«Լյուբոմիր Կաբակչիև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ Ֆայլը տեղափոխվել է
(Տարբերություն չկա)

13:03, 25 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Լյուբոմիր Կաբակչիև
Ծնվել էդեկտեմբերի 1, 1925(1925-12-01)
ԾննդավայրԿազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 11, 1986(1986-08-11) (60 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
«Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան
IMDbID 0434010

Լյուբոմիր Պետկով Կաբակչիև (բուլղար․՝ Любомир Петков Кабакчиев, դեկտեմբերի 1, 1925(1925-12-01), Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա - օգոստոսի 11, 1986(1986-08-11), Սոֆիա, Բուլղարիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, ռեժիսոր, թատերական, հասարակական և քաղաքական գործիչ: Բուլղարիայի վաստակավոր դերասան (1963): Բուլղարիայի ժողովրդական դերասան (1970), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975): Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն

Լյուբոմիր Կաբակչիևը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 1-ին Կազանլիկում, Բուլղարիայի թագավորություն: Իր թատերական կարիերան սկսել է Կազանլիկի «Կայծ» ազգային հասարակական կենտրոնի սիրողական բեմում: 1946-1950 թվականներին իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում: 1949-1953 թվականներին ուսումը շարունակել է Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում:

1953-1986 թվականներին եղել է Իվան Վազովի անվան ազգային թատրոնի դերասան: 1951 թվականից նկարահանվել է կինոյում:

1960-1986 թվականներին դերասանական վարպետություն է դասավանդել Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայում, օգնական (1960), դոցենտ, պրոֆեսոր (1985):

1970-1986 թվականներին Բուլղարիայի դերասանների միության նախագահ:

1971-1981 թվականներին եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամի թեկնածու, 1981-1986 թվականներին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ: Բուլղարիայի ազգային ժողովի պատգամավոր (1986)[1]: Միջազգային թատերական ինստիտուտի անդամ:

Լյուբոմիր Կաբակչիևը մահացել է 1986 թվականի օգոստոսի 11-ին Սոֆիայում՝ 60 տարեկան հասակում:

Մրցանակներ

Հիշատակ

  • Լյուբոմիր Կաբակչիևի անունը կրում է Կազանլիկի թատրոնը[3] և նրա փողոցները:

Ծանոթագրություններ

  1. Народни представители в девето народно събрание на Народна република България, Изд. Наука и изкуство, 1987, с. 284
  2. «Почетни граждани на Стара Загора». Община Стара Загора. Վերցված է 2020-07-19-ին.
  3. «Театър "Любомир Кабакчиев", гр. Казанлък». www.teatarkazanlak.com. Վերցված է 2020-07-19-ին.

Արտաքին հղումներ


Կատեգորիա:Բուլղարացի դերասաններ Կատեգորիա:Բուլղարացի ռեժիսորներ Կատեգորիա:Բուլղարացի մանկավարժներ Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարացի հասարակական գործիչներ Կատեգորիա:Բուլղարիայի խորհրդարանների պատգամավորներ Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ Կատեգորիա:«Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշանի ասպետներ Կատեգորիա:Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ Կատեգորիա:Ստարա Զագորայի պատվավոր քաղաքացիներ Կատեգորիա:Բուլղարիայի ժողովրդական դերասաններ Կատեգորիա:Բուլղարիայի վաստակավոր դերասաններ Կատեգորիա:Դիմիտրովյան մրցանակի դափնեկիրներ