«Արտաշես Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չNo edit summary
Տող 13. Տող 13.


== Կենսագրություն և գործունեություն ==
== Կենսագրություն և գործունեություն ==
Արտաշես Բ-ն հոր՝ [[Արտավազդ Բ|Արտավազդ Բ-ի]] գերեվարումից հետո զինված հարձակմամբ փորձում է ազատել հորը, ինչը ձախողվում է: Դրանից հետո Արտաշեսի գլխավորությամբ հայ ժողովուրդը Հայաստանի տարբեր հատվածներում սկսում է զինված ընդվզումներ, որոնք հռոմեական արյունարբու բանակի կողմից ճնշվում են: Արտաշեսը ստիպված հեռանում է [[Պարթևստան]], որտեղ նրան իր օգնությունն է առաջարկում Հրահատ Դ-ն, ով մինչև այդ խզել էր բարեկամական հարաբերությունները Արտավազդ Բ-ի հետ: Արտաշեսը ամուսնանում է Հրահատ Դ-ի դստեր հետ և օգտվելով [[Հռոմ|Հռոմում]] տիրող խառը իրավիճակից՝ հայ-պարթևական զորքերով անցնում է Հայաստան և ազատագրում այն: Մ. թ. ա. 30 թվականին Արտաշատում Արտաշեսը թագադրվում է և ճանաչվում հայոց թագավոր: Նա հատում է իր պատկերով մետաղադրամներ <<[[Արքայից արքա]] >>մակագրությամբ:Նա անմիջապես ձեռնարկում է Հռոմին դաշնակից [[Ատրպատական|Ատրպատականի]] նվաճումը: Նրա գլխավորած զորքերը գրավում են Ատրպատականը, տեղի թագավորին սպանում և Ատրպատականը միավորում Մեծ Հայքին: Շուտով, երբ Արտաշեսը իմանում է իր ծնողների նահատակության լուրը, նա հրամայում է կոտորել Հայքում եղած բոլոր հռոմեացիներին: Շուտով [[Օկտավիանոս Օգոստոս|Օկտավիանոսին]] հաջողվում է հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և նա նորից իր ուշադրությունը սևեռում է Արևելքի վրա: Նա որոշում է Մեծ Հայքի թագավոր դարձնել Արտաշեսի եղբորը՝ Տիգրանին, ով երկար տարիներ մնացել էր հռոմում, և ըստ Օկտավիանոսի՝ հռոմվեացել: Մ. թ. ա. 20 թվականին Արտաշեսը Արտաշատի պալատում դավադրաբար սպանվում է: Հենց այդ ժամանակ հռոմեական լեգեոնները մտնելով Հայաստան՝ Արտաշատի մոտ գտնվող իրենց բանակատեղիում Տիգրանին թագադրում են որպես հայոց թագավոր, Արիոբարզանեսին՝ Ատրպատականի<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, 10 դասարանի դասագիրք|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>:{{Հայոց արքաներ}}
Արտաշես Բ-ն հոր՝ [[Արտավազդ Բ|Արտավազդ Բ-ի]] գերեվարումից հետո զինված հարձակմամբ փորձում է ազատել հորը, ինչը ձախողվում է: Դրանից հետո Արտաշեսի գլխավորությամբ հայ ժողովուրդը Հայաստանի տարբեր հատվածներում սկսում է զինված ընդվզումներ, որոնք հռոմեական արյունարբու բանակի կողմից ճնշվում են: Արտաշեսը ստիպված հեռանում է [[Պարթևստան]], որտեղ նրան իր օգնությունն է առաջարկում Հրահատ Դ-ն, ով մինչև այդ խզել էր բարեկամական հարաբերությունները Արտավազդ Բ-ի հետ: Արտաշեսը ամուսնանում է Հրահատ Դ-ի դստեր հետ և օգտվելով [[Հռոմ|Հռոմում]] տիրող խառը իրավիճակից՝ հայ-պարթևական զորքերով անցնում է Հայաստան և ազատագրում այն: Մ. թ. ա. 30 թվականին Արտաշատում Արտաշեսը թագադրվում է և ճանաչվում հայոց թագավոր: Նա հատում է իր պատկերով մետաղադրամներ «[[Արքայից արքա]]» մակագրությամբ: Նա անմիջապես ձեռնարկում է Հռոմին դաշնակից [[Ատրպատական|Ատրպատականի]] նվաճումը: Նրա գլխավորած զորքերը գրավում են Ատրպատականը, տեղի թագավորին սպանում և Ատրպատականը միավորում Մեծ Հայքին: Շուտով, երբ Արտաշեսը իմանում է իր ծնողների նահատակության լուրը, նա հրամայում է կոտորել Հայքում եղած բոլոր հռոմեացիներին: Շուտով [[Օկտավիանոս Օգոստոս|Օկտավիանոսին]] հաջողվում է հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և նա նորից իր ուշադրությունը սևեռում է Արևելքի վրա: Նա որոշում է Մեծ Հայքի թագավոր դարձնել Արտաշեսի եղբորը՝ Տիգրանին, ով երկար տարիներ մնացել էր հռոմում, և ըստ Օկտավիանոսի՝ հռոմվեացել: Մ. թ. ա. 20 թվականին Արտաշեսը Արտաշատի պալատում դավադրաբար սպանվում է: Հենց այդ ժամանակ հռոմեական լեգեոնները մտնելով Հայաստան՝ Արտաշատի մոտ գտնվող իրենց բանակատեղիում Տիգրանին թագադրում են որպես հայոց թագավոր, Արիոբարզանեսին՝ Ատրպատականի<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, 10 դասարանի դասագիրք|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>:{{Հայոց արքաներ}}։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

19:41, 17 հունվարի 2021-ի տարբերակ

Արտաշես Բ
Մեծ Հայքի Արքայից արքա
Իշխանությունմ.թ.ա. 30մ.թ.ա. 20
Ծնվել է՝մ.թ.ա. 1-ին դար կամ անհայտ[1]
Մահացել է՝մ. թ. ա. 20[1]
ՀաջորդողՏիգրան Գ
ՏոհմԱրտաշեսյան
գերիշխան
ՀայրԱրտավազդ Բ

Արտաշես Բ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 60ական.– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի պատմությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատակարանի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Դավերի, կաշառքի ու զանազան խոստումների միջոցով Հռոմը Հայաստանի դեմ է գրգռել Կապադովկիային, Պոնտոսին, Իբերիական ու աղվանական ցեղերին։ Մ.թ.ա. 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով բանակով մտել է Ասորիք։ Արտաշեսի դաշնակից Հրահատ IV, պարթևական թագավորության անկայուն վիճակից դրդված, անջատ հաշտություն է կնքել Օգոստոսի հետ, որից հետո հռոմեական լեգեոները ներխուժել են Հայաստան՝ Արտաշեսին տապալելու, հայկական գահին Արտաշեսի գերյալ եղբորը՝ Հռոմի կամակատար Տրգրանին նստեցնելու և Հայաստանը հռոմեական նահանգ դարձնելու նպատակով։ Հայաստանի մեկուսի և վտանգավոր կացությունը խուճապ է առաջացրել հայ ավագանու շրջանում։ Պատերազմից խույս տալու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով նրանք դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և պատգամավորություն ուղարկել Օգոստոսի մոտ՝ խնդրելով Տիգրանին տալ Հայաստանի գահը։ Հռոմեական թագավորը մտել է Հայաստան, Տիգրան Գ–ին թագավոր հռչակել՝ այնտեղ հաստատելով Հռոմի գերիշխանությունը։ Հայաստանից անջատել է Ատրպատակարանը։ Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։

Կենսագրություն և գործունեություն

Արտաշես Բ-ն հոր՝ Արտավազդ Բ-ի գերեվարումից հետո զինված հարձակմամբ փորձում է ազատել հորը, ինչը ձախողվում է: Դրանից հետո Արտաշեսի գլխավորությամբ հայ ժողովուրդը Հայաստանի տարբեր հատվածներում սկսում է զինված ընդվզումներ, որոնք հռոմեական արյունարբու բանակի կողմից ճնշվում են: Արտաշեսը ստիպված հեռանում է Պարթևստան, որտեղ նրան իր օգնությունն է առաջարկում Հրահատ Դ-ն, ով մինչև այդ խզել էր բարեկամական հարաբերությունները Արտավազդ Բ-ի հետ: Արտաշեսը ամուսնանում է Հրահատ Դ-ի դստեր հետ և օգտվելով Հռոմում տիրող խառը իրավիճակից՝ հայ-պարթևական զորքերով անցնում է Հայաստան և ազատագրում այն: Մ. թ. ա. 30 թվականին Արտաշատում Արտաշեսը թագադրվում է և ճանաչվում հայոց թագավոր: Նա հատում է իր պատկերով մետաղադրամներ «Արքայից արքա» մակագրությամբ: Նա անմիջապես ձեռնարկում է Հռոմին դաշնակից Ատրպատականի նվաճումը: Նրա գլխավորած զորքերը գրավում են Ատրպատականը, տեղի թագավորին սպանում և Ատրպատականը միավորում Մեծ Հայքին: Շուտով, երբ Արտաշեսը իմանում է իր ծնողների նահատակության լուրը, նա հրամայում է կոտորել Հայքում եղած բոլոր հռոմեացիներին: Շուտով Օկտավիանոսին հաջողվում է հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և նա նորից իր ուշադրությունը սևեռում է Արևելքի վրա: Նա որոշում է Մեծ Հայքի թագավոր դարձնել Արտաշեսի եղբորը՝ Տիգրանին, ով երկար տարիներ մնացել էր հռոմում, և ըստ Օկտավիանոսի՝ հռոմվեացել: Մ. թ. ա. 20 թվականին Արտաշեսը Արտաշատի պալատում դավադրաբար սպանվում է: Հենց այդ ժամանակ հռոմեական լեգեոնները մտնելով Հայաստան՝ Արտաշատի մոտ գտնվող իրենց բանակատեղիում Տիգրանին թագադրում են որպես հայոց թագավոր, Արիոբարզանեսին՝ Ատրպատականի[2]:

։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայոց Պատմություն, 10 դասարանի դասագիրք.