«Գավառ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 33. Տող 33.
| ներքին բաժանում =
| ներքին բաժանում =
| ղեկավարի պաշտոն =
| ղեկավարի պաշտոն =
| ղեկավար = [[Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան]]
| ղեկավար = [[Գուրգեն Մարտիրոսյան]]
| հիմնադրման թվական = 728
| հիմնադրման թվական = 728
| տվյալ կարգավիճակում = [[1850]]
| տվյալ կարգավիճակում = [[1850]]

16:57, 2 հունվարի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավառ (այլ կիրառումներ)
Քաղաք
Գավառ
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՂեկավարԳուրգեն Մարտիրոսյան
Հիմնադրված է728 թ.
Այլ անվանումներԳեղարքունի, Նոր Բայազետ, Կամո
Տվյալ կարգավիճակում1850 թվականից
Մակերես7 կմ²
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն19 900[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգավառցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (264)
Փոստային դասիչ1201-1205
Ավտոմոբիլային կոդ02
Գավառ (քաղաք) (Հայաստան)##
Գավառ (քաղաք) (Հայաստան)
Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)##
Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)

Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից՝ 36 կմ։

Պատմություն

Հին ժամանակներից քաղաքը հայտնի է եղել Գավառ անունով։ Գավառ քաղաքն ու իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը եղել է բնակեցված դեռևս մ.թ.ա. 2-1 հազարամյակից: Քաղաքը բնակեցված է եղել նաև Արշակունիների թագավորության ժամանակահատվածում (66-428թթ.):

Շահ Աբաս I-ի կազմակերպած բռնագաղթի պատճառով քաղաքն ամայացել է և մնացել է չբնակեցված մինչև 19-րդ դարը։ 1829-1830 թվականներին Բայազետ քաղաքից Գավառ են ներգաղթում 240 ընտանիք, որոնք էլ բնակավայրն անվանում են Նոր Բայազետ։ 1995 թ.-ի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանվանվել է Գավառ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թվականին։

Գավառ քաղաքի հիմնադրման արձանագրություն

Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը

Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր Ռուսա Ա-ի կողմից (մ.թ.ա. 735-713թթ.), որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը[2]: Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ Թադևոս Ավդալբեգյանի կողմից 1927 թ. այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքաների ժամանակ:

Ըստ Ավդալբեգյանի նկարագրության, շիրմաքարերի մոտով անցնելիս («Դարիգլուխ» բնակատեղին ժամանակի ընթացքում վերածվել է գերեզմանոցի) նրա որդին` Մարտիկը, մատնացույց է անում գետնի վրա մի շիրմաքար` ասելով, որ «վրան գծեր կան, բայց հայերեն չեն»: Ավդալբեգյանը հասկանում է, որ գործ ունի սեպագիր արձանագրության հետ: Նա ենթադրում է, որ սեպագիրը ժամանակին գտնվելիս է եղել ամրոցի հյուսիսասյին պատի և միջնապատի հատման կետում որտեղից և տեղափոխվել և վեր է ածվել Սողոեյանների ընտանիքի գերեզմանաքարի:[3]

Ավդալբեգյանի կողմի հայտնաբերված սեպագիր արձանագրությունը իր վրա է սևեռում ուսումնասիրողների ուշադրությունը: Առաջինը դրան անդրադառնում է Արտաշես Քալանթարը, իսկ երեք տարի անց` 1930 թվականին, մեծանուն լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը» փոքրածավալ, բայց խիստ արժեքավոր աշխատությունը, որում բանասիրական մանսրակրկիտ քննությունից հետո ներկայացնում է սեպագիր արձանագրության թարգմանությունը:

Սեպագրի թարգմանությունը

Սեպագիրը փորագրված է խորանարդաձև բազալտի քարի վրա` երկու կողմերում, բաղկացած է 8 տողից: Առաջին երեսին արձանագրված տողերը շարունակվում են երկրորդ երեսին:

Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը

(1) Աստված Խալդուն մեծին: Ռուսան
(2) Սրադուրիյի որդին ասում է. թագավորին Վելիքուխ
(3) նվաճեցի, ստրուկ դարձրի, երկիրն ու վայրը ենթարկեցի
(4) կառավարիչ այնտեղ կարգեցի, խալդական դռներըը
(5) պալատը խախտված վերակառուցեցի, հաստատեցի, անվանելով
(6) Խալդ-քաղաք. Երկրին Բիայնին մեծ
(7) երկրին ամբողջ աշխարհին ի շահս Ռուսայի-Սարդուրիի որդու համար
(8) թագավորի հզոր, որը Բիայնական թագավոր է գրված[4]:

Արձանագրություից պարզ է դառնում, որ Ռուսա Ա-ն գրավում է Վելիքուխի երկիրը և կառուցում քաղաք՝ անվանելով այն Խալդի:

Ներկայումս արձանագրությունը ցուցադրության է ներկայացված Գավառի երկրագիտական թանգարանում:

Բնակչություն

Գավառի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 1831 1897 1974 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 1346 8751 21382 31234 32300 26621 26000 19900

Տնտեսություն

Քաղաքում զարգացած է արդյունաբերությունը։ Գավառի գյուղատնտեսության ճյուղերից են՝ դաշտավարությունը, անասնաբուծությունը և թռչնաբուծությունը։

Հանքեր

Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։ Շրջակայքում կան բազալտի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ

Գավառի Հացառատ թաղամասի կենտրոնում գտնվում է Հացառատի Ս. Աստվածածին եկեղեցական համալիրը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (7-19-րդ դարեր)։ Քաղաքն ունի նաև Ս. Աստվածածին (1902-1905 թթ.) և Ս. Հովհաննես (1848 թ.) անուններով եկեղեցիներ։

Գավառի երկրագիտական թանգարան

Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ[6]։

Խոհանոց

Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար-լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզի յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում[6]:

Քույր քաղաքներ

Հայտնի գավառցիներ

  • Գեդեոն Միքայելյան (1907-1985) Խորհրդային Միության հերոս, գնդապետ, հնագետ։
  • Ֆրունզե Դովլաթյան (1927 - 1997) - խորհրդային ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983)։
  • Պահարե (1895-1968) - դերասան, բանաստեղծ։
  • Վաչե Նալբանդյան (1919 - 1998) - գրականագետ, բան․ գիտ․ դոկտոր, պրոֆ․, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
  • Վահան Արծրունի (1857-1947)- բժշկական գիտ․ դոկտոր, պրոֆ․, կազմախոս, ականջակոկորդավիրաբույժ
  • Սամվել Քոչարյանց (1909 - 1984) - տեխն․ գիտ․ դոկտոր, պրոֆ․, միջուկային հրթիռների կոնստրուկտոր, ԽՍՀՄ պետական մրցանակակիր։
  • Գևորգ Դաբաղյան (1965) - ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։
  • Գոհար Մովսիսյան (1997) - աշխարհահռչակ դերասանուհի։
  • Լևոն Բլբուլյան (1949) -բանաստեղծ, թարգմանիչ։
  • Ժաննա Բլբուլյան (1947)- դերասանուհի, երգահան։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Գավառ համայնքի անձնագիր
  3. Թադևոս Ավդալբեգյան, Նոր Բայազեդի նորագյուտ սեպագիրը, Տեղեկագիր գիտության և արվեստի, 1929
  4. Գրիգոր Ղափանցյան, «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը», 1930 թ., Երևան, էջ 27-28
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2015 նոյեմբերի 2-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ

Արտաքին հղումներ