«Լիչիա Ալբանեզե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 93. Տող 93.
[[Կատեգորիա:20-րդ դարի օպերային երգչուհիներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի օպերային երգչուհիներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Իտալացի սոպրանոներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի սոպրանոներ]]
[[Կատեգորիա:Իտալացի երկարակյացներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի իտալացիներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացիներ]]

11:53, 18 հունվարի 2021-ի տարբերակ

Լիչիա Ալբանեզե
Բնօրինակ անունիտալ.՝ Licia Albanese
Ծնվել էհուլիսի 22, 1909(1909-07-22)[1][2][3] կամ հուլիսի 23, 1909(1909-07-23)[4]
Torre a Mare, Բարի, Իտալիա[5][2]
Երկիր Իտալիա,  ԱՄՆ[5][2] և  Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 15, 2014(2014-08-15)[6][1][7][…] (105 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո[2]
Գործիքներվոկալ
Պարգևներ
 Licia Albanese Վիքիպահեստում
Երգչուհու ձայնը, 1938 թվականի մարտի 1

Լիչիա Ալբանեզե (իտալ.՝ Licia Albanese [ˈlitʃa]՝ Լիչա[9], հուլիսի 22, 1909(1909-07-22)[1][2][3] կամ հուլիսի 23, 1909(1909-07-23)[4], Torre a Mare, Բարի, Իտալիա[5][2] - օգոստոսի 15, 2014(2014-08-15)[6][1][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][10]), իտալիացի օպերային երգչուհի, ով հիմնականում ապրել և գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում: Երգչուհու ձայնը՝ սոպրանո:

Կենսագրություն և կարիերա

Լիչիա Ալբանեզեն ծնվել է 1909 թվականին Իտալիայի Բարի քաղաքում՝ իտալոամերիկյան բիզնեսմենի ընտանիքում: Ուսանել է Բարիում Էմանուել դը Ռոզի և Միլանում՝ Ջուզեպպե Բալդասարե-Տեդեսկիի մոտ:

1933 թվականին Ալբանեզեն առաջին տեղն է գրավում Իտալիայի կառավարության հովանավորությամբ անցկացրած վոկալային մրցույթում 300 մասնակիցների մեջ:

Երգչուհու դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին Միլանում. նա կատարեց Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում Չիո-չիո պարտիան: Այս կատարումը ճակատագրական եղավ օպերային երգչուհու համար. նա ավելի քան 40 տարի շարունակ կատարեց երգը և բեմ բարձրացավ ավելի քան 300 անգամ:

Կարիերայի առաջին հինգ տարիներին Լիչիա Ալբանեզեն երգել է Եվրոպայի ամենահայտնի օպերային թատրոններում՝ Լա Սկալա, Կովենտ գարդեն արքունական թատրոն, Հռոմի օպերային թատրոն: 1930-ական թվականների երկրորդ կեսին մեծ հռչակ էր վայելում հայրենի Իտալիայում, Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում:

1939 թվականին, երբ Իտալիայում կառավարության գլուխ բարձրացավ Բենիտո Մուսոլինին, Ալբանեզեն փախչում է Պորտուգալիա: Այստեղից նավ նստելով՝ տեղափոխվու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ում դեբյուտը տեղի է ունենում 1940 թվականի փետրվարի 9-ին Մետրոպոլիտեն օպերայում. երգչուհին կատարեց Չիո-չիո սանը: Այս բեմում Ալբանեզեն երգեց ավելի քան 26 տարի՝ կատարելով 17 տարբեր օպերաներում դերեր:

1945 թվականին Ալբանեզեն ընդունել է ԱՄՆ-ի քաղաքացիություն:

1966 թվականին Մետրոպոլիտեն օպերայի տնօրենի հետ տարաձայնությունների պատճառով տեղափոխվում է Սան Ֆրանցիսկոյի թատրոն, որտեղ ելույթ ունեցավ 20 թատերաշրջան (22 պարտիա, 120 ներկայացում):

1974 թվականին օպերային երգչուհին հիմնադրում է երիտասարդ երգիչներին սատարող ֆոնդ, որը կրում է իր և Ջակոմո Պուչինիի անունները, որի օպերաներում փայլել է Ալբանեզեն (անգլ.՝ The Licia Albanese-Puccini Foundation):

1987 թվականին Լիչիա Ալբանեզեն երգել է Հյուսթոնի թատրոնում, սակայն ոչ թե օպերայում, այլ մյուզիքլում:

1995 թվականին երգչուհին արժանանում է «ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում» մեդալին:

Լիչիա Ալբանեզեի անվան աստղ կա Հոլիվուդյան փառքի ծառուղում, որը կրում է № 6671 համարը և գտնվում է Հոլիվուդի բուլվարում:

Օպերային երգչուհի Լիչիա Ալբանեզեն իր մահկանացուն կնքել է 2014 թվականի օգոստոսի 15-ին Նյու Յորքում 105 տարեկան հասակում:

Խաղացանկ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • (անգլերեն) George Carpetto. "Licia Albanese". In Italian Americans of the Twentieth Century, ed. George Carpetto and Diane M. Evanac (Tampa, FL: Loggia Press, 1999), pp. 4–5
  • (անգլերեն) Marie Di Stefano Miller e Samuel J. Bellardo, "Licia Albanese." In The Italian American Experience: An Encyclopedia, ed. S.J. LaGumina, et al. (New York: Garland, 2000), 10-11.
  • Allan Ulrich, Many a tear was shed when soprano Licia Albanese sang. Now she is celebrating her signature work, 'Madama Butterfly', San Francisco Chronicle, 4 ottobre 2004. Accesso 19-08-2006. San Francisco Chronicle
  • Articolo, “Licia Albanese,” Opera Italiana. Accesso 19-08-2006. Articolo su Licia Albanese Արխիվացված 2007-11-13 Wayback Machine
  • Alfredo Vecchio, A Tribute to Mme. Albanese Accesso 19-08-2006.Discorso di Alfredo Vecchio
  • Articolo, “La Traviata” Accesso 19-08-2006. Articolo su Licia Albanese
  • Dan Davis, “LICIA ALBANESE” (rivista). Accesso 19-08-2006.Articolo su Licia Albanese
  • “Mayor Giuliani presents Handel Medallion to Licia Albanese and Roberta Peters” (agenzia di stampa), 20 novembre 2000. Accesso 19-08-2006. Comunicato stampa

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիչիա Ալբանեզե» հոդվածին։