«Բակտրիա»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: kk:Бактрия |
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: ar:باختر |
||
Տող 7. | Տող 7. | ||
[[am:ባክትሪያ]] |
[[am:ባክትሪያ]] |
||
[[ar: |
[[ar:باختر]] |
||
[[arz:باكتريا]] |
[[arz:باكتريا]] |
||
[[az:Baktriya]] |
[[az:Baktriya]] |
21:52, 26 Հունիսի 2012-ի տարբերակ
Բակտրիա պատմական երկիր Ամուդարյա գետի միջին և վերին հոսանքներում: Ընդգրկել է ներկայիս Ուզբեկստանի և Տաջիկստանի հարավային, Աֆղանստանի հյուսիսային շրջանները: Մ.թ.ա 1-ին հազարամյակի 1-ին կեսին եղել է զարգացած երկրագործական մշակույթ ունեցող վաղ ստրկատիրական պետություն` Բակտրա կենտրոնով: Մ.թ.ա. VI-IV դդ. իբրև առանձին կուսակալություն մտել է Աքեմենյան պետության մեջ: Մինչև մ.թ.ա. III դ. կեսը ենթարկվել է հունա-մակեդոնական տիրապետությանը: Մ.թ.ա. մոտ 250-ին եպարքոս Դիոդոտոս I-ն, օգտվելով Սելևկյան պետության թուլացումից, Բակտրիան հռչակել է անկախ թագավորություն, որտեղ իշխել են հելլենները և տեղացի հելլենացած վերնախավերը: Դիոդոտոս թագավորը և հաջորդները նվաճել են Սողդը, Մարզիանան: Մ.թ.ա. մոտ 175-ին Հունա-Բակտրիական այդ թագավորության զգալի մասն առանձնացել է` կազմելով Հունա-Հնդկական թագավորություն: Մ.թ.ա. 140-130-ին, միջինասիական ժողովուրդնորի հակահունական շարժումների, ինչպես նաև թոխարների և վաչկատուն այլ ցեղերի ներխուժումների պատճառով Բակտրիայի թագավորությունը վերացել է, և նրա տարածքում առաջացել է Քուշանական թագավորությունը: Հունա-Բակտրիական քագավորության ժամանակ ավելի են խորացել ստրկատիրական հարաբերությունները, զարգացել քաղաքներն ու արհեստները: Միջազգային առևտրական ճանապարհներով սերտ կապեն ունեցել Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Հայաստանի հետ: Բակտրիայից պեղված նյութերը կրում են հունական մշակույթի ազդեցություն:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |