«Աբրահամ Լինքոլնի սպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.7
Տող 37. Տող 37.


== Հղումներ ==
== Հղումներ ==
* [http://www.life.com/gallery/41362 «Человек, который убил Линкольна» — Слайдшоу «Life»]
* [http://www.life.com/gallery/41362 «Человек, который убил Линкольна» — Слайдшоу «Life»]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



12:01, 30 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Աբրահամ Լինքոլնի սպանություն
Տեսակքաղաքական սպանություն և քաղաքական սպանություն
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ՏեղադրանքՖորդի թատրոն
Գրոհի նպատակԱբրահամ Լինքոլն
Տարեթիվապրիլի 15, 1865
ԶենքԴերինջեր և Դաշույն
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ4
 Assassination of Abraham Lincoln Վիքիպահեստում

ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը տեղի է ունեցել 1865 թվականի ապրիլի 14-ին, Վաշինգտոնում, «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում): Լինքոլնը մահացու վիրավորվել է հարավցիների կողմնակից, դերասան Ջոն Ուիլքս Բութի կողմից հրազենից գլխին արձակած կրակոցից:

Նախապատմություն

Աբրահամ Լինքոլնի կենդանության օրոք վերջին լուսանկարը՝ արված 1865 թվականի ապրիլի 10-ին, սպանությունից հինգ օր առաջ

Հյուսիսի և Հարավի պատերազմի ժամանակ Ջոն Բութը դարձավ Կոնֆեդերացիայի գաղտնի գործակալ, որին նա տրամադրում էր մաքսանենգային դեղամիջոցներ: Նա մասնակցել է հակակառավարական դավադրությանը, որի մասնակիցները նախապես մտածել էին առևանգել նախագահ Աբրահամ Լինքոլնին, ապա՝ պատերազմի ավարատին մոտ՝ ծրագրեցին սպանել նրան և ԱՄՆ-ի կառավարության հիմնական անդամներին: Ամերիկայի Համադաշնային նահանգների կապիտուլյացիայից հետո, 1865 թվականի ապրիլի 9-ին երկիրը ստիպված էր անցկացնել Հարավի Վերակառուցում և սկսել սևամորթերի՝ ամերիկյան հասարակության ինտեգրման պրոցեսը:

Սպանություն

Պատերազմի ավարտից հինգ օր անց, Ավագ Ուրբաթի օրը՝ 1865 թվականի ապրիլի 14-ին «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում) հարավցիների կողմնակից, դերասան Ջոն Ուիլքս Բութը սողոսկեց նախագահական օթյակ և կրակեց Լինքոլնի գլխին: Բութը զբաղված չէր այդ օրվա ներկայացման մեջ, և, առհասարակ, մինչ այդ օրը Ֆորդի թատրոնում խաղացել էր ընդամենը երկու անգամ, սակայն հաճախ էր լինում իր դերասան-ընկերների մոտ և հիանալի գիտեր ինչպես շինությունը, այնպես էլ թատրոնի խաղացանկը: Կատակերգության ամենազվարճալի տեսարանի ժամանակ նա մտավ նախագահի օթյակը և ռեպլիկներից մեկից հետո կրակեց նրա վրա այն հաշվարկով, որ կրակոցի ձայնը խլացվի ծիծաղի պոռթկումով: Ընդունված է համարել, որ Բութը այդ ժամանակ գոչել է՝ լատին․՝ Sic semper tyrannis! («Այսպիսին է բռնակալների ճակատագիրը», հարավի նահանգներից մեկի՝ Վիրջինիայի կարգախոսն է): Առաջ եկած խառնաշփոթության մեջ Բութին հաջողվեց թաքնվել: Այդ ընթացքում մահացու վիրավորված Լինքոլնին թատրոնից տեղափոխեցին տուն, որը գտնվում էր հանդիպակաց: Հաջորդ օրվա առավոտյան, 1865 թվականի ապրիլի 15-ի Աբրահամ Լինքոլնը վախճանվեց:

1865 թվականի ապրիլի 26-ին Բութը ոստիկանության կողմից հայտնաբերվեց Վիրջինիա նահանգում, ամբարում: Ամբարը այրեցին, Բութը, զինված ատրճանակով, դուրս եկավ. այդ պահին նրան պարանոցից մահացու վնասվածք հասցրեց Բոստոն Կորբետտը: Ջոն Բութի արտասանած վերջին բառերն էին՝ «Ասացեք մայրիկիս, որ ես մահացա՝ պայքարելով իմ երկրի համար»:

Հետևանքները

Միլիոնավոր ամերիկացիներ, սպիտակներ և սևեր, եկել էին վերջին պարտքը տալու իրենց նախագահին Վաշինգտոնից Սփրինգֆիլդ երկուս ու կես շաբաթ գնացող սգո գնացքի ուղևորության ժամանակ: Գնացքը երկու դագաղ էր տանում՝ մեծ դագաղում Աբրահամ Լինքոլնի մարմինն էր, փոքրում՝ նրա որդու՝ Ուիլյամի մարմինը, ով մահացել էր դրանից երեք տարի առաջ, Լինքոլնի պաշտոնավարման ժամանակ[1]: Աբրահամը և Ուիլյամը հուղարկավորվեցին Սփրինգֆիլդում, Օուկ-Ռիջ գերեզմանատանը: Լինքոլնի ողբերգական մահը նպաստեց նրա անվան շուրջ իր կյանքը հանուն երկրի վերամիավորման և սևամորթ ստրուկների ազատագրման համար նվիրաբերած նահատակի լուսապսակի ձևավորմանը: Լինքոլնի մահով ԱՄՆ-ի սևամորթ բնակչությունը երկար տարիներ կորցրեց ազատության իրավունքը, որը պրոպագանդում էր Լինքոլնը և ուզում էր այն իրականացնել ամբողջ երկրով մեկ:

Մշակույթում

Լինքոլնի սպանությունը, որպես իրադարձություն, որը մեծ պատմական նշանակություն ունի, հաճախ է հիշատակվել գրականության, կինոյի, երաժշտության և ներկայացումների մեջ:

Կինոյում և հեռուստասերիալներում

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «William Wallace "Willie" Lincoln (1850-1862) -...». www.findagrave.com. Վերցված է 2018-04-24-ին.

Հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Լինքոլնի սպանություն» հոդվածին։