«Ավշարի գինու գործարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Avshar_wine_factory_logo.svg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Fitindia մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ No permission since 13 August 2020:
Պիտակ՝ Ձեռքով հետշրջում
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ընկերություն
{{Տեղեկաքարտ Ընկերություն
| գլխավոր անձինք = [[Արայիկ Գրիգորյան]], [[Արամայիս Գրիգորյան]]
| գլխավոր անձինք = [[Արայիկ Գրիգորյան]], [[Արամայիս Գրիգորյան]]
|պատկերանիշ=|երկիր=[[File:Flag of Armenia (2).png|22px]] [[Հայաստան]]}}
|պատկերանիշ=[[File:Avshar_wine_factory.svg|300px]]|երկիր=[[File:Flag of Armenia (2).png|22px]] [[Հայաստան]]}}
'''Ավշարի գինու գործարան''', ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն [[Արարատի մարզ]]ի [[Ավշար]] գյուղում<ref>[http://www.spyur.am/en/companies/avshar-wine-factory/2860 Avshar Wine Factory at spyur.am]</ref>: Հիմնադրվել է 1968 թվականին Հայաստանի առաջատար գյուղատնտեսական տարածքներից մեկի` [[Արարատյան դաշտ]]ի բերրի խաղողի մթերման համար:
'''Ավշարի գինու գործարան''', ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն [[Արարատի մարզ]]ի [[Ավշար]] գյուղում<ref>[http://www.spyur.am/en/companies/avshar-wine-factory/2860 Avshar Wine Factory at spyur.am]</ref>: Հիմնադրվել է 1968 թվականին Հայաստանի առաջատար գյուղատնտեսական տարածքներից մեկի` [[Արարատյան դաշտ]]ի բերրի խաղողի մթերման համար:



15:24, 30 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Ավշարի գինու գործարան
Պատկեր:Avshar wine factory.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1968
ՎայրԱվշար, Արարատի մարզ, Հայաստան
ԵրկիրՊատկեր:Flag of Armenia (2).png Հայաստան
Գլխավոր անձինքԱրայիկ Գրիգորյան, Արամայիս Գրիգորյան
Արդյունաբերությունգինեգործություն
Կայքavshar-wine.am
 Avshar Wine Factory Վիքիպահեստում

Ավշարի գինու գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Արարատի մարզի Ավշար գյուղում[1]: Հիմնադրվել է 1968 թվականին Հայաստանի առաջատար գյուղատնտեսական տարածքներից մեկի` Արարատյան դաշտի բերրի խաղողի մթերման համար:

Պատմություն

Գործարանի հիմանդիր Թեմուր Գրիգորյանի հուշարձանը Ավշարի գինու գործարանի տարածքում

Գործարանի շինարարությունը սկսվել է 1965 թվականին և ավարտվել է 1968 թվականին՝ Թեմուր Գրիգորյանի ջանքերով: Այն շահագործվել է որպես Հայկական ԽՍՀ գինու արտադրության պետական ձեռնարկություն: Սկզբում գինու գործարանը կարողացել է մթերել մոտ 500-600 տոննա խաղող` քաղցր գինի արտադրելու համար: Գրիգորյանի ջանքերով Ավշարի գինու գործարանի կարողություններն արագորեն ընդլայնվել են՝ 1970 թվականին հասնելով մինչև 1000 տոննայի, 1975 թվականին՝ 2000 տոննա, 1985 թվականին՝ 3000 տոննա: 1994 թվականին Թեմուր Գրիգորյանի մահից հետո գործարանը սեփականաշնորհվել է և դարձել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Ընկերության նախագահն է դարձել Թեմուր Գրիգորյանի որդին` Արայիկ Գրիգորյանը, գործադիր տնօրեն՝ Արամայիս Գրիգորյանը[2]:

1998 թվականին գործարանի գործառույթներն ընդլայնվել են՝ ներառելով կոնյակի և օղու արտադրություն ի լրումն գինու արտադրության: 1999 թվականից ընկերությունը իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, Կանադա, Վրաստան, Գերմանիա, Լիտվա, Իսրայել, Ֆրանսիա, Ուկրաինա և ԱՄՆ:

2013 թվականի դրությամբ ընկերությունն ունի շուրջ 350 աշխատող, որոնցից 200-ը աշխատում են գինու գործարանում, 150-ը՝ խաղողի այգիներում[3]:

Արտադրանք և ապրանքանիշեր

Գործարանն արտադրում է գինի, կոնյակ և օղի, բոլորը ֆրանսիական տեխնոլոգիայի հիման վրա:

Գործարանն ունի մի շարք հայկական կոնյակի ապրանքանիշեր, այդ թվում՝[4] Ավշար (5 տարեկան), Էրիվան (5 և 25 տարեկան), Գլաձոր (18 տարեկան), Արդվին (5 տարեկան), Մարմարա (5 տարեկան), Տիգրիս (5 տարեկան), Վաղարշապատ (15 տարեկան), Բերդասար (10 տարեկան), Էրիվանսկայա գուբերնյա (20 տարեկան), Հաղպատ (3 տարեկան), Դրեվնե արմյանսկի (25 տարեկան), Ցար Արմենակ (5 տարեկան), Ալավերդի (7 տարեկան) և Տիգրան (5 տարեկան):

Օղիների ապրանքանիշերը ներառում են[5]՝ Պեչատնայա դասական թափանցիկ սպիտակ օղի, Ավշար աբրիկոսովայա ծիրանի թափանցիկ սպիտակ օղի, Ավշար կիզիլովայա հոնի թափանցիկ սպիտակ օղի, Ավշար տուտովայա թթի թափանցիկ սպիտակ օղի և Իմպերսկայա դասական թափանցիկ սպիտակ օղի:

Ծանոթագրություններ

  1. Avshar Wine Factory at spyur.am
  2. Avshar Wine Factory, historical review
  3. Միայն լավագույն արտադրանք լավագույն սպառողի համար. «Ավշարի գինու, կոնյակի գործարան»
  4. «Ավշարի գինու գործարան - Congac products». avshar-wine.am. Վերցված է 2016-11-24-ին.
  5. «Ավշարի գինու գործարան - Vodka products». avshar-wine.am. Վերցված է 2016-11-24-ին.

Արտաքին հղումներ