«Դերասան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Հղումներ: փոխարինվեց: {{reflist| → {{ծանցանկ| oգտվելով ԱՎԲ
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 1. Տող 1.
'''Դերասան''', անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է [[կինո]]յում, [[թատրոն]]ում, [[հեռուստատեսություն]]ում, [[ռադիո]]յում կամ այլ նման հաստատություններում<ref>
'''Դերասան''', անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է [[կինո]]յում, [[թատրոն]]ում, [[հեռուստատեսություն]]ում, [[ռադիո]]յում կամ այլ նման հաստատություններում<ref>{{cite web|url=http://www.prospects.ac.uk/cms/ShowPage/Home_page/Explore_types_of_jobs/Types_of_Job/p!eipaL?state=showocc&pageno=1&idno=465|title=Actor: Job description and activities|publisher=Prospects UK|accessdate=2009 թ․ փետրվարի 12|last=|first=|archive-date=2019-01-05|archive-url=https://web.archive.org/web/20190105200147/http://ww2.prospects.ac.uk/cms/ShowPage/Home-page/Explore-types-of-jobs/Types-of-Job/p!eipaL?state=showocc&pageno=1&idno=465|dead-url=yes}}</ref>:
{{cite web|url=http://www.prospects.ac.uk/cms/ShowPage/Home_page/Explore_types_of_jobs/Types_of_Job/p!eipaL?state=showocc&pageno=1&idno=465|title=Actor: Job description and activities|publisher=Prospects UK|accessdate=2009 թ․ փետրվարի 12|last=|first=}}</ref>:


== Տերմինաբանություն ==
== Տերմինաբանություն ==

07:00, 2 հունվարի 2021-ի տարբերակ

Դերասան, անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում[1]:

Տերմինաբանություն

1660 թվականից հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել դերասան և դերասանուհի տերմինները։ Օրինակ անգլիացիներն այդ բառը փոխառել են ֆրանսերենից[2]։ Դերասան բառն առաջ բնորոշում էր բեմի վրա գործող անձ՝ անկախ սեռական պատկանելիությունից։ Բայց հասարակական կյանքում մեծ տարածում գտավ դերասանուհի տերմինը, որը բնորոշում էր կոնկրետ իգական սեռի ներկայացուցիչներին[2]: Գործնականում դերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թվականներին, երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում[3]: Այնուհետև մրցանակաբաշխությունների ժամանակ սկսեց օգտագործվել դերասանուհի տերմինը՝ բնորոշելու համար կին հաղթողներին[4]:

Պատմություն

Դերասաններ Ջիմ Բրոչուն և Սթիվ Շալչլին Մեծ ձայնը. Աստված և Մերմանը թատերական ներկայացմանը։

Դերասանական խաղի ամենաառաջին գրանցված դեպքը վերաբերում է մ.թ.ա. 534 թ. (թեև օրացույցների բազմաթիվ փոփոխությունների պատճառով կոնկրետ ժամանակ նշելը դժվար է), երբ հույն դերասան Թեսփիսը ելույթ ունեցավ Դիոնիոսի թատրոնում և դարձավ առաջին հայտնի մարդը, որը պատմական կերպար էր բեմադրել։ Մինչ Թեսփիսի դերը պատմությունը արձանագրել է միայն երգիչներ, պարողներ և մեկնաբաններ։ Թեսփիսի պատվին դերասաններին հաճախ անվանում են Թեփսիաներ։ Թատերական լեգենդները մինչև հիմա էլ հավատացնում են, որ Թեսփիսը մինչ այժմ գոյություն ունի որպես ոգի, և թատերական անհաջողություններից շատերը վերագրվում են նրա ուրվականի միջամտությանը։

Դերասաններն վաղ միջնադարում ավանդաբար բարձր կարգավիճակ չունեին։ Նրանք թատերական խմբերով անընդհատ շրջագայում էին և մարդկանց վստահությանը չէին արժանանում։ Եվրոպայի շատ վայրերում դերասանները նույնիսկ քրիստոնեական կանոններով չէին հուղարկավորվում, և այդ դարաշրջանում համարում էին, որ դերասանները դատապարտված են նման ճակատագրի։ Այդ բացասական կարծիքը շարունակվում էր մինչև XIX դարասկիզբ, իսկ դրանից հետո դերասան մասնագիտությունը դարձավ ամենահարգված և ամենատարածված մասնագիտություններից մեկը արվեստի բնագավառում։[5]

Աշխատանքի վայր

Թատրոններ, կինոստուդիաներ, գովազդային գործակալություններ

Պատկերներ

Հղումներ

  1. «Actor: Job description and activities». Prospects UK. Արխիվացված է օրիգինալից 2019-01-05-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «actress, n.». Oxford English Dictionaryedition=3. Oxford, England: Oxford University Press. November 2010. «Although actress remains in general use, actor is increasingly preferred for performers of both sexes as a gender-neutral term.»
  3. Goodman, Lizbeth; Holledge, Julie (1998). The Routledge reader in gender and performance. New York: Routledge. էջեր 8, 93. ISBN 0-415-16583-0.
  4. Linden, Sheri (հունվարի 18, 2009). «From actor to actress and back again». Entertainment. Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին. «It would be several decades before the word "actress" appeared -- 1700, according to the Oxford English Dictionary, more than a century after the word "actor" was first used to denote a theatrical performer, supplanting the less professional-sounding "player."»
  5. Wilmeth, Don B.; Bigsby, C.W.E. (1998). The Cambridge history of American theatre. Cambridge, U.K.: Cambridge University Press. էջեր 449–450. ISBN 978-0-521-65179-0. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերասան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերասան» հոդվածին։