«Շուռնուխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+ նոր տների կառուցում
→‎Պատմություն: շարադրման բարելավում
Տող 29. Տող 29.
Խորհրդային ժամանակաշրջանի]] քարտեզներով սահմանների [[Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա|դեմարկացիան]] սյունեցիների շրջանում դժգոհություններ հարուցեց, որոնք կուլմինացվեցին [[Գորիս]] տանող ճանապարհը փակելով և ՀՀ վարչապետ [[Նիկոլ Փաշինյան]]ի մուտքը չթույլատրելով<ref>{{cite news|url=https://jam-news.net/azerbaijani-armed-forces-demand-the-release-of-12-houses-in-the-village-of-shurnukh-demarcation-of-the-armenian-azerbaijani-border/|title=Armenia says that Azerbaijan laying claims to half of Armenian village|work=JAMnews|location=Yerevan|date=2020-12-24|accessdate=2021-01-03}}</ref>։
Խորհրդային ժամանակաշրջանի]] քարտեզներով սահմանների [[Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա|դեմարկացիան]] սյունեցիների շրջանում դժգոհություններ հարուցեց, որոնք կուլմինացվեցին [[Գորիս]] տանող ճանապարհը փակելով և ՀՀ վարչապետ [[Նիկոլ Փաշինյան]]ի մուտքը չթույլատրելով<ref>{{cite news|url=https://jam-news.net/azerbaijani-armed-forces-demand-the-release-of-12-houses-in-the-village-of-shurnukh-demarcation-of-the-armenian-azerbaijani-border/|title=Armenia says that Azerbaijan laying claims to half of Armenian village|work=JAMnews|location=Yerevan|date=2020-12-24|accessdate=2021-01-03}}</ref>։


2020 թվականի հունվարի 5-ին, երբ լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայկական ուժերը դուրս եկան ստորին թաղից։ Գյուղաապետ Արշակյանի խոսքով, գյուղի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցնող հատվածի 12 տների շուրջ 40 բնակիչները, չսպասելով վերջնաժամկետին, արդեն հեռացել էին տներից։ Այժմ հայկական և ադրբեջանական կողմերին բաժանում է շուրջ 10 մ հեռավորություն. այս սահմանով էլ անցնում է [[Մ 2 ճանապարհ (Հայաստան)|Մ-2]] միջպետական մայրուղին։ <ref>{{cite news|last=Զարգարյան|first=Ռոբերտ|url=https://www.azatutyun.am/a/31034429.html|title=Լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայտնում է գյուղապետը|work=Ազատություն ռադիոկայան|location=Երևան|publisher=[[Ազատություն ռադիոկայան]]|date=2021--1-5|accessdate=2021-01-09|quote=Գորիս-Կապան ճանապարհի վրա գտնվող Շուռնուխ գյուղի հատվածում այսուհետ հայկական և ադրբեջանական կողմերին կբաժանի շուրջ 10 մ հեռավորություն}}</ref>։ 2021 թվականի փետրվարի սկզբից Շուռնուխում մարզային կառավարությունը պլանավորում է բնակելի նոր թաղամասի շինարարությունը՝ բնակարանային ֆոնդի հարցը մեկընդմիշտ լուծելով, ինչպես նաև տուն կորցրած քաղաքացիներն միանվագ 300 հազար դրամ և ևս 6 ամիս 68 հազարական դրամ փոխհատուցում։ <ref>{{cite news |last=Բադալյան |first=Սուսան |title=Այս շաբաթ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կսկսվի բնակելի նոր թաղամասի շինարարությունը |language=Armenian |trans_title=A new residential block construction will begin this week in Shurnukh village of Syunik province |work=[[Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան]] |date=2021-02-02 |deadurl=no |archiveurl=https://www.azatutyun.am/a/31080613.html |archivedate=2021-02-02 |accessdate=2021-02-02 |quote=Շուռնուխը պետք է ավելի լավ գյուղ լինի։ Խոսքը նվազագույնը 12 տների մասին է, որոնց շինարարությունը այս տարի կավարտեն։ Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան։ }}</ref>
2020 թվականի հունվարի 5-ին, երբ լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայկական ուժերը դուրս եկան ադրբեջանական վերահսկողությանն անցնող ստորին թաղից, որի 12 տների շուրջ 40 բնակիչները, Գյուղաապետ Արշակյանի խոսքով, արդեն հեռացել էին տներից՝ չսպասելով վերջնաժամկետին։ Ներկայումս հայկական և ադրբեջանական կողմերին բաժանում է ընդամենը 10 մ հեռավորություն. այս սահմանով է անցնում [[Մ 2 ճանապարհ (Հայաստան)|Մ-2]] միջպետական մայրուղին։ <ref>{{cite news|last=Զարգարյան|first=Ռոբերտ|url=https://www.azatutyun.am/a/31034429.html|title=Լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայտնում է գյուղապետը|work=Ազատություն ռադիոկայան|location=Երևան|publisher=[[Ազատություն ռադիոկայան]]|date=2021--1-5|accessdate=2021-01-09|quote=Գորիս-Կապան ճանապարհի վրա գտնվող Շուռնուխ գյուղի հատվածում այսուհետ հայկական և ադրբեջանական կողմերին կբաժանի շուրջ 10 մ հեռավորություն}}</ref> 2021 թվականի փետրվարի սկզբից Շուռնուխում մարզային կառավարությունը պլանավորում է տուն կորցրած քաղաքացիներն միանվագ 300 հազար դրամ և ևս 6 ամիս 68 հազարական դրամ փոխհատուցում և նոր բնակելի թաղամասի շինարարություն՝ բնակարանային ֆոնդի հարցը մեկընդմիշտ լուծելով։ <ref>{{cite news |last=Բադալյան |first=Սուսան |title=Այս շաբաթ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կսկսվի բնակելի նոր թաղամասի շինարարությունը |language=Armenian |trans_title=A new residential block construction will begin this week in Shurnukh village of Syunik province |work=[[Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան]] |date=2021-02-02 |deadurl=no |archiveurl=https://www.azatutyun.am/a/31080613.html |archivedate=2021-02-02 |accessdate=2021-02-02 |quote=Շուռնուխը պետք է ավելի լավ գյուղ լինի։ Խոսքը նվազագույնը 12 տների մասին է, որոնց շինարարությունը այս տարի կավարտեն։ Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան։ }}</ref>


== Բնակչություն ==
== Բնակչություն ==

21:35, 2 փետրվարի 2021-ի տարբերակ

Գյուղ
Շուռնուխ
ադրբ.՝ Şurnuxu
անգլ.՝ Shurnukh
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հայաստան, Ադրբեջան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՀակոբ Արշակյան
Այլ անվանումներՇոռնոխո, Շոռնուխա, Շորնուխո
Մակերես8.83 կմ²
ԲԾՄ1550 մ
Պաշտոնական լեզուհայերեն և ադրբեջաներեն
Բնակչություն224 մարդ (2010)
Խտություն25 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՇուռնուխեցի
Ժամային գոտիUTC+4
Շուռնուխ (Աշխարհ)##
Շուռնուխ (Աշխարհ)

Շուռնուխ (մատենագրության մեջ նաև՝ Շոռնուխ, Շոռնուխա, Շորնուխո, Շուռնուխու), գյուղ է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիսի համայնքում, մարզկենտրոնից 45 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա, Որոտանի վտակ Շուռնուխ (Շոռնոխո) գետի ափին։

Պատմություն

Ժամանակակից Շուռնուխ գյուղը հիմնադրվել է 1930 թվականին պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք (Քաշունիք) գավառի Շոռնոխո ավերակ գյուղիպատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում։[1] Տասնիներորդ դարի վերջին այդտեղ ավերակներ են եղել, այդ թվում՝ եկեղեցու ավերակներ, ավերման ժամանակը հայտնի չէ:

1920թ. Զանգեզուրի ու Ղարաբաղի համար մղվող մարտերում Շուռնուխը եղել է հայկակական և կովկասյան թաթարական ուժերի միջև բախումների թատերաբեմ։ Շուռնուխի շրջանը, հայկական սահմաններից ներս գտնվելով, սեպի նման խրված էր Կապանի ու բուն Զանգեզուրի միջև և ամեն անգամ այստեղ բույն դրած թաթարական խմբերր կռիվ ու թալան էին կազմակերպում հարևան հայ գյուղերի դեմ։ Շուռնուխի ուղղությամբ իրենց ձեռքին պահելով Ալի-Ղուլի-Ուշաղի, Էյվազլար, Շամսազ, Ղուրթղալա, Մազըթնի, Ային գյուղերը և Քեափազ, Ային-Տաղ և Խանակա բարձունքները, թաթարները փակել էին Կապան-Գորիս խճուղին։ Դրոն և գեներալ-կոմիսար Սերգեյ Մելիք-Յոլչյանը հարձակում ծրագրեցին Շուռնուխի ուղղությամբ։ Նախքան հարձակումը հայեր թաթարներին առաջարկեցին բացել Շուռնուխի խճուղին և ապահովել Կապանի ճանապարհի անվտանգությունը, սակայն բանակցելու ուղարկված հինգ պատվիրակներին թաթարները սպանեցին, օգնության ուղարկված պահակին՝ գնդացրային և հրացանային համազարկի ենթարկեցին։[2]։ 1920թ. հունվարի 17-ին Նժդեհը, որը սկզբում հակված էր հարձակվել ոչ թե Շուռնուխի այլ Օրդուբադի ուղղությամբ, իր վաշտերին հրամայեց մաքրել Կապան-Գորիս ճանապարհն և ապահովել այն թշնամու հարձակումներից: Հունվարի 19-ին Նժդեհի մարտիկները Կապանի կողմից գրոհի անցան և թշնամուն ստիպեցին նահանջել՝ վերցնելով Շուռնուխ, Տանձավեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Մազրա (ներկայիս Մուծք) գյուղերը և Մարքազ լեռը։[3]

Մինչև 1988 թվականն այստեղ բնակվող ադրբեջանցիները Ղարաբաղյան շարժման ժամանակ լքել են գյուղը և 1989 թվականից գյուղը վերաբնակեցվել է հայերով[4]: 1995 թվականի դեկտեմների 4-ից մտել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։[5]

2020 թվականի դեկտեմբերին, երբ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում Կովսականն անցավ Ադրբեջանին, Շուռնուխի 12 տների նկատմամբ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտ ներկայացրին՝ պնդելով, որ դրանք ընկնում են սահմանի արևելյան կողմում։ Խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների դեմարկացիան սյունեցիների շրջանում դժգոհություններ հարուցեց, որոնք կուլմինացվեցին Գորիս տանող ճանապարհը փակելով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը չթույլատրելով[6]։

2020 թվականի հունվարի 5-ին, երբ լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայկական ուժերը դուրս եկան ադրբեջանական վերահսկողությանն անցնող ստորին թաղից, որի 12 տների շուրջ 40 բնակիչները, Գյուղաապետ Արշակյանի խոսքով, արդեն հեռացել էին տներից՝ չսպասելով վերջնաժամկետին։ Ներկայումս հայկական և ադրբեջանական կողմերին բաժանում է ընդամենը 10 մ հեռավորություն. այս սահմանով է անցնում Մ-2 միջպետական մայրուղին։ [7] 2021 թվականի փետրվարի սկզբից Շուռնուխում մարզային կառավարությունը պլանավորում է տուն կորցրած քաղաքացիներն միանվագ 300 հազար դրամ և ևս 6 ամիս 68 հազարական դրամ փոխհատուցում և նոր բնակելի թաղամասի շինարարություն՝ բնակարանային ֆոնդի հարցը մեկընդմիշտ լուծելով։ [8]

Բնակչություն

Ըստ Զավեն Կորկոտյանի աշխատության, գյուղը 1831-1886 թվականներին գյուղն անմարդաբնակ է եղել։ Հետագայում այնտեղ սկսել են բնակվել կովկասյան թաթարներ - 84 անձ 1897թ․, 117 անձ 1904 թ․, 104 անձ 1914թ․, 101 անձ 1926թ, and 132 անձ (123 կովկասյան թաթար, 7 հայ and 2 ռուս 1931թ.[9] Ըստ Սյունյաց Երկիր թերթի, գյուղը շարունակել է առավելապես ադրբեջանցիներով բնակեցված մնալ մինչև 1989թ․, ապա 1990 թվականից այն բնակեցվել է հայերով։[10] Ըստ ՀՀ բնակավայրերի բառարանի, Շուռնուխի բնակչությունը կազմել է 351 անձ 1939թ, 363 անձ 1959թ․ and 1970թ․, 324 անձ 1979թ․, 148 անձ 2001թ․ and 197 անձ 2004թ․.[11] Բնակչությունն աճել է մինչև 224 ըստ 2010թ մարդահամարի,[12] այնուհետև նվազել միչև 207 անձ 2011 թ․ ըստ մարդահամարի.[12]

Շուռնուխի ազգաբնակչության փոփոխությունը.[13]

Տարի Բնակչություն
1897 84 մարդ
1926 101 մարդ
1939 351 մարդ
1959 363 մարդ
1970 363 մարդ
1979 324 մարդ
2001 148 մարդ
2011 207 մարդ [14]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Տեսարժան վայրեր

2010-ականների վերջերին գյուղի կենտրոնի փոքր բլրակի վրա կանգնեցվել է երկաթե խաչ, որը գիշերային խավարի մեջ լուսավորված վիճակում տարբեր կողմերից երևում է։[15]

ԼԳԲՏ անձանց միջադեպ

Ինը ԼԳԲՏ ակտիվիստներ և նրանց ընկերներ Շուռնուխում երեսուն տեղացի տղամարդկանց կողմից ծեծի ենթարկվեցին 2018 թվականի օգոստոսի 3-ին` ԼԳԲՏ հայերի վրա վատթարագույն հարձակումն ըստ ակտիվիստների: Ըստ տուժած Հայկ Հակոբյանի, տեղացիները երեկոյան ներխուժեցին իր տուն, ձայնարկեցին հոմոֆոբ հայհոյանքներ ու սպառնալիքներ և կարգադրեցին իրեն ու հյուրերին լքել գյուղը՝ քանի որ նրանք համասեռամոլներ են[16], ապա հետապնդել նրանց՝ հարվածներ հասցնելով, քարեր նետելով և ատելության կոչեր անելով։ [17] Տուժողները պատմել են, որ դեռևս ապրիլի 21-ին Գորիսում երկու տղամարդ Հայկին ըներոջ հետ կանգնեցրել են, ապտակել նրան և ընկերոջն ասել, որ չշփվի «նման կողմնորոշում» ունեցող մարդու հետ:[18]

Շուռնուխում կատարված բռնության դեպքն արժանացավ հասարակության բուռն արձագանքի։ Մամուլում և սոցիալական ցանցերում դեպքի վերաբերյալ եղան բազմաթիվ քննարկումներ, մեկնաբանություններ, դիրքորոշումներ՝ այդ թվում նաև ատելություն, թշնամանք և անհանդուրժողականություն հարուցող խոսք պարունակող։ [19] Միջադեպից հետո գյուղապետ Հակոբ Արշակյանը, որն, ըստ հարձակվողների, նույնպես հարձակվածների շարքում էր, իր տված հարցազրույցում հայտնեց, որ խումբը փորձել է իրենց վրա ուշադրություն գրավել ու աղմկել: Ըստ գյուղապետի` նրանց աղմուկից դժգոհ բնակիչները դուրս են եկել փողոց, որից հետո նրանք փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց:[20] Գորիսի ոստիկանությունը օգոստոսի 4-ին հայտարարեց բերման ենթարկվածների և նախաքննության մասին։ [21]: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց որ անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ, և որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի հավասարությունն օրենքի առջև և արգելում ցանկացած հիմքով խտրականությունը: [22] Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտեց հարձակումը՝ միաժամանակ հիշեցնելով, որ պետությունը պատասխանատու է բոլոր հայերի անվտանգության ապահովման համար[23]։

Քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացվեց 2019թ. դեկտեմբերին՝ վերսկսելով քրեական գործի վարույթը։ [24] ՀՀ Վճռաբեկ դատարանը 2020թ․ սեպտեմբերին որոշեց, որ քննությունը պատտշաճ կերպով չի ուսումնասիրել դեպքը՝ ոստիկանությանը հանձնարարելով վերսկսել այն՝ հանցագործության իրական մոտիվները (տուժածների սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հանդեպ ատելությունը) պարզելու նպատակով։ [25]

Ծանոթագրություններ

  1. Հակոբյան, Թ․Խ․; Մելիք-Բախշյան, Ստ.Տ.; Բարսեղյան, Հ.Խ. (1998). Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան. Vol. 4. Երեւան: Երեւանի Համալսարանի Հրատարակչություն. էջ 164. Վերցված է 2021-01-09-ին.
  2. «Ժողովուրդ», 14 հունվարի, 1920թ., թիվ 4
  3. «Դրոյի ու Նժդեհի հարձակումը Շուռնուխի ուղղությամբ». Հանրապետություն. ՄեդիաՄաքս. Վերցված է 2021-01-09-ին.
  4. «Այցելություն Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրեր, որոնց պսակը Նորավանքն է». Սյունյաց Երկիր (Armenian). 2019-12-28. Վերցված է 2021-01-03-ին. «Ադրբեջանցիներով բնակեցվել է 1930-ին՝ պատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում։»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Հակոբյան, Թ․Խ․; Մելիք-Բախշյան, Ստ.Տ.; Բարսեղյան, Հ.Խ. (1998). Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան. Vol. 4. Երեւան: Երեւանի Համալսարանի Հրատարակչություն. էջ 164. Վերցված է 2021-01-09-ին.
  6. «Armenia says that Azerbaijan laying claims to half of Armenian village». JAMnews. Yerevan. 2020-12-24. Վերցված է 2021-01-03-ին.
  7. Զարգարյան, Ռոբերտ (2021--1-5). «Լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայտնում է գյուղապետը». Ազատություն ռադիոկայան. Երևան: Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2021-01-09-ին. «Գորիս-Կապան ճանապարհի վրա գտնվող Շուռնուխ գյուղի հատվածում այսուհետ հայկական և ադրբեջանական կողմերին կբաժանի շուրջ 10 մ հեռավորություն»
  8. Բադալյան, Սուսան (2021-02-02). «Այս շաբաթ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կսկսվի բնակելի նոր թաղամասի շինարարությունը». Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան (Armenian). «Շուռնուխը պետք է ավելի լավ գյուղ լինի։ Խոսքը նվազագույնը 12 տների մասին է, որոնց շինարարությունը այս տարի կավարտեն։ Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյան։» {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); |archive-url= requires |url= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Zaven Korkotyan (1932). Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931). Հրատարակություն Մելքոնյան Ֆոնդի. էջ 28, 113.
  10. «Այցելություն Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրեր, որոնց պսակը Նորավանքն է». Սյունյաց Երկիր. 2019-12-28. Վերցված է 2021-01-03-ին.
  11. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե “Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոն” ՊՈԱԿ (Armenian). 2008. էջ 160. Վերցված է 2021-01-03-ին. «Շ. հիմնադրվել է 1930թ. պատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում:»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 «Report of the Results of the 2011 Armenian Census» (PDF). National Statistical Service of the Republic of Armenia.
  13. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 160» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 25-ին.
  14. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  15. «Այցելություն Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրեր, որոնց պսակը Նորավանքն է». Սյունյաց Երկիր. 2019-12-28. Վերցված է 2021-01-03-ին.
  16. «Պարզաբանում Շուռնուխ գյուղում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ». ՀՀ ոստիկանություն. 2018-8-4. Վերցված է 2021-01-09-ին. «Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են»
  17. Chilingaryan, Anahit (2018-08-10). «Violence Against LGBT Activists in Armenia». Human Rights Watch (անգլերեն). Վերցված է 2021-01-09-ին. «Crowd ran after them, hitting, kicking, throwing stones, and shouting "get rid of those gays" and "catch them and beat them up"» {{cite news}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (օգնություն)
  18. «Մանրամասներ՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ». Հետք. Երևան. 2018-8-4. Վերցված է 2021-01-09-ին. «ճանաչելով նրանցից մեկին, հարվածել են, , մյուս ակտիվիստին ասել, որ չշփվի «նման կողմնորոշում» ունեցող մարդու հետ»
  19. Տեր-Հովհաննիսյան, Վաղինակ (2019). «Շուռնուխում բռնության արձագանքն ատելության խոսքի համատեքստում» (PDF). Փինք Արմենիա. էջ 21. Վերցված է 2021-01-09-ին. «Շուռնուխում կատարված բռնության սույն դեպքն արժանացել է հասարակության բուռն արձագանքի» {{cite news}}: Missing |author1= (օգնություն)
  20. Նիկողոսյան, Ալինա (2018-08-06). «Շուռնուխ․ ինչպես է տեղի ունեցել բռնությունը». Civilnet. civilnet.am. Վերցված է 2021-01-06-ին.
  21. «Պարզաբանում Շուռնուխ գյուղում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ». ՀՀ ոստիկանություն. 2018-8-4. Վերցված է 2021-01-09-ին. «Կան բերման ենթարկվածներ, նախապատրաստվում են նյութեր»
  22. «Հայտարարություն Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկած քայլերի վերաբերյալ». Մարդու իրավունքների պաշտպան. 2018-8-9. Վերցված է 2021-01-09-ին. «ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի հավասարությունն օրենքի առջև և արգելում ցանկացած հիմքով խտրականությունը:»
  23. Jardine, Bradley (2018-08-06). «Nine Armenian teenagers wounded in anti-LGBT attack». Eurasianet. eurasianet.org. Վերցված է 2021-01-03-ին.
  24. «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը հայաստանում 2019 թ ընթացքում» (PDF) (Press release). «Փինք» իրավապաշտպան ՀԿ. 2020-05-01. Վերցված է 2021-01-09-ին. «2019թ. դեկտեմբերին քրեական գործով վարույթը կարճելու որոշումը տուժող կողմի բողոքի հիման վրա վերացվել է, քրեական գործի վարույթը վերսկսվել է։»
  25. Shbu, Tomas (2020-09-03). «A court in Armenia has directed the police to reinvestigate a 2018 brutal attack on LGBTQI activists». Star Observer (անգլերեն). «The Criminal Court of Appeal ruled that the investigator had failed to properly probe the incident on August 3, 2018 in Shurnukh village.» {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ