«Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.


:
:

== Բանաձևի տեքստ ==
ՄԱԿ-ի 65/5 բանաձևում ասվում է․<ref>[https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N10/512/86/PDF/N1051286.pdf?OpenElement Резолюция, принятая Генеральной Ассамблеей 20 октября 2010 года], 65/5. Всемирная неделя гармоничных межконфессиональных
отношений.</ref>
: Գլխավոր Ասամբլեա,

: հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 13-ի 53/243 A և B՝ Աշխարհի մշակույթների ոլորտում գործողությունների ծրագրի և հռչակագրի մասին, 2002 թվականի նոյեմբերի 4-ի 57/6՝ աշխարհի մշակույթների և ոչբնության խրախուսման, 2003 թվականի դեկտեմբերի 19-ի 58/128 ՝ միջկրոնական և մշակութային փոխըմբռնման, ներդաշնակության և համագործակցության խրախուսման մասին, 2005 թվականի հոկտեմբերի 20-ի 60/4՝ Քաղաքակրթությունների միջև երկխոսության համար օրվա համաշխարհային ծանուցման մասին, 2009 թվականի նոյեմբերի 10-ի 64/14՝ Քաղաքակրթությունների դաշնակցության մասին, 2009 թվականի դեկտեմբերի 7-ի 64/81՝ ի նպաստ աշխարհի միջկրոնական և միջմշակույթային երկխոսության, փոխըմբռման և համագրոծակցության խրախուսման մասին և 2009 դեկտեմբերի 18-ի 64/164՝ կորնների և համազմունքների հիման վրա անհանդուրժողականության և խտրականության բոլոր տեսակների մասին՝ ճանաչելով երկխոսության տարբեր կրոնների և դավանանքների միջև հրատապ անհրաժեշտությունը ընդունելով, որ բոլոր կրոնների հմաոզմունքների և դավանանքների բարոյական պարտքն է ձգտել խաղաղության, հանդուրժողականության և փոխըմբռնման,

# կրկին հաստատում է, որ փոխըմբռնումը և միջկրոնական երկխոսությունը համարվում են աշխարհի մշակույթների կարևոր մասը,
# յուրաքանչյուր տարվա փետրվարի առաջին շաբաթը հայտարարում է Միջկրոնական հարաբերությունների ներդաշնակության համաշխարհային շաբաթ բոլոր կրոնների և դավանանքների շրջանակներում,
# հրավիրում է բոլոր կառավարություններին այդ շաբաթվա ընթացքում կամավորական հիմունքներով օժանդակել միջկրոնական ներդաշնակության և բարի կամքի գաղափարների տարածմանը ամբողջ աշխարհի եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգաներում, տաճարներում և այլ աղոթավայրերում՝հիմնված Բարձրյալի և մտերիմի հանդեպ սիրո կամ մտերիմի նկատմամբ բարության և սիրո վրա՝ կախված սեփական կրոնական ավանդույթներից և համոզմունքներից,
# խնդրում է Գլխավոր քարտուղարին շարունակել տեղեկացնել Գլխավոր Ասամբլեային իրական հռչակագրի իրականացման մասին։

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

12:32, 2 փետրվարի 2021-ի տարբերակ

Միջկրոնական հարաբերությունների ներդաշնակության համաշխարհային շաբաթ, տոն, որը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում և բոլոր դավանանքի մարդկանց խրախուսում է ներդաշնակ հարաբերությունների: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կամավոր հիմունքներով կոչ է արել բոլոր պետություններին աջակցել այդ շաբաթվա ընթացքում միջկրոնական ներդաշնակության և բարի կամքի գաղափարների տարածմանն ամբողջ աշխարհի եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգներում, տաճարներում և այլ աղոթատներում` հիմնված Ամենազորի հանդեպ սիրո վրա, մերձավորի հանդեպ կամ բարության հանդեպ հարգանք և սեր մերձավորի նկատմամբ՝ կախված սեփական կրոնական ավանդույթներից կամ հավատալիքներից[1]։

Ընդհանուր տեղեկություն

2010 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլիայի 65-րդ նստաշրջանի ընթացքում Հորդանանի թագավոր Աբդալլահ IIը առաջարկել է փետրվարի առաջին շաբաթը հռչակել Ներդաշնակ միջկրոնական հարաբերություների շաբաթ[2]։ Իր ելույթի ժամանակ Աբդալլահ II-ն ասել է․ «Անհրաժեշտ է նաև հակազդել պառակտման ուժերին, որոնք ձգտում են թյուրիմացություն և անվստահություն սերմանել, հատկապես տարբեր կրոններ դավանող ժողովուրդների միջև: Իրականում, մարդիկ ամբողջ աշխարհում սերտորեն կապված են միմյանց հետ, ընդ որում ոչ միայն փոխադարձ շահերի, այլ նաև ընդհանուր պատվիրանների մասին՝ Աստծո և մերձավորի հանդեպ սիրո և բարությամբ։ Այս շաբաթ մեր պատվիրակությունը բոլոր մայրցամաքներում բարեկամների աջակցությամբ բանաձևի նախագիծ կներկայացնի ներդաշնակ միջկրոնական հարաբերությունների ամենամյա համաշխարհային շաբաթն անցկացնելու մասին: Մենք առաջարկում ենք, որ մեկ շաբաթվա ընթացքում ողջ աշխարհի մարդիկ, հավաքվելով իրենց կրոնական պաշտամունքի վայրերում, պատմեն իրենց կրոնական ուսմունքների մեջ ամրագրված հանդուրժողականության, հարգանքի և խաղաղության պատվիրանների մասին։ Ես հույս ունեմ, որ Վեհաժողովը կաջակցի բանաձևի այս նախագծին[3]։


2010 հոկտեմբերի 20-ին, Հորդանանի արքայազն Գազի բին Մուհամմադը, Աբդալլահ II թագավորի հատուկ խորհրդական և անձնական բանագնացը, ինչպես նաև բանաձևի հեղինակը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացրեց ներդաշնակ միջկրոնական համաշխարհային շաբաթվա առաջարկ: Բանաձևն ընդունվեց միաձայն։

Բանաձևը շարունակում է «Ընդհանուր խոսք» նախաձեռնությունը, որը ստեղծվել է 2007 թվականին արքայազն Գազի բին Մուհամմադի կողմից: Այս նախաձեռնությունը, ինչպես նաև որոշումը հիմնված է Ամենազորի հանդեպ սերը (կամ բարին հարգելը) և մերձավորի հանդեպ սերը տարածելու գաղափարի վրա:

Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում արքայազն Գազին հայտարարեց, որ ներդաշնակ միջկրոնական հարաբերությունների համաշխարհային շաբաթվա նպատակը հետևյալն է․

Բանաձևի տեքստ

ՄԱԿ-ի 65/5 բանաձևում ասվում է․[4]

Գլխավոր Ասամբլեա,
հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 13-ի 53/243 A և B՝ Աշխարհի մշակույթների ոլորտում գործողությունների ծրագրի և հռչակագրի մասին, 2002 թվականի նոյեմբերի 4-ի 57/6՝ աշխարհի մշակույթների և ոչբնության խրախուսման, 2003 թվականի դեկտեմբերի 19-ի 58/128 ՝ միջկրոնական և մշակութային փոխըմբռնման, ներդաշնակության և համագործակցության խրախուսման մասին, 2005 թվականի հոկտեմբերի 20-ի 60/4՝ Քաղաքակրթությունների միջև երկխոսության համար օրվա համաշխարհային ծանուցման մասին, 2009 թվականի նոյեմբերի 10-ի 64/14՝ Քաղաքակրթությունների դաշնակցության մասին, 2009 թվականի դեկտեմբերի 7-ի 64/81՝ ի նպաստ աշխարհի միջկրոնական և միջմշակույթային երկխոսության, փոխըմբռման և համագրոծակցության խրախուսման մասին և 2009 դեկտեմբերի 18-ի 64/164՝ կորնների և համազմունքների հիման վրա անհանդուրժողականության և խտրականության բոլոր տեսակների մասին՝ ճանաչելով երկխոսության տարբեր կրոնների և դավանանքների միջև հրատապ անհրաժեշտությունը ընդունելով, որ բոլոր կրոնների հմաոզմունքների և դավանանքների բարոյական պարտքն է ձգտել խաղաղության, հանդուրժողականության և փոխըմբռնման,
  1. կրկին հաստատում է, որ փոխըմբռնումը և միջկրոնական երկխոսությունը համարվում են աշխարհի մշակույթների կարևոր մասը,
  2. յուրաքանչյուր տարվա փետրվարի առաջին շաբաթը հայտարարում է Միջկրոնական հարաբերությունների ներդաշնակության համաշխարհային շաբաթ բոլոր կրոնների և դավանանքների շրջանակներում,
  3. հրավիրում է բոլոր կառավարություններին այդ շաբաթվա ընթացքում կամավորական հիմունքներով օժանդակել միջկրոնական ներդաշնակության և բարի կամքի գաղափարների տարածմանը ամբողջ աշխարհի եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգաներում, տաճարներում և այլ աղոթավայրերում՝հիմնված Բարձրյալի և մտերիմի հանդեպ սիրո կամ մտերիմի նկատմամբ բարության և սիրո վրա՝ կախված սեփական կրոնական ավանդույթներից և համոզմունքներից,
  4. խնդրում է Գլխավոր քարտուղարին շարունակել տեղեկացնել Գլխավոր Ասամբլեային իրական հռչակագրի իրականացման մասին։

Ծանոթագրություններ

  1. Официальный сайт ООН, Всемирная неделя гармоничных межконфессиональных отношений, 1-7 февраля
  2. РИА Новости, Всемирная неделя гармоничных межконфессиональных отношений.
  3. H.M. King Abdullah proposes World Interfaith Harmony Week at the UN
  4. Резолюция, принятая Генеральной Ассамблеей 20 октября 2010 года, 65/5. Всемирная неделя гармоничных межконфессиональных отношений.