«Արա Նռանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 14. Տող 14.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]]

16:42, 8 հունվարի 2021-ի տարբերակ

Արա Նռանյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1973(1973-10-15) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ

Արա Ռուդիկի Նռանյան հոկտեմբերի 15, 1973(1973-10-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն

Արա Նռանյանը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում: 1995 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, վերահսկում տնտեսական գործունեության վերլուծություն» բաժինը [1]: Ստացել է տնտեսագետի և տնտեսագետի թեկնածուի որակավորումը: 1990 թվականին աշխատել է «Սանտեխնիկ» կոոպերատիվում` որպես հաշվետար, 1993-1994 թվականներին աշխատել է Հայկական հեռուստաընկերությունում` երիտասարդական-երաժշտական հաղորդաշարերի համահեղինակ և հաղորդավար, 1993-1995 թվականներին` «Արա» ՍՊԸ-ում աշխատել է գլխավոր հաշվապահ, իսկ 1997-2000 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` նախ որպես տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետև սերտիֆիկացման և լիցենզավորման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ, 2000-2001 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ, իսկ 2001-2004 թվականներին` Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության և ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ:

Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 2004 թվականից եղել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականը [2]: Դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հեղինակ է մի շարք գիտական, հրապարակախոսական և վերլուծական հոդվածների:

2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է՝ ՀՅԴ կուսակցությունից [3]:

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Ծանոթագրություններ

  1. «Նռանյան Արա Ռուդիկի». www.eurasiancommission.org. Վերցված է 2021-01-07-ին.
  2. «Արա Նռանյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-01-07-ին.
  3. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021-01-07-ին.