«Զադիգ Մուրադյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{միացնել|Զատիկ Մուրադյան}}
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Զադիգ Մուրադյան
| ԱԱՀ = Զադիգ Մուրադյան

09:54, 30 հունվարի 2021-ի տարբերակ

Զադիգ Մուրադյան
Ծնվել էհուլիսի 10, 1930 (93 տարեկան)
ԾննդավայրՌումինիա
ԱզգությունՀայ
Մասնագիտությունաստղաֆիզիկոս
ԱմուսինԱիդա Բասմաջյան
ԵրեխաներՎան Տրդատ(որդի), Թալին(դուստր)

Զադիգ Մուրադյան (), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, աստղաֆիզիկոս:

Կրթություն

Զադիգ Մկրտչի Մուրադյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 10-ին Ռումինիայում՝ Բուխարեստ քաղաքում։ Զադիգ Մուրադյանի արմատները Արևմտյան Հայաստանի Սվազի նահանգի Փուրկ գյուղից են։ Նրա պապը՝ Զադիգ Մուրադյանը, Ռումինիա է եկել դեռևս 1890 թվականին։

Զադիգը հաճախել է հայկական նախակրթարան, հետո՝ գերմանական դպրոց, որը հիմնվել էր դեռևս 19-րդ դարում և համարվում էր Ռումինիայի լավագույն դպրոցներից մեկը։ Պատերազմի տարիներին, երբ խորհրդային զորքերը 1944 թվականին մտան Ռումինիա, այդ դպրոցը փակվեց։ Զադիգը ուսումը շարունակեց Բուխարեստի № 1 դպրոցում, որն էլ ավարտեց բարձր առաջադիմությամբ։

Հատկանշական է, որ Զադիգ Մկրտիչ Մուրադյանի մասնագիտական ապագան կանխորոշվել է դեռևս հայկական դպրոցի 3-րդ դասարանում։ Աշխարհագրության ուսուցիչը մի օր չէր եկել դասի, և այդ օրը դասը վարեց ավելի բարձր դասարաններում դասավանդող Լևոն Բալջյանը, ով երեխաներին հարցրեց. «Կուզե՞ք այսօր աշխարհագրության դաս անցկացնենք, թե հետաքրքիր պատմություններ պատմեմ աշխարհագրության հետ կապված»։ Բնականաբար երեխաները ցանկացան լսել պատմությունը։ Նա սկսեց պատմել Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի լուսին» գրքի բովանդակությունը։ Այս գիրքը արթնացրեց Զադիգի հետաքրքրասիրությունը. նա սկսեց կարդալ այդ ոլորտի շատ նյութեր, այնուհետև՝ գրքեր և հասկացավ, որ իր սերը առհավետ կապված է տիեզերքի հետ։

Այդ երիտասարդ ուսուցիչը՝ Լևոն Բալջյանը, ով ակամայից ազդեց Զադիգ Մկրտիչ Մուրադյանի ապագա մասնագիտության ընտրության վրա, հետագայում որոշեց դառնալ վարդապետ։ 1943 թվականի սեպտեմբերի 30-ին նա Աթենքում ձեռնադրվեց կուսակրոն քահանա, վարդապետ, ապա ընտրվեց Ռումինիայի հայոց թեմի հոգևոր առաջնորդ։ Հետագայում Գևորգ 6-րդ կաթողիկոսը նրան հրավիրում է Էջմիածին։ Իսկ 1955 թվականին Լևոն Բալջյանը դառնում է Ամենայն Հայոց Վազգեն 1-ին կաթողիկոսը։ Ամբողջ կյանքի ընթացքում Զադիգ Մուրադյանի և իր ուսուցչի կապը շարունակվեց։ Դպրոցը ավարտելուց հետո հոր խորհրդով նա սովորում է արհեստ՝ արծաթագործություն, այնուհետև լուսանկարչություն։ Քանի որ աստղագիտությունը և ֆիզիկան իրար հետ կապված են, դպրոցից հետո Զադիգ Մկրտիչ Մուրադյանը ընդունվեց Բուխարեստի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ, չորս տարի գերազանց սովորելուց հետո նա ընտրեց աստղաֆիզիկայի մասնաճյուղը։ Ավարտելուց հետո Զադիգին՝ որպես լավագույն ուսանողի, առաջարկեցին մնալ աստղաֆիզիկայի բաժնում, որպես ասիստենտ։ Բայց կար մեկ խնդիր. Զադիգը համարվեց «սոցիալապես ոչ առողջ» ընտանիքից սերված՝ կապիտալիստ, քանի որ նրանք խանութ ունեին, և դրա համար նրան չտրվեց ասիստենտի հաստիքը։ Զադիգը աշխատանք գտավ Բուխարեստի երկաթագործարանում՝ որպես ինժեներ, մեկ տարի անց այդ գործարանի լաբորատորիայի ղեկավարն էր։

Աշխատանքը

1957 թվականին միջազգային գեոֆիզիկայի տարի էր, և աստղադիտարանում բացվեց 2 հաստիք, որից մեկը զբաղեցրեց Զադիգը։ Նա առավելապես ցանկանում էր մասնագիտանալ տիեզերագիտության ոլորտում, սակայն աստղադիտարանում թափուր տեղը արևային ֆիզիկայի բնագավառն էր։ Մեկ տարի աշխատելուց հետո երիտասարդ Զադիգը որոշեց իր գիտելիքները ավելի խորացնելու համար մեկնել Ֆրանսիա։ 1959 թվականին նա աշխատանքի է անցնում Ֆրանսիայի աստղադիտարանի արևային ֆիզիկայի բաժնում՝ միաժամանակ լծվելով գիտական թեզի պատրաստման գործին։ 1965 թվականին Սորբոնի համալսարանում հաջողությամբ պաշտպանեց գիտական ատենախոսությունը և դարձավ հետազոտող։ Նա որոշ ժամանակ զբաղեցրել է Ֆրանսիայի աստղադիտարանի արևային ֆիզիկայի բաժնի վարիչի պաշտոնը, սակայն վարչական գործեր չսիրելու պատճառով շուտով դուրս է գալիս և մնում է որպես հետազոտող։ Հինգ տարի դասավանդել է Բուխարեստի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Նրա գլխավորությամբ 6 հետազոտող պաշտպանել են իրենց թեկնածուական աշխատանքները։ Այսօր նա աշխատում է. հետևում է աստղերի ու Արևի շարժին՝ Փարիզի Մեդոնի աստղադիտարանից՝ տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից։

Գիտական գործունեությունը

1994 թվականից մինչև այսօր Զադիգ Մուրադյանը համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ, 1997 թվականից մինչ օրս Տիեզերական հետազոտությունների և աստղաֆիզիկայի սարքավորումների լաբորատորիայի հետ։ Անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը, Եվրոպական աստղագիտական միությանը, Ֆրանսիական աստղագիտական միությանը, Ռումինիայի գիտության ակադեմիային, Հայկական աստղագիտական միությանը։ Զադիգ Մուրադյանն առաջին անգամ Հայաստան այցելեց 1989 թվականին՝ մասնակցելու IAU137 գիտաժողովին։ Իսկ սկսած 1990-ական թվականներից՝ համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Արթուր Նիկողոսյանի հետ։ Զադիգ Մուրադյանը 1995 թվականին անկախ Հայաստանի՝ Բյուրականի աստղադիտարանում հայֆրանսիական առաջին գիտաժողովի կազմակերպիչներից էր, որը նվիրված էր աստղաֆիզիկայի տարաբնույթ խնդիրների։

Այլ գործունեություն

Բացի գիտական գործունեությունից՝ երիտասարդ տարիներին նա Ֆրանսիայի հայ համայնքում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել։ Նրա ջանքերով 1980-ական թվականների սկզբներին Ֆրանսիայում կազմակերպվել է հայ երաժիշտների համերգների մի շարք, որտեղ հանդես եկան Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Էդուարդ Միրզոյանը։ Անդամակցել է Ֆրանսիայում գործող հայ գիտնականների ասոցիացիային։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Զադիգ Մկրտիչ Մուրադյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում աստղաֆիզիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ[1]:

Ընտանիք

1974 թվականին նա ամուսնացել է Աիդա Բասմաջյանի հետ, ունեցել երկու զավակ՝ Վան Տրդատը և Թալինը, որոնց հայեցի դաստիարակություն է տվել։ Դուստրը՝ Թալինը, այսօր բավական ակտիվ գործում է Փարիզի հայկական բարեգործական միությունում։

Ծանոթագրություններ