվել է, շիրիմը թալանվել է[3]։
Գրականություն
- Айрапетов О. Внешняя политика Российской империи (1801—1914). Москва 2006 г. (ռուս.)
- Терентьев М. А. История завоевания Средней Азии. (ռուս.)
- Վ. Դիլոյան Լազարյանների հասարակական քաղաքական պատմությունից Երևան 1966 թ.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 472.
- ↑ Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998: