«Օրացույց (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 62. Տող 62.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}


[[Կատեգորիա:Հայկական ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Հայկական դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Կանադական դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Կանադական դրամա ֆիլմեր]]

10:59, 17 հունվարի 2021-ի տարբերակ

Օրացույց
անգլ.՝ Calendar
Երկիր Կանադա[1][2]
 Գերմանիա[3]
 Հայաստան
Ժանրդրամա[3][2], կինոկատակերգություն[3], անկախ ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ[3]
Թվական1993[4]
Լեզուանգլերեն, հայերեն և գերմաներեն[3]
ՌեժիսորԱտոմ Էգոյան[3][2]
ՊրոդյուսերԱրսինե Խանջյան, Ռոբերտ Լանտոս և Ատոմ Էգոյան
Սցենարի հեղինակԱտոմ Էգոյան
ԴերակատարներԱրսինե Խանջյան[5][2], Ատոմ Էգոյան[5] և Աշոտ Ադամյան[5]
ԵրաժշտությունԵվա Էգոյան
ՄոնտաժԱտոմ Էգոյան
Պատմվածքի վայրԿանադա
Տևողություն74 րոպե

Օրացույց, Ատոմ Էգոյանի 1993 թվականին նկարահանած դրամա ֆիլմը:

Սյուժե

Լուսանկարիչը (Ատոմ Էգոյան) Հայաստան է ուղարկվել` օրացույցի համար եկեղեցիներ նկարելու նպատակով: Նա կամաց-կամաց սկսում է հասկանալ, որ հայ թարգմանչուհի իր կինը (Արսինե Խանջյան) սիրում է իրենց վարորդ և էքսկուրսավար Աշոտին (Աշոտ Ադամյան): Նրանք գնալով ավելի են հեռանում իրարից և ի վերջո բաժանվում են: Հաջորդ մի քանի տեսարաններում լուսանկարիչը, օգտագործելով ծանոթության գործակալություններ, հրավիրում է մի շարք կանանց, որոնք բոլորը մշակութապես կամ ռասայական կապերով կապված են Հայաստանին, ճաշելու Տորոնտոյի իր տանը:

Ենթադրվում է, որ վերջին ժամանադրության ընթացքում, ճաշի ժամանակ հեռախոսի արարողակարգային օգտագործումը նախօրոք ծրագրած էր, և լուսանկարիչն օգտագործում է առիթը` հասկանալու համար, թե արդյոք նա իրեն հանգիստ է զգում ընտանեկան նման միջավայրում, և արդյոք նա որևէ նմանություն ունի իր հեռացած կնոջ հետ:

Ոճ

Ֆիլմը պատմվում է լուսանկարիչի կողմից: Լուսանկարչի, իր կնոջ և նրանց վարորդի միջև հարաբերությունները մեծապես հանպատրաստից են կառուցվում[6]:

Վայրեր

Պատմության ընթացքում գործողությունները կատարվում են երեք վայրերում` Հայաստանում, լուսանկարչի` Տորոնտոյի տան հյուրասենյակում և լուսանկարչի պատասխանող սարքի մոտ:

Հայաստան

Հայաստանում բոլոր տեսարանները նկարահանվել են լուսանկարչի սուբյեկտիվ տեսանկյունից, հիմնականում` երբ նա պատրաստվում է եկեղեցիներ նկարել (ներառյալ այն պահը, երբ լուսանկարիչը Գառնի հեթանոսական տաճարը շփոթում է եկեղեցու կամ բանկի հետ), նրա կինը և վարորդը խոսում են նրա հետ` նայելով ուղիղ տեսախցիկի մեջ: Lուսանկարիչը վերցնում է վիդեոտեսախցիկ ճանապարհորդության համար: Հայաստանում արված որոշ լուսանկարներ ճամփորդության ժամանակ արված սիրողական կադրեր են:

Տեսարան ճաշասենյակում

Ճաշարանի տեսարաններում ցույց են տալիս լուսանկարչին, որը ճաշում է ուղեկցորդ գործակալության կանանց հետ: Գրեթե բոլոր ժամադրություններն ունեն նույն սցենարը. լուսանկարիչն ու նրա զուգընկերւհին կարճ զրուցում են, լուսանկարիչը գինի է լցնում, իսկ աղջիկը ներողություն է խնդրում` կողքի սենյակում հեռախոսից օգտվելու համար. լուսանկարիչը լսում է նրա խոսակցությունը: Վերջին ժամադրությանը պարզ է դառնում, որ այս օրինակը մշակվել է յուրաքանչյուր ժամադրությունից առաջ և որ սա նրա համար իր կնոջ նմանին գտնելու ճանապարհ է, չնայած սա անելու նրա շարժառիթներն անորոշ են մնում:

Պատասխանող սարքի մոտ

Լուսանկարչի պատասխանող սարքը դրված է հայկական օրացույցի մոտ, որը նշում է ֆիլմում անցնող ժամանակը: Մենք իմանում ենք նրա ամուսնական դրության մասին իր հեռացած կնոջ թողած հաղորդագրությունների միջոցով։

Արձագանքներ

Իր սահմանափակ թողարկման պատճառով «Օրացույցը» շատ անդրադարձներ չի ստացել հիմնական լրատվամիջոցների կողմից: Այնուամենայնիվ, այն հիմնականում դրական արձագանքներ է ստացել: Այն 100 տոկոսանոց վարկանիշ ունի «Rotten Tomatoes»-ում[7] և առաջադրվել է 1993 թվականի Genie Awards-ին` լավագույն ռեժիսուրայի և լավագույն սցենարի համար[8]: «The New York Times»-ից Սթիվեն Հոլդենը բարձր է գնահատել ֆիլմը[9]:

Chicago Reader-ի հեղինակներից Ջոնաթան Ռոզենբաումը ֆիլմին չորս աստղերից չորս է գնահատել (գլուխգործոց) և սկսել իր խանդավառ ակնարկը հետևյալ նախադասությամբ. «Արհեստի, ինքնատիպության և ինտելեկտի առումով աշխարհում այսօր քիչ թվով երիտասարդ կինոգործիչներ կան, որոնք համարժեք են Ատոմ Էգոյանին...»[10]:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր ակնարկներն էին դրական: Վաշինգտոն Փոստի հեղինակներից Ռիտա Քեմփլեյը գրել է. «Էգոյանի մոտեցումը չափազանց գիտակցական է` մտավոր հետաքրքրությունից ավելի որևէ բան առաջացնելու համար»[11]:

Ծանոթագրություններ

  1. http://cultmontreal.com/2014/04/our-top-9-favourite-canadian-films/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/es/film163814.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.imdb.com/title/tt0106504/
  4. http://www.rottentomatoes.com/celebrity/arsinee_khanjian/
  5. 5,0 5,1 5,2 http://www.imdb.com/title/tt0106504/fullcredits
  6. Sheley, Aaron (2007-01-18). «Art Film – Atom Egoyan's Calendar». Entertainment Today. Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին. Վերցված է 2007-12-03-ին.
  7. «Calendar (1993)». Rotten Tomatoes. Վերցված է 2007-12-03-ին.
  8. «Awards for Calendar». IMDb. Վերցված է 2007-12-03-ին.
  9. Holden, Stephen. «Review/Film Festival; Technology, a Tripod, A Romantic Triangle» (անգլերեն). Վերցված է 2018-03-16-ին.
  10. «Tribal Trouble [CALENDAR] | Jonathan Rosenbaum». www.jonathanrosenbaum.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-03-16-ին.
  11. Kempley, Rita (1994-05-27). «Calendar». Washington Post. Վերցված է 2007-12-03-ին.

Արտաքին հղումներ