«Իշպուինի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: hu:Ispuini
Տող 29. Տող 29.
[[eu:Ishpuini]]
[[eu:Ishpuini]]
[[fr:Ishpuhini]]
[[fr:Ishpuhini]]
[[hu:Ispuini]]
[[ja:イシュプイニ]]
[[ja:イシュプイニ]]
[[nl:Ishpuinis]]
[[nl:Ishpuinis]]

21:27, 28 Հունիսի 2012-ի տարբերակ

Իշփուինի (ծննդ. և մահվ. թվ. անհայտ) - Ուրարտուի թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին: Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին: Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին: Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ): Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ: Իշփուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին: Իշփուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն): Իշփուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները: Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը: Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշփուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը):

Գրականություն

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959

Տես նաև

Նախորդող
Սարդուրի Ա
Ուրարտական արքա
Իշփուինի

մ.թ.ա. 824-810
Հաջորդող
Մենուա