«Մկրտիչ Մինասյան (պետական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ}} |
{{Տեղեկաքարտ Անձ}} |
||
'''Մկրտիչ Հակոբի Մինասյան''' ({{ԱԾ}}), ճարտարագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ |
'''Մկրտիչ Հակոբի Մինասյան''' ({{ԱԾ}}), ճարտարագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Տող 13. | Տող 12. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
[[Կատեգորիա:Ճարտարագետներ]] |
[[Կատեգորիա:Ճարտարագետներ]] |
||
[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]] |
[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]] |
16:41, 8 հունվարի 2021-ի տարբերակ
Մկրտիչ Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Մկրտիչ Հակոբի Մինասյան (հունվարի 2, 1946, Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
Մկրտիչ Մինասյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 2-ին Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում[1]: 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ստացել է ճարտարագետ-էլեկտրամեխանիկի որակավորումը: Եղել է Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:
1964-1980 թվականներին Երևանի ՋԷԿ-ում աշխատել է փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, կուսկոմիտեի քարտուղար, իսկ 1974-1980 թվականներին` կուսկոմիտեի ազատված քարտուղար։ 1980-1987 թվականներին` ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988 թվականներին աշխատել է ՀԿԿ Երևանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991 թվականներին` առաջին քարտուղար: 1991-1993 թվականներին եղել է Երևանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1993-1996 թվականներին` նախագահ, 1996 թվականին` Երևանի քաղաքապետարանի Խորհրդային տարածքային բաժնի պետ, իսկ 1996-2002 թվականներին` Երևանի Նոր Նորքի թաղապետ[2]: 2003-2007 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից, եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[3]: 2012 թվականին մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 1970 թվականին պարգևատրվել է Վ.Լենինի հոբելյանական մեդալով, 2004 թվականին՝ միջազգային ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով, 2008 թվականին բնության և հասարակության միջազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է Լեյբնիցի մեդալով[4]:
Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Ծանոթագրություններ
- ↑ «Parliament Monitoring - Մինասյան Մկրտիչ Հակոբի». parliamentmonitoring.am. Վերցված է 2021-01-08-ին.
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021-01-08-ին.
- ↑ «Մկրտիչ Հակոբի Մինասյան – Deputat» (անգլերեն). Վերցված է 2021-01-08-ին.
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021-01-08-ին.
|