«Ալեքսանդր Վասիլևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
'''Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլևսկի''' ([[1895]]—[[1977]]), խորհրդային ռազմական գործիչ, [[Խորհրդային Միության մարշալ]] ([[1943]]), Խորհրդային Միության կրկնակի հերոս։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1938]] թվականից։
'''Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլևսկի''' ({{ԱԾ}}), խորհրդային ռազմական գործիչ, [[Խորհրդային Միության մարշալ]] ([[1943]]), Խորհրդային Միության կրկնակի հերոս։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1938]] թվականից։


== Գործունեությունը ==
== Գործունեությունը ==

17:11, 24 հունվարի 2021-ի տարբերակ

Ալեքսանդր Վասիլևսկի
ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Василе́вский
սեպտեմբերի 18 (30), 1895 կամ սեպտեմբերի 30, 1895(1895-09-30) - դեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1] (82 տարեկան)
ԾննդավայրVichuga, Kineshemsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ, Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և ԽՍՀՄ ցամաքային զորքեր
ԿոչումԽորհրդային Միության մարշալ
Հրամանատարն էրԽՍՀՄ Զինված ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-լեհական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Խորհրդա-ճապոնական պատերազմ
ԿրթությունԿոստրոմայի աստվածաբանական ճեմարան, Ալեքսեևյան ռազմական ուսումնարան (մայիս 1915) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1937)
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլևսկի (սեպտեմբերի 18 (30), 1895 կամ սեպտեմբերի 30, 1895(1895-09-30), Vichuga, Kineshemsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1943), Խորհրդային Միության կրկնակի հերոս։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Գործունեությունը

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918)։ Խորհրդային բանակում ծառայել է 1918 թվականից։ Քաղաքացիական պատերազմից հետո վարել է ռազմական, մի շարք ղեկավար պաշտոններ։ 1937 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան։ Ծառայել է Գլխավոր շտաբում, 1942 թվականի հունիսից՝ Գլխավոր շտաբի պետն էր և պաշտպանության ժողկոմի տեղակալը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 1942-1943 թվականներին կոորդինացրել է Հարավ-Արևմտյան, Դոնի և Ստալինգրադի (Ստալինգրադի ճակատամարտում), Վորոնեժի և Տափաստանային (1943 թվականին Կուրսկի աղեղի մարտերում), Հարավ-Արևմտյան և Հարավային (Դոնբասի ազատագրման ժամանակ), 4-րդ Ուկրաինական, Սևծովյան նավատորմի հետ (Ղրիմի համար մարտերում), 3-րդ և 4-րդ Ուկրաինական (Առափնյա Ուկրաինայում մղված օպերացիաներում), 3-րդ Բելառուս․, 1-ին և 2-րդ Մերձբալթյան (Բելառուսիայի, Լատվիայի և Լիտվայի ազատագրման ժամանակ) ռազմաճակատների գործողությունները։ 1945 թվականի փետրվարից՝ 3-րդ Բելառուսական ռազմաճակատի հրամանատար։ Հաջողությամբ իրականացրել է Արևելյան Պրուսիայի և Քյոնիգսբերգի գրավման օպերացիաները։ 1945 թվականի հունիսին նշանակվել է Հեռավոր Արևելքում խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար և դրանք ղեկավարել 1945 թվականի խորհրդային-ճապոնական պատերազմում։ 1946 թվականից՝ Գլխավոր շտաբի պետ և պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, 1949-1953 թվականներին՝ պաշտպանության մինիստր, 1953-1957 թվականներին՝ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ և տեղակալ։ 1959 թվականի հունվարից ղեկավար աշխատանք է կատարել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրությունում։ ԽՍՀՄ 2-4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1952-1961 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի» 2, Կարմիր դրոշի 2, Սուվորովի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի և 14 արտասահմանյան շքանշաններով, ինչպես և մեդալներով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 TracesOfWar
  2. 2,0 2,1 Василевский Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վասիլևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 293