«Դեբետ (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-.mtaes.am +.mtad.am)
Տող 34. Տող 34.
| ներքին բաժանում =
| ներքին բաժանում =
| ղեկավարի պաշտոն = գյուղապետ
| ղեկավարի պաշտոն = գյուղապետ
| ղեկավար = Կամո Պետրոսյան<ref>[http://lori.mtaes.am/community-leader-council/496/ Լոռու մարզպետարան, Դեբեդ գյուղի ավագանի]</ref>
| ղեկավար = Կամո Պետրոսյան<ref>[http://lori.mtad.am/community-leader-council/496/ Լոռու մարզպետարան, Դեբեդ գյուղի ավագանի]</ref>
| հիմնադրման թվական = [[1857]] թ.
| հիմնադրման թվական = [[1857]] թ.
| տվյալ կարգավիճակում = 1935
| տվյալ կարգավիճակում = 1935
Տող 60. Տող 60.
| թվային իդենտիֆիկատոր =
| թվային իդենտիֆիկատոր =
| Վիքիպահեստում = Debet (village)
| Վիքիպահեստում = Debet (village)
| կայք = http://lori.mtaes.am/about-communities/496
| կայք = http://lori.mtad.am/about-communities/496
| կայքի լեզու = hy
| կայքի լեզու = hy
}}
}}
Տող 111. Տող 111.


== Հասարակական կառույցներ ==
== Հասարակական կառույցներ ==
Գյուղն ունի միջնակարգ [[դպրոց]] ([[2013]] թվականի դրությամբ՝ այնտեղ սովորում է 160 աշակերտ), [[մշակույթի տուն]], որտեղ տեղակայված է նաև [[գրադարան]]ը։ Գրադարանը գործում է և ունի շուրջ 1500 անուն գիրք<ref name=debet>{{cite web|url=http://lori.mtaes.am/about-communities/496/ |title=Դեբետ |date= |accessdate=2013 Նոյեմբերի 25}}</ref>։
Գյուղն ունի միջնակարգ [[դպրոց]] ([[2013]] թվականի դրությամբ՝ այնտեղ սովորում է 160 աշակերտ), [[մշակույթի տուն]], որտեղ տեղակայված է նաև [[գրադարան]]ը։ Գրադարանը գործում է և ունի շուրջ 1500 անուն գիրք<ref name=debet>{{cite web|url=http://lori.mtad.am/about-communities/496/ |title=Դեբետ |date= |accessdate=2013 Նոյեմբերի 25}}</ref>։


Դպրոցում [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ]]ի ջանքերով վերանորոգվել է ճաշարանը և հիմնվել է ատամնակայան տարրական դպրոցականների համար։ Գյուղում տեղադրվել է մանկական խաղահրապարակ։
Դպրոցում [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ]]ի ջանքերով վերանորոգվել է ճաշարանը և հիմնվել է ատամնակայան տարրական դպրոցականների համար։ Գյուղում տեղադրվել է մանկական խաղահրապարակ։

17:45, 16 հունվարի 2021-ի տարբերակ

Գյուղ
Դեբետ
Դեբետի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղապետԿամո Պետրոսյան[1]
Հիմնադրված է1857 թ. թ.
Այլ անվանումներԽաչիգյուղ, Դեբեդ
Տվյալ կարգավիճակում1935 թվականից
Մակերես10.33 կմ²
ԲԾՄ980-1100 մ
Կլիմայի տեսակՄեղմ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն978[2] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդեբետցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/496 (հայ.)
Դեբետ (գյուղ) (Հայաստան)##
Դեբետ (գյուղ) (Հայաստան)

Դեբետ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 20-25 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի աջ կողմում՝ ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա։

Գյուղը հիմնադրել են 1857 թ.-ին Մարց գյուղից տեղափոխված բնակիչները։ Դեբետ է վերանվանվել 1935 թ.-ին։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ։

Կլիմա

Դեբետ գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով։ Ձմեռը տևում է 140-160 օր։ Տարեկան օդի միջին ջերմաստիճանը +8 °C է։ Ձմեռվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -28 °C է, իսկ ամառվա առավելագույնը՝ +35 °C։ Տարվա տեղումները՝ միջին հաշվով 660 մմ է, ընդ որում վեգետացիոն շրջանում՝ 500 մմ։ Վեգետացիան տևում է ապրիլ-նոյեմբեր ամիսներին՝ 220 օր։ Հողատեսքերը դարչնագույն անտառային են, որակը՝ 46 բալ։

Բնակչություն

1858 թվականին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվում է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասը՝ Արևմտյան Հայաստանից 1828-1831 թվականների գաղթականների ժառանգներն են։ Մյուս մասը Արցախից է գաղթել լեզգիական արշավանքներից հետո։

Դեբետի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 307 531 1008 1271 1105 1156 920 945 978

Տնտեսություն

Գյուղի բնակլիմայական պայմաններից, հողային ռեսուրսներից և աշխատուժից ելնելով նախընտրելի է ինտենսիվ հողագործության և այգեգործության զարգացումը՝ միաժամանակ պահպանելով ավանդույթ դարձած գործունեությունը (մեղվագործություն, անասնապահություն, խոզաբուծություն, ձկնաբուծություն)։

Պատմամշակութային հուշարձաններ

Գյուղում կան XII-XIII դարերի ինը խաչքար, երկու միջնադարյան գյուղատեղի, երեք խաչքար և մեկ եկեղեցի։ Գյուղում է գտնվում նաև 2-րդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձան, կառուցված 1973 թվականին։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի միջնակարգ դպրոց (2013 թվականի դրությամբ՝ այնտեղ սովորում է 160 աշակերտ), մշակույթի տուն, որտեղ տեղակայված է նաև գրադարանը։ Գրադարանը գործում է և ունի շուրջ 1500 անուն գիրք[4]։

Դպրոցում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով վերանորոգվել է ճաշարանը և հիմնվել է ատամնակայան տարրական դպրոցականների համար։ Գյուղում տեղադրվել է մանկական խաղահրապարակ։

2018 թ․ մայիսին գյուղում բացվեց Հայաստանում առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը՝ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի նորարար կրթական կենտրոնը փոքրերի ու մեծահասակների համար[5]։

Լուսանկարներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզպետարան, Դեբեդ գյուղի ավագանի
  2. Լոռու մարզի մարդահաշիվ
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 67» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Դեբետ». Վերցված է 2013 Նոյեմբերի 25-ին.
  5. Հայաստանի հանրային ՀԸ, "Հրապարակում" հաղորդաշար, Մանվել Քեշիշյան (Մայիսի 27, 2018). «Ի՞նչ կփոխի նորաբաց «Սմարթ» կենտրոնը հարակից 45 համայնքի 200 հազար բնակչի կյանքում». {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)