«Նիկոլա Բուրբակի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:1935 հիմնադրումներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 13. | Տող 13. | ||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:1935 հիմնադրումներ]] |
15:15, 23 հունվարի 2021-ի տարբերակ
Նիկոլա Բուրբակի | |
---|---|
Տեսակ | collective pseudonym?, գեղարվեստական անձ, գիտական ընկերություն և ընկերություն |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Հիմնադրված | 1935[2][3] |
Գլխադասային գրասենյակ | rue d'Ulm |
Կայք | bourbaki.fr(ֆր.), bourbaki.fr/index-de.html(գերմ.), bourbaki.fr/index-en.html(անգլ.) և bourbaki.fr/index-es.html(իսպ.) |
Նիկոլա Բուրբակի (ֆր.՝ Nicolas Bourbaki), ֆրանսիական մաթեմատիկոսների խմբի ծածկանուն։ Կազմավորվել է 1937 թվականին, Բարձրագույն նորմալ դպրոցի նախկին սաներից։ Հիսուննանց անդամները խմբից «դուրս» են մնում։ Ճշգրիտ կազմը և անդամների թիվը չի հրապարակվել։ Խմբի նպատակն է եղել իրականացնել Դավիթ Հիլբերտի մտադրությունը՝ մաթեմատիկական տարբեր տեսությունները շարադրել ձևական աքսիոմատիկ եղանակով։
1939 թվականից լույս է տեսել «Մաթեմատիկայի տարրերը» բազմահատոր տրակտատը, որում զարգացվում է ձևական աքսիոմատիկ համակարգ, որը հեղինակների մտահղացմամբ, որպես «ընդհանուր ըմբռնման մասնակի տեսակետներ», պետք է ընդգրկի մաթեմատիկայի եթե ոչ բոլոր, ապա գոնե գլխավոր բաժինները։ Շարադրանքը, որի հիմքը կազմում են աքսիոմաների միջոցով սահմանվող կառուցվածքները (խմբի, դաշտի, կարգի, տոպոլոգիական և այլ կառուցվածքներ), խիստ վերացական է, տրվում է միայն տեսությունների տրամաբանական կմախքը։ Դատողության եղանակն ընդհանուրից մասնավորին անցնելն է։ Տրակտատը նախապատրաստվում է «Բուրբակի սեմինարում», որին կարող են մասնակցել նաև ուրիշ երկրների մաթեմատիկոսներ:
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #140993142 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ https://www.bourbaki.fr/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 618)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Բուրբակի» հոդվածին։ |
|