«Բողոքականություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7 |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Քրիստոնեություն}} |
{{Քրիստոնեություն}} |
||
'''Բողոքականություն''' ({{lang-la|protestans}}-ից, ''protestantis'' - հանրության առջև ապացուցող), քրիստոնեության ամենատարածված կրոնական ուսմունքներից մեկը, հետևորդների թվականակով՝ երկրորդը։ Բողոքականությունը սկիզբ առավ [[Ռեֆորմացիա]]յի` հակակաթոլիկ շարժման հետևանքով [[Եվրոպա]]յում, [[16-րդ դար]]ում։ Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ<ref>"1,250-1,750 միլիոն հետևորդ". McGrath, Alister E. ''[https://books.google.am/books?id=ZYN3Rowp8ZYC&pg=PR16&lpg=PR16&source=web&ots=bNVoHZwx6H&sig=D961IonSSKBgItV4v57UCeYhvs0 Քրիստոնեություն: Նախաբան]''. 2006, էջ xv1.</ref><ref>"2.1 հազար միլիոն քրիստոնյա": Hinnells, John R. ''The Routledge Companion to the Study of Religion''. 2005, էջ 441.</ref> քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական է,<ref>Jay Diamond, Larry. Plattner, Marc F. and Costopoulos, Philip J. ''World Religions and Democracy''. 2005, էջ 119.( [http://web.clas.ufl.edu/users/bmoraski/Democratization/Woodberry04_JOD.pdf also in PDF file], p49), "''Բողոքականները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության 13 pտոկոսը—մոտ 800 միլիոն—բայց նաև 1900 թ-ից սկսած բողոքականություն արագորեն տարածվում է Ասիայում, Աֆրիկայում և Լատիանակն Ամերիկայում։''"</ref> որից 170 միլիոնը ապրում է [[Հյուսիսային Ամերիկա]]յում, 160 միլիոնը [[Աֆրիկա]]յում, 120 միլիոնը [[Եվրոպա]]յում, 70 միլիոնը [[Լատինական Ամերիկա]]յում, 60 միլիոնը [[Ասիա]]յում և 10 միլիոնը [[Օվկիանիա]]յում։ |
'''Բողոքականություն''' ({{lang-la|protestans}}-ից, ''protestantis'' - հանրության առջև ապացուցող), քրիստոնեության ամենատարածված կրոնական ուսմունքներից մեկը, հետևորդների թվականակով՝ երկրորդը։ Բողոքականությունը սկիզբ առավ [[Ռեֆորմացիա]]յի` հակակաթոլիկ շարժման հետևանքով [[Եվրոպա]]յում, [[16-րդ դար]]ում։ Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ<ref>"1,250-1,750 միլիոն հետևորդ". McGrath, Alister E. ''[https://books.google.am/books?id=ZYN3Rowp8ZYC&pg=PR16&lpg=PR16&source=web&ots=bNVoHZwx6H&sig=D961IonSSKBgItV4v57UCeYhvs0 Քրիստոնեություն: Նախաբան]''. 2006, էջ xv1.</ref><ref>"2.1 հազար միլիոն քրիստոնյա": Hinnells, John R. ''The Routledge Companion to the Study of Religion''. 2005, էջ 441.</ref> քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական է,<ref>Jay Diamond, Larry. Plattner, Marc F. and Costopoulos, Philip J. ''World Religions and Democracy''. 2005, էջ 119.( [http://web.clas.ufl.edu/users/bmoraski/Democratization/Woodberry04_JOD.pdf also in PDF file] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20080413205125/http://web.clas.ufl.edu/users/bmoraski/Democratization/Woodberry04_JOD.pdf |date=2008-04-13 }}, p49), "''Բողոքականները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության 13 pտոկոսը—մոտ 800 միլիոն—բայց նաև 1900 թ-ից սկսած բողոքականություն արագորեն տարածվում է Ասիայում, Աֆրիկայում և Լատիանակն Ամերիկայում։''"</ref> որից 170 միլիոնը ապրում է [[Հյուսիսային Ամերիկա]]յում, 160 միլիոնը [[Աֆրիկա]]յում, 120 միլիոնը [[Եվրոպա]]յում, 70 միլիոնը [[Լատինական Ամերիկա]]յում, 60 միլիոնը [[Ասիա]]յում և 10 միլիոնը [[Օվկիանիա]]յում։ |
||
== Առաջացման պատմություն == |
== Առաջացման պատմություն == |
10:36, 1 հունվարի 2021-ի տարբերակ
Բողոքականություն (լատին․՝ protestans-ից, protestantis - հանրության առջև ապացուցող), քրիստոնեության ամենատարածված կրոնական ուսմունքներից մեկը, հետևորդների թվականակով՝ երկրորդը։ Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում, 16-րդ դարում։ Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ[1][2] քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական է,[3] որից 170 միլիոնը ապրում է Հյուսիսային Ամերիկայում, 160 միլիոնը Աֆրիկայում, 120 միլիոնը Եվրոպայում, 70 միլիոնը Լատինական Ամերիկայում, 60 միլիոնը Ասիայում և 10 միլիոնը Օվկիանիայում։
Առաջացման պատմություն
Բողոքականությունը առաջացել է Եվրոպայում 16-րդ դարի առաջին կեսին որպես միջնադարյան Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու սահմանակարգերի ժխտում և դրանց ընդդիմակայություն Ռեֆորմացիայի ընթացքում, որի գաղափարախոսությունն էր վերադարձ առաքելական քրիստոնեությանը։
Ռեֆորմացիայի կողմնակիցների կարծիքով՝ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հեռացել է քրիստոնեական սկզբունքներից՝ միջնադարյան սքոլաստիկական աստվածաբանության և ծիսականության բազմաթիվ շերտավորումների հետևանքով։
Կրոնական հեղափոխության առաջնորդը դարձավ Մարտին Լյութերը։ Նրա առաջին հանդեսը եկեղեցական քաղաքականության դեմ կայացել է 1517 թվականին։ Նա բացեիբաց և զայրագին կերպով դատապարտել է ինդուլգենցիաների առքուվաճառքը, որից հետո եկեղեցու դռներին մեխել է 95 իր դիրքորոշումն արտահայտվող թեզիսները։ Բողոքական առաջին եկեղեցիներից են լյութերական, անգլիկան և վիկլիֆական եկեղեցիները։
Բողոքականության պատմություն
Ուղղափառ բողոքական աստվածաբանություն
Բարեփոխում
Դասականին է պատկանում 16-18-րդ դարերի սկզբին ձևավորված աստվածաբանությունը, որի ընթացքում բացահայտվել էին հիմնական գաղափարներն ու ձևավորվել էր Ռեֆորմացիայի դոգմատիկ ու փորձնական աստվածաբանությունները[4]։
Դասական աստվածաբանությունը կազմում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավատքով մեղքերի թողության անհրաժեշտությունը, համընդհանուր սրբությունը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը, մարդու բնածին մեղսավորությունն ու միայն Աստծո միջոցով փրկության հնարավորությունը[5]։
Լինելով Ռեֆորմացիայի աստվածաբանական արդյունքը՝ այդ ժամանակվա հռոմեա-կաթոլիկ եղեկեցու ուսմունքի հակադրության մեջ, այն արտահայտված է Quinque sola սկզբունքների ձևով՝ հինգ լատինական դրույթներ, որոնք նշանակում են «Հինգ միայն»։ Համընդհանուր սրբության դրույթի հետ միասին Quinque sola դրույթները հանդիսանում են ժամանակակից բողոքականության աստվածաբանության հիմքը։
- Աստվածաշունչը հանդիսանում է Աստծով ներշնչված ու Աստծո միակ ճշմարիտ խոսքը փոխանցող, քրիստոնեական ուսմունքի միակ աղբյուրը՝ պարզ ու ինքնամեկնաբանելի։
- Ներում հնարավոր է ստանալ միայն հավատքով՝ անկախ բարի գործերից ու արարքներից։
- Փրկությունը Աստծո շնորհն է, անարժան գթություն ու պարգև Աստծո կողմից՝ հանուն Հիսուսի, այլ ոչ ինչ-որ բան, ինչին արժանացել է մեղսագործը։
- Քրիստոսը Աստծո ու մարդու միջև միակ միջնորդն է, փրկությունը հնարավոր է միայն Նրան հավատալու միջոցով։
- Մարդը պետք է երկրպագի և պաշտի միայն Աստծուն, քանզի փրկությունը շնորհվում է միայն և միայն Նրա կամքի ու արարքների միջոցով՝ ոչ միայն խաչի վրա Հիսուսի Քավության միջոցով, այլև Քավության հավատքի շնորհը, որը ստեղծվել է Սուրբ Հոգու հավատացյալների սրտերում։
- Յուրաքանչյուր հավատացյալ սկզբունքորեն իրավունք ունի վերլուծել ու մեկնաբանել Աստծո խոսքը։
Բողոքականության դասական աստվածաբանությունը շարադրված է Ռեֆորմացիայի հետևյալ դավանաբանական փաստաթղթերում՝ 1563 թվականին Գեյդելբերգյան Վարդապետություն (Գերմանիա), 1580 թվականին Գիրք Համաձայնության (Գերմանիա), 1618-1619 թվականներին Դորդրեխտյան սինոդի կանոններ (Դորդրեխտ, Նիդերլանդներ), 1643-1649 թվականներ Հավատքի վեսթմինստերյան խոստովանություն (Վեսթինիստերյան աբբայութթյուն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։
Բողոքական աստվածաբանության հիմնադիրներն են Մարտին Լյութերը, Ժան Կալվինը, Ու. Ցվինգլին, Ֆ. Մելանհտոն։
Ծանոթագրություններ
- ↑ "1,250-1,750 միլիոն հետևորդ". McGrath, Alister E. Քրիստոնեություն: Նախաբան. 2006, էջ xv1.
- ↑ "2.1 հազար միլիոն քրիստոնյա": Hinnells, John R. The Routledge Companion to the Study of Religion. 2005, էջ 441.
- ↑ Jay Diamond, Larry. Plattner, Marc F. and Costopoulos, Philip J. World Religions and Democracy. 2005, էջ 119.( also in PDF file Արխիվացված 2008-04-13 Wayback Machine, p49), "Բողոքականները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության 13 pտոկոսը—մոտ 800 միլիոն—բայց նաև 1900 թ-ից սկսած բողոքականություն արագորեն տարածվում է Ասիայում, Աֆրիկայում և Լատիանակն Ամերիկայում։"
- ↑ Религиоведение: энциклопедический словарь. А. П Забияко, Александр Николаевич Красников, Екатерина Сергеевна Элбакян. Академический проект, 2006. Страниц: 1254.
- ↑ Смирнов М. Ю. Реформация и протестантизм: Словарь. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2005. — 197 с
Տես՝ Protestant, Protestantism, կամ evangelical Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բողոքականություն կատեգորիայում։ |