«Յարոսլավ Դրոբնի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 26. Տող 26.


[[Կատեգորիա:Չեխ ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Չեխ ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Ֆուլհեմի ֆուտբոլիստներ]]

18:24, 20 հունվարի 2021-ի տարբերակ

Յարոսլավ Դրոբնի
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1979(1979-10-18)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Počátky[1]
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Յարոսլավ Դրոբնի (չեխ․՝ Jaroslav Drobný, հոկտեմբերի 18, 1979(1979-10-18)[1][2], Počátky[1]), չեխ ֆուտբոլիստ, չեխական Չեսկե Բուդեյովիցե քաղաքը ներկայացնող «Դինամո» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ Հանդես է եկել Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կարիերա

2005 թվականի սկզբներին Դրոբնին կնքել է պայմանագիր և համաձայնության է եկել անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի հետ։ Երբ Էդվին վան դեր Սարը «Ֆուլհեմից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», Դրոբնին սկսեց հանդես գալ հիմնական կազմում[3]։ Պայմանագիրը կնքվել էր 3 տարով։

2006 թվականի հունվարին Դրոբնին վարձավճարով տեղափոխվեց հոլանդական «ԱԴՈ Դեն Հաագ» ֆուտբոլային ակումբ[4]։ Նույն թվականի փետրվարի 8-ին Դրոբնին իր առաջնախաղն անցկացրեց հոլանդական թիմում՝ «ՆԱԿ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվեց «ԱԴՈ Դեն Հաագ»-ի պարտությունով (0:3): 12 խաղերի ընթացքում չեխ դարպասապահը բաց է թողել 17 գնդակ։

2010 թվականի հուլիսի 5-ին պայմանագիր է կնքել Համբուրգի հետ՝ որպես ազատ գործակալ[5]։

2016 թվականի հունիսին որպես ազատ գործակալ տեղափոխվել է բրեմենյան «Վերդեր»՝ մեկամյա ժամկետով[6]։

2017 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Դրոբնին կմնա բրեմենյան ակումբում ևս 1 տարի։

2019 թվականի հոկտեմբերին վերադարձել է չեխական Չեսկե Բուդեյովիցե քաղաքը ներկայացնող «Դինամո» ֆուտբոլային ակումբ[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Jaroslav Drobny Signs» (անգլերեն). fulhamfc.com. Վերցված է 21.4.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. «Veel beweging op de transfermarkt» (հոլանդերեն). nos.nl. Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին. Վերցված է 19.4.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «"Гамбург" подписал вратаря "Герты"» (ռուսերեն). championat.ru. Արխիվացված է օրիգինալից 2010-07-07-ին. Վերցված է 2010-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Brankář Drobný mění v bundeslize dres, míří do Werderu Brémy» (չեխերեն). idnes.cz.
  7. «Gólman Drobný jde do Budějovic. Zatím jako trenér, ale může i naskočit» (չեխերեն). idnes.cz.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավ Դրոբնի» հոդվածին։