«Շուռնուխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎ԼԳԲՏ անձանց միջադեպ: որոշյալ հոդ ենթավերնագրերին
→‎Արտաքին հղումներ: հայերեն շարադասություն
Տող 38. Տող 38.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://syunik.gov.am/about-communities/429/ Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում]
* [http://syunik.gov.am/about-communities/429/ Սյունիքի մարզպետարանի կայքում գյուղի էջը]
* [http://syunik.gov.am/community-leader-council/429/ Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում]
* [http://syunik.gov.am/community-leader-council/429/ Սյունիքի մարզպետարանի կայքում համայնքի ղեկավարի Էջը]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Սյունիքի մարզ}}
{{Սյունիքի մարզ}}

21:38, 8 հունվարի 2021-ի տարբերակ

Գյուղ
Շուռնուխ
ադրբ.՝ Şurnuxu
անգլ.՝ Shurnukh
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հայաստան, Ադրբեջան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՀակոբ Արշակյան
Այլ անվանումներՇոռնոխո
Մակերես8.83 կմ²
ԲԾՄ1550 մ
Պաշտոնական լեզուհայերեն և ադրբեջաներեն
Բնակչություն224 մարդ (2010)
Խտություն25 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՇուրնուխեցի
Ժամային գոտիUTC+4
Շուռնուխ (Աշխարհ)##
Շուռնուխ (Աշխարհ)

Շուռնուխ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից՝ 45 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա, Շուռնուխ գետի ափին։

Շուռնուխը հիմնադրվել է 1990 թվականին պատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում։ Մատենագիտության մեջ գյուղն անվանվում է նաև Շոռնուխ, Շոռնուխա, Շորնուխո եւ այլն: Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք (Քաշունիք) գավառի Շոռնոխո ավերակ գյուղի տարածքը (ավերման ժամանակը հայտնի չէ) ադրբեջանցիներով բնակեցվել է 1930 թվականին: 19-րդ դարավերջին այդտեղ ավերակներ են եղել, այդ թվում նաև եկեղեցու ավերակներ: 1989 թվականից ի վեր գյուղում այլևս ադրբեջանցիներ չեն եղել․ այն վերաբնակեցվել է հայերով[1]:

Բնակչությունը

Շուռնուխի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1897 84 մարդ
1926 101 մարդ
1939 351 մարդ
1959 363 մարդ
1970 363 մարդ
1979 324 մարդ
2001 148 մարդ
2011 207 մարդ [3]


Տնտեսությունը

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Սահմանային լարվածությունը

2020 թվականի դեկտեմբերին, երբ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում Կովսականն անցավ Ադրբեջանին, Շուռնուխի 12 տների նկատմամբ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտ ներկայացրին՝ պնդելով, որ դրանք ընկնում են սահմանի արևելյան կողմում։ Խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների դեմարկացիան գյուղացիների շրջանում դժգոհություններ է հարուցել, որոնք կուլմինացվել են Գորիս տանող ճանապարհը փակելով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը չթույլատրելով[4] ։

ԼԳԲՏ անձանց միջադեպը

Ինը ԼԳԲՏ ակտիվիստներ և նրանց ընկերներ Շուռնուխում երեսուն տեղացի տղամարդկանց կողմից ծեծի են ենթարկվել 2018 թվականի օգոստոսի 3-ին` ԼԳԲՏ հայերի վրա վատթարագույն հարձակումն ըստ ակտիվիստների: Հարձակվողների շարքում է եղել նաև գյուղապետ Հակոբ Արշակյանը: Օգոստոսի 4-ին Գորիսի ոստիկանությունը հայտարարել է քրեական գործի հարուցման և ձերբակալությունների մասին։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտել է հարձակումը՝ միաժամանակ հիշեցնելով, որ պետությունը պատասխանատու է բոլոր հայերի անվտանգության ապահովման համար[5]։ Միջադեպից հետո գյուղապետ Հակոբ Արշակյանն իր տված հարցազրույցում հայտնել է, որ ինը հոգանոց խումբը փորձել է իրենց վրա ուշադրություն գրավել ու աղմկել: Ըստ Արշակյանի` նրանց աղմուկից դժգոհ բնակիչները դուրս են եկել փողոց, որից հետո նրանք փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց[6]:

Ծանոթագրություններ

  1. «Այցելություն Սյունյաց աշխարհի Բղեն գավառի սրբավայրեր, որոնց պսակը Նորավանքն է». Սյունյաց Երկիր (Armenian). 2019-12-28. Վերցված է 2021-01-03-ին. «Ադրբեջանցիներով բնակեցվել է 1930-ին՝ պատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում։»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 160» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 25-ին.
  3. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  4. «Armenia says that Azerbaijan laying claims to half of Armenian village». JAMnews. Yerevan. 2020-12-24. Վերցված է 2021-01-03-ին.
  5. Jardine, Bradley (2018-08-06). «Nine Armenian teenagers wounded in anti-LGBT attack». Eurasianet. eurasianet.org. Վերցված է 2021-01-03-ին.
  6. Նիկողոսյան, Ալինա (2018-08-06). «Շուռնուխ․ ինչպես է տեղի ունեցել բռնությունը». Civilnet. civilnet.am. Վերցված է 2021-01-06-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուռնուխ» հոդվածին։