«Սուպեր մամա 2»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:2017 ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով
Տող 89. Տող 89.
[[Կատեգորիա:Հայկական ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Հայկական ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Հայերեն ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Հայերեն ֆիլմեր]]
[[Կատեգորիա:2017 ֆիլմեր]]

10:59, 17 հունվարի 2021-ի տարբերակ

Սուպեր մամա 2
ԵրկիրՀայաստան
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2017
Պրեմիերա2017 թվականի հոկտեմբերի 5
Լեզուհայերեն
ՌեժիսորԱրման Մարության, Վահագն Խաչատրյան
ՊրոդյուսերՀայկ Մարության
Սցենարի հեղինակԱրման Մարության, Ռոբերտ Մարտիրոսյան
ԴերակատարներՀայկ Մարության, Գարիկ Պապոյան, Լիլի Էլբակյան, Անի Խաչիկյան
ՕպերատորՄկրտիչ(Արգո) Բարոյան
ԵրաժշտությունՄիշո
Պատմվածքի վայրԿՈՒԳ
Նկարահանման վայրԿՈՒԳ
ԿինոընկերությունKargin studio, eskiz studio
Տևողություն1 ժամ 47 րոպե
Բյուջե400 հազար դոլար
ՆախորդՍուպեր մամա

Սուպեր մամա 2, հայկական արտադրության ռոմանտիկ կատակերգություն։ Սուպեր մամա 1-ի շարունակությունը:

Սյուժե

Ֆիլմում պատմվում է, որ Սոնայի բարեգործական ընկերության հաշվապահ Սեդան ընկերության հաշվից կանխիկացրել է մեկ միլիոն դոլար գումար։ Սեդան գումարը կանխիկացնելուց հետո փախուստի դիմելիս վրաերթի է ենթարկում մի ծեր մարդու, որի հետևանքով հայտնվում է կանացի ուղղիչ գաղութում (ԿՈՒԳ), իսկ գումարն էլ, բնականաբար, թաքցնում է: Այդ մասին Սոնայի ամուսինը՝ Կարենը, տեղեկանում է գլխավոր հաշվապահ Սեդայի գլխավոր օգնականից՝ Սարգսից։ Նա Կարենին ասում է, որ այդ գումարը նախատեսված էր բարեգործական նպատակներով, և եթե գումարը ետ չբերվի, ապա Սոնային կբանտարկեն։ Այդ խոսակցությունը լսում է Կարենի որդին՝ Տիգրանը և ամեն գնով փորձում օգնել հորը։ Կարենը և տղան երկար մտածելուց հետո հասկանում են, որ գումարը ետ բերելու միակ եղանակը կանանց բանտում հայտնվելն է։

Եվ Կարենը որոշում է նորից Սուպեր մամայի՝ Կարինեի կերպարանքն ընդունել և ինչ-որ հանցագործություն անել ԿՈՒԳ-ում հայտնվելու համար: Սկզբում չի ստացվում, բայց ի վերջո ոստիկանի գլխարկին կրակելուց հետո հայտնվում է ԿՈՒԳ-ում:

Սարգսից Մենուան (Մենուան Սոնայից բաժանվելուց և աշխատանքը կորցնելուց հետո աղքատացել էր) տեղեկանում է այդ նույն մեկ միլիոն դոլարի մասին։ Դա Մենուայի համար հիանալի հնարավորություներ էր կրկին հարստանալու համար։ Այսպիսով, և՛ Մենուան, և՛ Կարենը հայտնվում են բանտում որպես Կարինե և Մոնիկա։ Նրանցից յուրաքանչյուրն ամեն ինչ անում է որպեսզի ինքը տիրանա այդ մեկ միլիոն դոլարին։

Կարինեն ԿՈՒԳ-ում ուներ բազմաթիվ խնդիրներ Ցողիկի և Երանուհու հետ։ Կարինեն Լիլիթիկին ասում է, որ Սեդան իր մորաքույրն է, և Լիլիթիկը սկսում է օգնել Կարինեին:

Օրիորդ Հրանուշը, որը ԿՈՒԳ-ի պետն էր, նույնպես իմանում է գումարի մասին և Մանվելի օգնությամբ բազմաթիվ կտտանքների է ենթարկում Սեդային, այդ թվում նաև էլեկտրաշոկի, ինչի արդյունքում Սեդան հոգեկան ցնցումների մեջ է ընկնում:

Մենուան, որը հայտնվել էր ԿՈՒԳ-ում Մոնիկայի կերպարով, նույնպես ասում է, որ Սեդան իր մորաքույրն է: Մոնիկան ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա տիրանալ մեկ միլիոն դոլարին:

Մոնիկան և Կարինեն միասին դուետ երգով հանդես գալուց և էլեկտրաշոկի ենթարկվելուց հետո ի վերջո հաշտվում են, և նրանց նպատակը դառնում է Սոնային փրկելը։ Սակայն նրանք կկարողանային հասնել իրենց նպատակին միայն այն դեպքում, եթե բոլորին ճիշտը պատմեին (աղջիկները համատեղ բասկետբոլ խաղալուց հետո բավականին մտերմացել էին)։ Ի վերջո ճշմարտությունը բոլորին պատմելուց հետո Լիլիթիկը, Կարենը, Մենուան և իհարկե հոգեկան ցնցումների մեջ գտնվող Սեդան փախուստի են դիմում ԿՈՒԳ-ից։ Նրանց օգնում են Շեֆը, Զմեն և Զուբը:

Պարզվում է, որ Սեդան իրականում հոգեկան ցնցում չէր ստացել, պարզապես ձևացնում էր։ Սակայն Մենուան և Կարենը կարողանում են նրա մոտից վերցնել գումարը, իրենց հերթին Մանվելը և Հրանուշը գումարը խլում են Կարենից և Մենուայից։ Հրանուշը և Մանվելը վերադառնում են ԿՈՒԳ, սակայն այստեղ տեղի է ունենում անհավանականը. պարզվում է, որ զուսպ ու համեստ Լիլիթիկն իրականում ոստիկան է և հատուկ առաջադրանքով էր հայտնվել ԿՈՒԳ-ում։ Նա ձերբակալում է Հրանուշին և Մանվելին, իսկ գումարը վերադարձնում է Կարենին։

Ֆիլմն ավարտվում է այսպես. Կարենի և Սոնայի ընտանիքում կատարյալ համերաշխություն է տիրում, իսկ Մենուան ի վերջո գտնում է իր տեղն այս կյանքում և սկսում հանդիպել Լիլիթիկի հետ։

Հետաքրքիր փաստ

Սուպեր մամա 2 ֆիլմի համար Հայկ Մարությանը վաճառել է իր թանկարժեք մեքենան:

Գլխավոր դերերում

Անձնակազմ

  • Վահագն Խաչատրյան-բեմադրող ռեժիսոր
  • Արման Մարության-բեմադրող ռեժիսոր
  • Մկրտիչ(Արգո) Բարոյան-բեմադրող օպերատոր
  • Ռոբերտ Մարտիրոսյան-սցենարի հեղինակ
  • Արման Մարության-սցենարի հեղինակ
  • Հայկ Մարության-գլխավոր պրոդյուսեր
  • Սերգեյ Հարությունյան-պրոդյուսոր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ