«Կարինթիա նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Rescuing 1 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Տող 21. Տող 21.
== Հղումներ ==
== Հղումներ ==
* [http://www.ktn.gv.at Կարինթիայի պաշտոնական կայք էջը]
* [http://www.ktn.gv.at Կարինթիայի պաշտոնական կայք էջը]
* [http://www.comvivo.net/alpe-adria Հայացք Կարինթիային]
* [http://www.comvivo.net/alpe-adria Հայացք Կարինթիային]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}
* [http://www.kaernten.at Կարինթիայի պաշտոնական տուրիստական կայք էջը]
* [http://www.kaernten.at Կարինթիայի պաշտոնական տուրիստական կայք էջը]
* [http://kaernten.touristcam.at Կարինթիայի վեբ տեսախցիկները]
* [http://kaernten.touristcam.at Կարինթիայի վեբ տեսախցիկները] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20180422233346/http://kaernten.touristcam.at/ |date=2018-04-22 }}


{{Ավստրիայի վարչական բաժանում}}
{{Ավստրիայի վարչական բաժանում}}

02:00, 28 հունվարի 2021-ի տարբերակ

Կարինթիա նահանգ
flag of Carinthia? Զինանշան


ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀիմնCarinthian anthem?
ԿարգավիճակԱվստրիայի նահանգ
Մտնում էԱվստրիա
ՎարչկենտրոնԿլագենֆուրտ
ԲԾՄ1449 մետր
Օրենսդրական մարմինLandtag of Carinthia?
Բնակչություն561 293 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք9535,97 ± 0,01 կմ²
Սահմանակցում էԶալցբուրգ, Տիրոլ, Շտիրիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա և Վենետո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդAT-2
ktn.gv.at(գերմ.)

Կարինթիան (գերմ.՝ Kärnten, սլովեն.՝ Koroška), Ավստրիայի 9 շրջաններից մեկն է։ Գտնվում է երկրի հարավային մասում։ Նահանգի կենտրոնը Կլագենֆուրտ քաղաքն է։ Տարածքը 9.536 կմ² է, իսկ 2011 թ-ի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 558․000 մարդ (6-րդը Ավստրիայում)։ Նահանգի կարգավիճակ ստացել է 1918 թ-ին։ Սահմանակից է Զալցբուրգին, Շտիրիային և Տիրոլին, ինչպես նաև պետական սահմաններ ունի Սլովենիայի և Իտալիայի հետ։ Նահանգում հիմնականում խոսում են գերմաներենով, ինչպես նաև կա սլովենախոս փոքրամասնություն։

Աշխարհագրություն

Ռելիեֆ

Կարինթիայի տարածքի մակերեսը կազմում է 9․538,01 կմ² (Ավստրիայի շրջանների մեջ 5-րդ տեղն է զբաղեցնում)[2]: Կարինթիան հյուսիսից սահմանակից է Զալցբուրգին և Շտիրիային, արևելքից` Շտիրիային և Սլովենիային, հարավից` Սլովենիային և Իտալիային, արևմուտքից` Տիրոլին: Կարինթիան առավելապես լեռնային երկիր է: Քանի որ դրա սահմանները բաղկացած են լեռնաշղթաներից, ներքին տարածքը բաղկացած է գոգահովիտից և Անդրդրավյան հարթավայրից, որի մեջ հյուսիսից, արևմուտքից և արևելքից լեռնաշղթաների միջով հոսում են լեռնային գետեր, որոնք լայնանում են շրջանի ներքին հատվածներին մոտենալիս: Դրավա գետի հովիտը արևմուտքից արևելք անցնում է երկրի ողջ երկարությամբ, բաժանում է սարերը երկու մասի` հյուսիսից տարածության գրեթե ⅔ մասը պատկանում է Կենտրոնական Ալպերին, իսկ հարավից` ⅓ մասը պատկանում է Ալկալիական Ալպերին: Արևմուտքում առաջին խմբի մեջ է մտնում Տավրոսյան շղթան, որի մեջ նաև մտնում է Գրոսգլոկները (3796 մ, հսկա սառցադաշտով), Հոխները (3259 մետր), Անկոգելը (3253 մետր) և Հաֆներշպիցը (3093 մետր)։ Դրանց վրա պահպանվել են Ալպերի վերջին սառցադաշտերը: Հյուսիս-արևելքում գտնվում են Կարինթա-շթիրյան Ալպերը, վերևում գտնվում է Քյոնիգսշթուլը (2489 մետր), իսկ դեպի ավելի արևելք Զաուալփե (2073 մետր), Քյուրալփե (2137 մետր) լեռնախմբերը: Վերևից և կողքերից շրջապատում են Պետցեկի (3277 մետր) և Կրեյցեկի լեռնախմբերը: Հյուսիսային խմբի լեռները, միմյանցից տարբերվում են իրենց երկրաբանակական կառուցվածքով, իտալական սահմաններում կրում են Կառնյան Ալպերի, իսկ Սլովենական սահմանում՝ Կառավանկա անվանումները: Այդ լեռնազանգվածները 2000—2700 մետր բարձրությամբ սահմանափակում են բարձր լեռնաշղթաների գրեթե բոլոր կողմերը: Կարինթիան հարևան երկրների հետ սահմանակցում է Պոնտաֆել (784 մետր), Պրեդել (1165 մետր), Վեյսենֆելս և Վուրցեն (1044 մետր), Լոյբ (1355 մետր), Զեբերգ (1205 մետր) դարավանդներով: Կարինթիայի հարթավայրերը մեծ և շատ չեն, նրանցից ամենահյատնիները Ցոլֆելդը, Կրապֆելդը և Լուրնֆելդն են: Դեպի երկրի խորքերը գետային և լճային հովիտները ընդարձակվում են, սակայն այստեղ ևս զբախեցնում են շատ կամ քիչ տարածություն: Այս դաշտավայրերի թվում են Լավանթալը, Ռոզենթալը և Յաունթալը:

Գետեր և լճեր

Կարինթիայի մակերեսի 98 %-ից ավելին պատկանում է Սև ծովի ազանին, և դրա 97 %-ը մտնում է Դրավա գետի համակարգի մեջ: Դրա տեղական վտակները` գրեթե բոլորը սկիզբ են առնում հենց այդտեղից և Կարինթիայի շրջանում թափվում են Դրավա գետ: Կարինթիայի ամենամեծ գետը Դրավան է, իր ձգվածության ամբողջ չափով ջուր է մատակարարում շրջանում: Վերին մասում այն ունի լեռնային բնույթ և ընդլայնվում է միայն ներքևի մասում: Կարինթիայի տարբեր մասերում Դրավան ունի տարբեր անուններ` Վերին, Ստորին, Ռոզի հովիտ (Ռոզենտալ), Յունսկայայի հովիտ (Յաունտալ): Կարինթիայի մյուս բոլոր գետերը Դրավայի վտակներն են: Դրա բոլոր ձախակողմյան վտակները սկիզբ են առնում լեռնային սառցակտորներից կամ էլ ձևավորվում են բարձր սարերից իջնող բազմաթիվ աղբյուրներից, հարուստ են ջրով և լեռնային ակունքների համեմատ առավելություն ունեն. դրանք հիմնականում նավարկելի չեն, սակայն անկման ուժի և ջրի առատության շնորհիվ ավանդական տնտեսության մեջ ունեն մեծ նշանակություն` հատկապես արդյունաբերության համար: Դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում: Աջակողմյան գրեթե բոլոր վտակները կարճ հովիտներով կարճ լեռնային արագընթացք հոսքեր ունեն, բայց այն բանի շնորհիվ, որ լեռները որոնցից դրանք սկիզբ են առնում, հարուստ են անագով և երկաթով` դրանք ունեն տնտեսական մեծ նշանակություն և ևս բավականին խիստ են բնակեցված: Ձախակողմյան վտակներից ամենամեծը Մյոլն է (երկարությունը կազմում է 80 կիլոմետր), որը հոսում է Գլոսգլոկներ սառցադաշտի վրայով և իր հոսքով նման է որոշ ջրվեժների և սահանքների: Մյուս վտակը` Լեզերը, սկիզբ է առնում Հաֆներշպիցի սառցակտորներից: Մեծ գետեր են նաև Գուրկը, Լաֆանտը, Գաիյլը: Կարինթիայում լճերը շատ են և բաժանվում են երկու խմբի առանձնանալով իրենց ծագումով և իրենց տեսքով: Առաջին խմբին են պատկանում այն լճերը, որոնք գտնվում են բարձունքներում: Այդպիսի լճերը, որոնք կրում են ընդհանուր ալպյան բնութագիր հիմնականում հանդիպում են Տավրյան լեռներում, սակայն կարող են հանդիպել նաև Կարնյան Ալպերում, որոնք տարբերվում են միմյանցից վայրի և այդտեղի հոյակապ գեղեցկությամբ: Նրանք սնուցվում են սառցադաշտերով և աղբյուրներով, մանր առվակներով: Այդ լճերից սկիզբ են առնում շատ գետեր: Երկրորդ խմբի մեջ մտնում են ստորին լճերը, որոնք շատ չեն, սակայն ունեն ավելի եծ մակերես: Դրանցից նշանակալի են Միլշտետեր- Զեէն (13 կմ²)` Կարինթիայի ամենագեղեցիկ լճերից մեկը և նավարկելի Վյորթեր-Զեէ լիճը (19 կմ²): Կարինթիայում կան նաև հանքային աղբյուրներ, որոնցից հատկանշական են Ֆիլախից ոչ հեռու գտնվող տաք ջրերը:

Պատմություն

Հնագույն ժամանակներում Կարինթիան մտնում էր հին հռոմեական Նորիկ նահանգի մեջ: VI դարում տարածքում սկսվել է սլովակների բնակեցումը, որը շուտով ենթարկվեց Ավարական խանությանը: Ավելի ուշ այդ հողերն անցան Սամո և Կարինթիա սլավոնական պետություններին: Բավարիայի գերիշխանության կարճ ժամանակաշրջանից հետո Կարինթիան միացավ Կոռոլինգների պետությանը, իսկ դրա անկումից հետո բաժանվեց մի քանի գավառների: 870-ական թվականներին ապագա կայսր Առնուլֆ Կարինթացին դրանք միավորեց իր տիրապետության ներքո: 976 թվականին Կարինթիան վերջնականապես առանձնացել էր Բավարիայից և դարձել էր անկախ դքսություն: XIII—XIV դարերում Կարինթիայի գահը զբաղեցրել են Չեխիայի թագավորները և Տիրոլի դուքսերը: Դրանից հետո մինչև 1918 թվականը Կարինթիան կառավարել են ավստրիական Հաբսբուրգները, որոնք 1335 թվականին միացրել են դքսությունը իրենց տիրույթներին:

Բնակչություն

Կարինթիայի ամենամեծ քաղաքը նրա վարչական կենտրոն Կլեգենֆուրտն է (90 հազար բնակիչ)[3]: Նաև առանձնանում են Ֆիլախը (58 հազար բնակիչ), Վոլֆսբերգը (25 հազար բնակիչ) և Շպիտալը (16 հազար բնակիչ): Բնակչության մեծ մասը խոսում է գերմաներեն: Կարինթիայի հարավ-արևելքում ապրում է փոքրաթիվ սլովենական համայնքը (17 հազար մարդ):

Ծանոթագրություններ

Հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինթիա նահանգ» հոդվածին։