«Նիկոլայ Բասով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9. Տող 9.
| վախճանի վայրը =
| վախճանի վայրը =
}}
}}
'''Նիկոլայ Գենադիևիչ Բասով''' ([[ռուսերեն]]` ''Никола́й Генна́диевич Ба́сов'', [[1922]], [[դեկտեմբերի 14]] - [[2001]], [[հուլիսի 1]]) - ռուս ֆիզիկոս, [[քվանտային էլեկտրոնիկա]]յի հիմնադիրներից, ակադեմիկոս, [[Նոբելյան մրցանակի դափնեկիր ]](1964)։
'''Նիկոլայ Գենադիևիչ Բասով''' ([[ռուսերեն]]` ''Никола́й Генна́диевич Ба́сов'', [[1922]], [[դեկտեմբերի 14]] - [[2001]], [[հուլիսի 1]]) - ռուս ֆիզիկոս, [[քվանտային էլեկտրոնիկա]]յի հիմնադիրներից, ակադեմիկոս, [[Նոբելյան մրցանակ]]ի դափնեկիր (1964)։


Ավարտել է Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտը (1950)։ 1950-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում (1958-1972-ին` տնօրենի տեղակալ, իսկ 1973-ից` տնօրեն)։ 1963-ից` Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր։
Ավարտել է Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտը (1950)։ 1950-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում (1958-1972-ին` տնօրենի տեղակալ, իսկ 1973-ից` տնօրեն)։ 1963-ից` Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր։

08:58, 3 Հուլիսի 2012-ի տարբերակ

Նիկոլայ Բասով
Никола́й Генна́диевич Ба́сов
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1922
ԾննդավայրՈւսման, Տամբովի գուբերնիա, (Ռուսաստան)
Մահացել էհուլիսի 1, 2001
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԱզգային հետազոտական միջուկային համալսարան (1950)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՊ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ և Ազգային հետազոտական միջուկային համալսարան
ԱմուսինKsenia Tikhonovna Basova?
Զբաղեցրած պաշտոններտնօրեն և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[8], Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներDmitri N. Basov?
 Nicolay Basov Վիքիպահեստում

Նիկոլայ Գենադիևիչ Բասով (ռուսերեն` Никола́й Генна́диевич Ба́сов, 1922, դեկտեմբերի 14 - 2001, հուլիսի 1) - ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964)։

Ավարտել է Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտը (1950)։ 1950-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում (1958-1972-ին` տնօրենի տեղակալ, իսկ 1973-ից` տնօրեն)։ 1963-ից` Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր։

Աշխատանքները նվիրված են քվանտային ռադիոֆիզիկայի և նրա բազմազան կիրառությունների հիմնահարցերին։

Հայտնագործել է քվանտային համակարգերի գեներացիայի և ուժեղացման սկզբունքը, մշակել հաճախությունների նմուշների ֆիզիկական հիմունքները, առաջադրել է մի շարք գաղափարներ քվանտային կիսահաղորդչային գեներատորների բնագավառում, կատարել է հետազոտություններ լույսի հզոր աղբյուրների ստացման և նրանց ուժեղացման ուղղությամբ, մշակել է պլազմայի տաքացման մեթոդը կառավարվող ջերմամիջուկային սինթեզի համար, զգալի աշխատանքներ ունի հզոր գազային քվանտային գեներատորների ստեղծման բնագավառում։ Ստեղծել է քվանտային լազերներ, առաջադրել է օպտիկաէլեկտրոնիկայի բնագավառում լազերների կիրառության նոր առաջադիմական գաղափարներ։

1954-ին, Ալեքսանդր Պրոխորովի, ստեղծել է առաջին քվանտային գեներատորը ամիակի մոլեկուկների փնջի օգտագործումով, իսկ 1955-ին առաջարկել է անհավասարակշռված քվանտային համակարգի եռամակարդակ մեթոդը, որը շատ լայն կիրառություն է ստացե քվանտայինլ գեներատորներում և ուժեղացուցիչներում։

Գիտնականի այդ աշխատանքներով, ինչես նաև ամերիկացի ֆիզիկոս Չարլզ Հարդ Թաունսի հետազոտություններով, փաստորեն, հիմք դրվեց նոր գիտական ուղղության, որն այսօր ողջ աշխարհում հայտնի է քվանտային էլեկտրոնիկա անվանումով։

1959-ին Բասովը և Պրոխորովը արժանացան Լենինյան, իսկ 1964-ին, Թաունսի հետ, լազերների և մազերների ստեղծման համար` Նոբելյան մրցանակի։

Բասովին է պատկանում լազերներում կիսահաղորդիչների օգտագործման գաղափարը, նա է զարգացրել կիսահաղորդչային լազերների ստեղծման զանազան մեթոդները։ 1961-ին Բասովը ուշադրություն է դարձրել ջերմամիջուկային սինթեզների օգտագործման հնարավորությունների վրա և նրա հետագա աշխատանքներով ստեղծել է լազերային ջերմամիջուկային սինթեզի մեթոդը։

1978-ից եղել է «Գիտելիք» համամիութենական ընկերության նախագահ, արժանացել է Վոլտայի անվան մեդալի։

Նա «Քվանտային էլեկտրոնիկա» և «Պրիրոդա» հանրահայտ գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրն էր։

Աղբյուրներ

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 210-211։
  1. The Nobel Prize in Physics 1964Nobel Foundation.
  2. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  3. Kalinga Prize for the Popularization of ScienceKalinga Prize.
  4. Большая золотая медаль РАН имени М.В.ЛомоносоваRAS.
  5. https://www.upm.es/UPM/Historia/HonorisCausa
  6. APS Fellow ArchiveAPS.
  7. APS Council Announces 1998 APS FellowsAPS, 1999.
  8. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-58.ln-ru.dl-.pr-inf.uk-12