«Վեդի Ալկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Vedi_alco_logo.svg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Fitindia մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ No permission since 13 August 2020:
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ընկերություն
{{Տեղեկաքարտ Ընկերություն
| գլխավոր անձինք = Մանվել Ղազարյան
| գլխավոր անձինք = Մանվել Ղազարյան
|պատկերանիշ=|անուն=«Վեդի Ալկո» ՓԲԸ|երկիր=[[File:Flag of Armenia (2).png|22px]] [[Հայաստան]]|հիմնադրված է=[[1938]] (Գետափի գինու գործարանի հիմնադրում),<br />[[1956]] (Վեդու գինու գործարանի հիմնադրում),<br />[[1994]] («Վեդի Ալկո» Փակ Բաժնետիրական Ընկերության հիմնադրում)}}
|պատկերանիշ=[[File:Vedi_Alco_logo.svg|290px]]|անուն=«Վեդի Ալկո» ՓԲԸ|երկիր=[[File:Flag of Armenia (2).png|22px]] [[Հայաստան]]|հիմնադրված է=[[1938]] (Գետափի գինու գործարանի հիմնադրում),<br />[[1956]] (Վեդու գինու գործարանի հիմնադրում),<br />[[1994]] («Վեդի Ալկո» Փակ Բաժնետիրական Ընկերության հիմնադրում)}}
'''Վեդի Ալկո''', ալկոհոլային խմիչքների առաջատար ձեռնարկություն [[Արարատի մարզ]]ի [[Գինեվետ]] գյուղում<ref>[http://www.spyur.am/en/companies/vedi-alco/2864 Vedi Alco]</ref>: Հիմնադրվել է [[1994]] թվականին՝ միավորելով երկու գինու գործարանների՝ 1938 թվականին հիմնադրված Գետափի գինու գործարանի և 1956 թվականին հիմնադրված Վեդու գինու գործարանի: Վեդի Ալկոն մշակում է հիմնականում Արարատյան դաշտի, ինչպես նաև [[Վայոց ձորի մարզ]]ի [[Արենի]] և [[Գետափ (Վայոց ձորի մարզ)|Գետափ]] գյուղերի խաղողը:
'''Վեդի Ալկո''', ալկոհոլային խմիչքների առաջատար ձեռնարկություն [[Արարատի մարզ]]ի [[Գինեվետ]] գյուղում<ref>[http://www.spyur.am/en/companies/vedi-alco/2864 Vedi Alco]</ref>: Հիմնադրվել է [[1994]] թվականին՝ միավորելով երկու գինու գործարանների՝ 1938 թվականին հիմնադրված Գետափի գինու գործարանի և 1956 թվականին հիմնադրված Վեդու գինու գործարանի: Վեդի Ալկոն մշակում է հիմնականում Արարատյան դաշտի, ինչպես նաև [[Վայոց ձորի մարզ]]ի [[Արենի]] և [[Գետափ (Վայոց ձորի մարզ)|Գետափ]] գյուղերի խաղողը:



17:09, 8 հունվարի 2021-ի տարբերակ

«Վեդի Ալկո» ՓԲԸ
Պատկեր:Vedi Alco logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1938 (Գետափի գինու գործարանի հիմնադրում),
1956 (Վեդու գինու գործարանի հիմնադրում),
1994 («Վեդի Ալկո» Փակ Բաժնետիրական Ընկերության հիմնադրում)
ՎայրԳինեվետ, Արարատի մարզ, Հայաստան
ԵրկիրՊատկեր:Flag of Armenia (2).png Հայաստան
Գլխավոր անձինքՄանվել Ղազարյան
Արդյունաբերությունըմպելիքների արտադրություն և գինեգործություն
Կայքvedi-alco.am
 Vedi Alco Վիքիպահեստում

Վեդի Ալկո, ալկոհոլային խմիչքների առաջատար ձեռնարկություն Արարատի մարզի Գինեվետ գյուղում[1]: Հիմնադրվել է 1994 թվականին՝ միավորելով երկու գինու գործարանների՝ 1938 թվականին հիմնադրված Գետափի գինու գործարանի և 1956 թվականին հիմնադրված Վեդու գինու գործարանի: Վեդի Ալկոն մշակում է հիմնականում Արարատյան դաշտի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Արենի և Գետափ գյուղերի խաղողը:

Պատմություն

Վեդիի գինու գործարանի շինարարությունը սկսվել է 1952 թվականին և ավարտվել 1956 թվականին[2] որպես պետական ձեռնարկություն: Գործարանի ստեղծման արդյունքում շրջակայքի երկու գյուղերն արագ զարգացան: Գործարանից հարավ գտնվող բնակավայրում ձևավորվեց Նոր Ուղի համայնքը, այնուհետև՝ ևս մեկ բնակավայր՝ Վեդու գինու գործարանին կից բնակավայր: 2000-ական թվականներին գործարանի բնակավայրը դարձավ առանձին գյուղ և վերանվանվեց Գինեվետ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Վեդու գինու գործարանը 1994 թվականին սեփականաշնորհվել է և դարձել փակ բաժնետիրական ընկերություն: Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Էստոնիա, Ֆրանսիա, Լիտվա և այլն[3]:

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում 1938 թվականից գործող Գետափի գինու գործարանը 1994 թվականի սեփականաշնորհումից հետո նույնպես պատկանում է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին[4]:

Արտադրանք և ապրանքանիշեր

Գետափ Վերնաշեն կարմիր կիսաքաղցր գինի «Վեդի Ալկո»-ից՝ պատրաստված «Արենի» խաղողից[5]

Գործարանն արտադրում է գինի, կոնյակ և օղի[6][7][8], արտադրում է մի շարք կարմիր և սպիտակ, չոր կիսաքաղցր և աղանդերի գինիներ: Վեդի Ալկոյի հայտնի գինու ապրանքանիշերից են՝ Երևանցի,[9] Գետափ Վերնաշեն, Արենի գոլդ, Անուշ, Հայք, Խորան, Վիվատ Արմենիա և Խարջի: Գործարանն արտադրում է նաև արենի, կագոր, մուսկատ, սապերավի խաղողների գինիներ: Արտադրում է նաև մոշի, ազնվամորու, բալի, դեղձի և նռան մրգային գինիներ:

Գործարանի օղու ապրանքանիշերից են՝ «Աֆիշա», «Լիդեր», «Ստոլիկ», «Սենատոր», «Նովինկա» և «Բոչկա»: Արտադրում է նաև խաղողի, ծիրանի, ցորենի, թթի, հոնի և բալի օղիներ:

Կոնյակի ապրանքանիշերից են՝ Դուդուկ (7 և 10 տարեկան), Արաքս (10 տարեկան) և Վիվատ Արմենիա (3, 5, 7 և 10 տարեկան): Գործարանն արտադրում է նաև Մուսկատ և ծիրանի կոնյակ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ