«ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակում (2021)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
(Տարբերություն չկա)

01:15, 7 հունվարի 2021-ի տարբերակ

Բողոքի ցույցեր ի աջակցություն Դոնալդ Թրամփի
Մաս 2020-2021 ԱՄՆ նախագահական ընտրությունների բողոքի ցույցեր
Պատկեր:Protestors inside of U.S. Capitol 2021-01-06.webp
Ցուցարարները Կապիտոլիումի շենքում
ԱմսաթիվՀունվարի 5, 2021 - ներկա
ՎայրԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգտոն ԿՇ, ԱՄՆ
ՊատճառԸնդդիմություն ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկին
ՆպատակՋո Բայդենի հաղթանակի չեղարկում[1]
ԿարգավիճակՇարունակվող
Կորուստներ
Զոհեր1[2]
ՎիրավորներՄի քանի
ՁերբակալվածներԱռնվազն 13

2021 թվականի հունվարի 5-ին և 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Վաշինգտոն ԿՇ-ում, որպեսզի մերժեն 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և աջակցեն փոխնախագահ Մայք Փենսի և Կոնգրեսի նկատմամբ Թրամփի պահանջը՝ չճանաչելու ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը[3][4]: Այդ ժամանակ Կոնգրեսը նիստ էր գումարել՝ անցկացնելով Ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկը և բանավեճեր անցկացնելով այն բանից հետո, երբ կոնգրեսականներ Թեդ Քրուզը և Փոլ Գոսարը հակադարձել են Արիզոնայում Ընտրիչների կոլեգիայի կողմից ձայների հաշվարկի դեմ: ԱՄՆ-ի Կապիտոլիումի համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը, որպեսզի մտնեն Կապիտոլիումի շենք, ներառյալ Ազգային քանդակագործական դահլիճը[5][6]: Չորեքշաբթի օրը Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը պարետային ժամ է հայտարարել[7]։

Իրադարձություններ

Ցուցարարները սկսել են հավաքվել Վաշինգտոն ԿՇ-ում, երեքշաբթի՝ հունվարի 5-ին, հաջորդ օրը նախատեսված հանրահավաքից առաջ: Երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի առավոտյան ձերբակալվել է առնվազն 10 մարդ[5]։

Հունվարի 6-ի առավոտյան հազարավոր ցուցարարներ շրջափակել են Վաշինգտոնի կոթողը՝ հանրահավաք անցկացնելու համար։ Մի քանի մարդ ելույթ է ունեցել Էլիփս զբոսայգում (Սպիտակ տնից դեպի հարավ), այդ թվում՝ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին և ինքը՝ Թրամփը։  Ջուլիանին դիմել է ամբոխին՝ կրկնելով իրադարձությունների վարկածը, որի համաձայն ընտրություններում օգտագործված քվեարկության մեքենաները «ջարդված» են եղել։  Թրամփը հանդես է եկել ապակյա միջնապատի հետևից՝ հարձակվելով ԶԼՄ-ների վրա և Փենսին կոչ անելով չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչը չի մտնում Փենսի սահմանադրական լիազորությունների մեջ[8]:

Չորեքշաբթի օրը Փենսը նամակ է հրապարակել Կոնգրեսում, որում ասել է, որ չի վիճարկի Բայդենի հաղթանակը[8]: Չորեքշաբթի օրը՝ ժամը 14։15-ին[9], ցուցարարները սկսել են ԱՄՆ Կապիտոլիումի համալիրում շենքի գրոհի փորձերը։  Համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը՝ ներխուժելով Կապիտոլիումի շենք, այդ թվում նաև Ազգային քանդակագործական դահլիճ[5][6]: Ավելի ուշ համալիրում գտնվող բոլոր շենքերն արգելափակվել են, մուտքն ու ելքը արգելվել են։  Շենքում մարդկանց խնդրել են անցնել կաբինետներ և փակել դռներն ու պատուհանները, իսկ նրանց, որոնք դրսում են եղել, խորհուրդ են տվել «ապաստան փնտրել»[10]: Կոնգրեսի անդամներին կարգադրել են հակագազեր հագնել այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսել են արցունքաբեր գազ օգտագործել շենքում։ ABC News-ը հայտնել է, որ Կապիտոլիումի շենքում կրակոցներ են լսվել, և որ Ներկայացուցիչների պալատի մուտքի դռան մոտ զինված հակամարտություն է առաջացել[11]: Արդյունքում ցուցարարներից մեկը վիրավորվել է պարանոցին հասցված կրակոցից[12]։

Ծանոթագրություններ

  1. Hooks, Scott Rodd, Kris. «Trump Supporters, Proud Boys Converge On California's Capitol To Protest Electoral College Count». www.capradio.org. Արխիվացված օրիգինալից January 6, 2021-ին. Վերցված է January 6, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Trump tells mob that stormed Congress 'we love you' as Biden condemns 'siege' – follow live». The Guardian. 2021-01-06. Արխիվացված օրիգինալից January 6, 2021-ին. Վերցված է 2021-01-06-ին.
  3. Peñaloza, Marisa (January 6, 2021). «Trump Supporters Clash With Capitol Police At Protest». National Public Radio (անգլերեն). Վերցված է January 6, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Amenabar, Teddy (January 6, 2021). «Live updates: Hundreds storm Capitol barricades; two nearby buildings briefly evacuated; Trump falsely tells thousands he won». The Washington Post (անգլերեն). Վերցված է January 6, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 5,2 McEvoy, Jemima (January 6, 2021). «DC Protests Live Coverage: Entire Capitol Now On Lockdown As Protesters Enter The Building». Forbes (անգլերեն). Վերցված է January 6, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 Lang, Brent (January 6, 2021). «U.S. Capitol on Lockdown, Pro-Trump Protestors Breach Police Lines». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է January 6, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «DC Mayor Issues 6 p.m. Curfew Following Protests Wednesday». CBS Baltimore (ամերիկյան անգլերեն). January 6, 2021. Վերցված է January 6, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. 8,0 8,1 Nickeas, Peter (January 6, 2021). «Pro-Trump supporters have flooded DC to protest president's election loss». CNN. Վերցված է January 6, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. Fandos, Nicholas (2021-01-06). «Pence and lawmakers evacuated as protesters storm the Capitol, halting Congress's counting of electoral votes». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021-01-06-ին.
  10. «Watch Live: Protesters Swarm US Capitol Steps as Congress Counts Electoral Votes». NBC4 Washington (ամերիկյան անգլերեն). Վերցված է January 6, 2021-ին.
  11. Berge, Clint (2021-01-06). «HAPPENING NOW: Armed standoff inside US Capitol, shots fired». WQOW (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-01-06-ին.
  12. Hermann, Peter; Leonnig, Carol D. (2021-01-06). «Person shot inside U.S. Capitol as chaos unfolds». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2021-01-06-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակում (2021)» հոդվածին։