«Ժակլին Ֆերնանդես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 86. Տող 86.
[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Հնդիկ դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Մոդելներ այբբենական կարգով]]

16:10, 25 հունվարի 2021-ի տարբերակ

Ժակլին Ֆերնանդես
անգլ.՝ Jacqueline Fernandez
Ծնվել էօգոստոսի 11, 1985(1985-08-11)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՄանամա, Բահրեյն[2]
ԿրթությունՍիդնեյի համալսարան[3]
Քաղաքացիություն Շրի Լանկա
Կրոնկաթոլիկություն[4]
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից

Ժակլին Ֆերնանդես (անգլ.՝ Jacqueline Fernandez, օգոստոսի 11, 1985(1985-08-11)[1], Մանամա, Բահրեյն[2]), հնդիկ և շրի լանկացի ծագմամբ դերասանուհի: Նախկին մոդել, 2006 թվականի «Միսս Շրի Լանկա» մրցույթի հաղթող (անգլ.՝ Miss Universe Sri Lanka), «Միսս տիեզերք 2006» մրցույթի մասնակից:

Կենսագրություն

Ժակլինը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին՝ Բահրեյնի Մանամա մայրաքաղաքում: Նրա հայրը՝ Էլրոյը, ծնունդով Շրի Լանկայից է, իսկ մայրը՝ Քիմը, Մալայզիայից: Մայրական կողմի հարազատները Հնդկաստանից էին: Հայրը Բահրեյն է տեղափոխվել 1980-ական թվականներին՝ խուսափելով թամիլների և սինհալացիների միջև քաղաքացիական անկարգություններից: Այստեղ հայրը ծանոթացել է մոր հետ, որը ստյուարդուհի էր:

Ժակլինը չորս երեխաներից կրտսերն էր՝ ավագ քրոջից ու երկու եղբայրներից հետո[5]: Տասնչորս տարեկանից նա սկսել է մասնակցել Բահրեյնում հեռուստատեսային շոուների: Դպրոցն հաճախելուց հետո նա ավարտել է Ավստրալիայի Սիդնեյի համալսարանը և աշխատել է որպես Շրի Լանկայի հեռուստալրագրող: Միևնաժամանակ նա նաև սովորել է իսպաներեն, ֆրանսերեն և արաբերեն Berlitz դպրոցում:

Իր խոսքերով նա փոքր տարիքից ցանկանում էր դերասանուհի դառնալ, երազում էր հոլիվուդյան կինոաստղի կարիերայի մասին: Նա որոշ դերասանական դասընթացների է գնացել John School of Acting դպրոցում: Լրագրող լինելով՝ նա ընդունել է մոդելային բիզնեսի առաջարկները: 2006 թվականին նա դարձավ «Միսս Շրի Լանկա» և իր երկիրը ներկայացրեց Լոս Անջելեսում կայացած «Միսս տիեզերք 2006» համաշխարհային մրցույթում: Նույն թվականին նա հայտնվում է Բատհյայի և Սանտհուշի «O Sathi» դուետի երաժշտական ​​տեսահոլովակում:

2009 թվականին Ֆերնանդեսը գնաց Հնդկաստան, որտեղ դերասանական կրթություն էր սովորում թատրոնի ռեժիսոր Բարրի Ջոնի (անգլ.՝ Barry John) ղեկավարությամբ: Նա հաջողությամբ անցնում է «Ալադին» (2009) ֆանտաստիկ կինոնկարի քաստինգը, որը դառնում է իր դերասանական դեբյուտը. չնայած նրան ձայնագրեց Մոնա Գոշ Շեթին՝ հինդի լեզվի չիմացության պատճառով: Չնայած ֆիլմը ձախողվեց կինովաճառքում, նա իր դերի համար ստացավ Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ (IIFA մրցանակ)՝ «Լավագույն կին դեբյուտ» անվանակարգում:

2011 թվականին թողարկվեց «Ամուսնացած կնոջ գայթակղությունը 2» ֆիլմը, որտեղ նա խաղում էր Էմրան Հաշմիի հետ: Ֆիլմը ունեցավ կոմերցիոն հաջողություն, որը նրա կարիերայի առաջին հաջողված ֆիլմն էր: 2011 թվականի վերջին նա համաձայնել է նկարահանվել սինհալական Pragaveya ֆիլմում, որը պետք է լիներ իր դեբյուտը Շրի Լանկայի կինոթատրոնում, բայց Բոլիվուդում աշխատանքի տեղավորվելու պատճառով հնարավոր չեղավ պայմանավորվել պրոդյուսերների և ռեժիսորի հետ[6][7]:

2013 թվականին նա հանդես եկավ «Մրցավազք 2» ֆիլմում՝ խաղալով տարօրինակ աղջկա՝ Օմիշային. ֆիլմը նաև կոմերցիոն հաջողություն ունեցավ: Նույն թվականին նրան առաջարկեցին ելույթ ունենալ պարային համարում թելուգու լեզվով «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմի համար, բայց նա չկարողացավ համաձայնվել պրոդյուսերների հետ, և նրա փոխարեն այս համարում նկարահանվեց Սոֆիա Չոուդրին[8]:

2015 թվականի սկզբին նա էկրաններին հայտնվեց Trilogy (Roy) ռոմանտիկ թրիլլերում, որտեղ նա կրկնակի դեր էր խաղում՝ լրագրող Այշա Աամիրին, որը սիրահարված էր մեկ այլ լրագրողի, և Թիյու Դեսային, որը սիրահարված էր գողի: Դժբախտաբար ֆիլմը ձախողվեց կինովաճառքում: Նույն թվականին «Եղբայրներ» սպորտային դրամայում նա մարմնավորեց գլխավոր հերոսի Դեյվիդի կնոջը, որը անվախ կին էր և պայքարում էր իր երեխայի համար: Նա իր դերը անվանեց «դժվար» և «ինտենսիվ»[9]: Այս աշխատանքը նշանակում էր հեռացում այն ​​դյութիչ կերպարներից, որոնց հետ նա նախկինում կապված էր[10][11]: Քննադատները բարձր են գնահատել նրա աշխատանքը, չնայած նրանց արձագանքները ֆիլմի վերաբերյալ տարբեր էին:

2017 թվականին թողարկվեց A Gentleman ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց Սիդհարթ Մալհոտրայի հետ, սակայն ֆիլմը ձախողվեց կինովաճառքում: Այդ տարվա մեկ այլ պրեմիերան «Անհոգ երկվորյակներ» պաշտամունքային ֆիլմի վերափոխումն էր, որտեղ նա կրկնեց Կարիսմա Կապուրի դերը: Ֆիլմը ունեցավ կոմերսիոն հաջողություն[12]:

2018 թվականին «Բունտարար 2» ֆիլմում դերասանուհին պարեց «Ek Do Teen» երգում, որը «Այրվող կիրք» կինոնկարի համանուն երգի քավեր տարբերակն է: Այնուամենայնիվ, Ժակլինի երգի և պարի նոր տարբերակը բացասական քննադատության ենթարկվեց, չնայած ֆիլմն ինքնին կոմերցիոն հաջողություն ուներ[13][14]: Նույն թվականին թողարկվեց «Մրցավազք 3» ֆիլմը, որը դարձավ 2013 թվականի ֆիլմի շարունակությունը: Այս ֆիլմում նրա կերպարը՝ Ջեսիկան, գլխավոր հերոսի սիրելին է, ով ցանկանում է վրեժ լուծել խորթ հորից: Չնայած բացասական արձագանքներին՝ ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ[15]:

Ժակլինը ներկայումս նկարահանում է «Drive» ֆիլմում Սուշանթ Սինգհ Ռաջպուտի հետ, բայց նկարահանումների ձգձգումների և իր զբաղվածության պատճառով ֆիլմի թողարկումը հետաձգվում է մինչև 2019 թվականը: Նրա մասնակցությամբ կցուցադրվի նաև երկու անգլալեզու ֆիլմ՝ Definition of Fear-ը և According to Mathew[16]:

Անձնական կյանքը

Ֆերնանդեսը մշտապես սերտ հարաբերություններ է պահպանում իր ընտանիքի հետ: Նա սկսել է հանդիպել Բահրեյնի արքայազն Hassan bin Rashid Al Khalifa-յի հետ 2008 թվականին, բայց նրա հետ բաժանվել է 2011 թվականին[17][18]: Նույն թվականին «Housefull 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ռոմանտիկ հարաբերություններ սկսեց հնդիկ ռեժիսոր Սաջիդ Խանի հետ, ինչը գրավեց հնդկական լրատվամիջոցներին: Հայտնում էին նրանց մոտալուտ հարսանիքի մասին, բայց հարաբերություններն ավարտվեցին 2013 թվականի մայիսին[19][20]:

Դերասանուհու կարիերայից բացի՝ Ժակլին Ֆերնանդեսը աջակցում է այնպիսի բարեգործական կազմակերպությունների, ինչպիսիք են «Մարդկանց էթիկական վերաբերմունքը կենդանիների նկատմամբ» (անգլ.՝ PETA): 2014 թվականին PETA India-ի կողմից նա ճանաչվեց «Տարվա կին»՝ կենդանիների բարօրության համար իր քարոզչության համար: Հաջորդ տարի Ժակլինը աճուրդի հանեց իր որոշ հանդերձանքներ՝ ստացված գումարը նվիրելով բարեգործությանը:

Ֆիլմագրություն

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2009 Ալադին Aladin Ժասմին
2010 Երանի իմանայի թե որտեղից է նա եկել Jaane Kahan Se Aayi Hai Թարա
2011 Ամուսնացած կնոջ գայթակղությունը 2 Murder 2 Պրիյա
2012 Լի տուն 2 Housefull 2 Բոբբի Կապուր
2013 Մրցավազք 2 Race 2 Օմիշա
2014 Դրայվ Kick Շայնա Մեհրա
2015 Տրիլոգիա/ Ռոյ Roy Այշա/ Թիյա
2015 Բանգիստան Bangistan Ռոզաննա (Ռոզա) (կամեո)
2015 Եղբայրները Brothers Ջեննի Ֆերնանդես
2015 Definition of Fear (անգլ.) Սարա Ֆորդինգ
2016 Լի տուն 3 Housefull 3 Գանգա «Գրեյսի» Պատելի
2016 Կրակոց Dishoom Իշիկա
2016 Թռչող Ջաթ A Flying Jatt Քիրթի
2017 According to Mathew (անգլ.) Դաֆնի Ռեյնոլդս
2017 Ջենթլմենը A Gentleman Կավիյա
2017 Անապահով երկվորյակները 2 Judwaa 2 Ալիշկա
2018 Բունտարար 2 Baaghi 2 կամեո
2018 Դրայվ Drive Թարա
2018 Մրցավազք 3 Race 3

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.hindustantimes.com/brunch/guys-get-away-with-so-much-like-food-says-actor-jacqueline-fernandez/story-yn6CuFWk1XETwdqbqWk4XJ.html
  3. http://www.dnaindia.com/entertainment/report-jacqueline-fernandez-visits-family-in-bahrain-1601105
  4. https://www.deccanchronicle.com/entertainment/bollywood/180816/i-would-love-to-have-a-family-jacqueline-fernandez.html
  5. Gupta, Priya (2014-07-07). «Jacqueline Fernandez: Thank my lucky stars to have Salman Khan in my life». The Times of India (անգլերեն). Վերցված է 2014-08-04-ին.
  6. When Salim Khan took a jibe at Jacqueline Fernandez's Hindi
  7. Jacqueline Fernandez to sign Sri Lankan film — Times of India
  8. «Sophie Choudry replaces Jacqueline Fernandez in 'One — Nenokkadine' item number». DNA India (անգլերեն). 2013-09-12. Արխիվացված է օրիգինալից 2016-01-04-ին.
  9. «Jacqueline Fernandez not hesitant to play mother on screen» (անգլերեն). Zee News. 2015-08-14. Արխիվացված է օրիգինալից 2015-08-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Jacqueline Fernandez: Moving to India was a challenge». The Times of India (անգլերեն). 2015-08-13. Վերցված է 2015-09-03-ին.
  11. Sharma, Dhriti (2015-08-16). «Brothers movie review: Watch it for brilliant fight sequences!» (անգլերեն). Zee News. Արխիվացված է օրիգինալից 2015-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Meet the 'Judwaa 2' trio: David Dhawan, Varun Dhawan and Sajid Nadiadwala». The Times Of India (անգլերեն). 2016-02-09. Արխիվացված է օրիգինալից 2016-02-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Jacqueline Fernandez on recreating «Ek Do Teen» — The Indian Express
  14. «Ek Do Teen remake gets negative reviews : Nagaland Post». Արխիվացված է օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2018-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Box Office: Race 3 crosses 200 crores globally — Bollywood Hungama
  16. Definition of Fear trailer: Jacqueline Fernandez has her first on-screen lesbian kiss
  17. Tushar Joshi (2011-06-09). «Jacqueline to marry prince from Bahrain?». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015-09-04-ին.
  18. Joshi, Tushar (2011-07-03). «Jacqueline, Bahraini prince break up!». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015-09-04-ին.
  19. Dalal, Sayantan (2012-01-31). «Yes, marriage is on my mind: Sajid Khan». Daily News and Analysis (անգլերեն). Վերցված է 2015-09-04-ին.
  20. Gupta, Priya (2014-06-18). «Sajid Khan: I went for a holiday with Jacqueline, but later things soured». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015-09-04-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Ֆերնանդես» հոդվածին։