«Սալոմե Արեշյան»–ի խմբագրումների տարբերություն
չ →Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 4. | Տող 4. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ [[1934]] թվականին ավարտել է |
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ [[1934]] թվականին ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը, 1937 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1938-1940 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1940-1941 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, ապա՝ գրականագիտության և փիլիսոփայության բաժանմունքի գիտական քարտուղար: 1941 թվականին տեղափոխվել է Երևան: [[1941]]-1944 թվականներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ 1942-1944 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ: 1943-1946 թվականներին եղել է [[ՀԿԿ]] Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1944-[[1946]] թվականներին՝ «[[Կոմունիստ (թերթ)|Կոմունիստ»]] ([[ռուսերեն]]) թերթի խմբագիր, 1949-1950 թվականներին՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1950-1953 թվականներին՜ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1954 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում]] որպես բաժնի վարիչ։ [[1958]] թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ |
||
Եղել է Խաղաղության կողմնակիցների համամիութենական կոնֆերանսի, ինչպես նաև 1945 թվականին Փարիզում կայացած Կանանց 1-ին միջազգային կոնգրեսի պատգամավոր: |
Եղել է Խաղաղության կողմնակիցների համամիութենական կոնֆերանսի, ինչպես նաև 1945 թվականին Փարիզում կայացած Կանանց 1-ին միջազգային կոնգրեսի պատգամավոր: |
13:29, 22 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արեշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սալոմե Արեշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1913[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1966[1][2] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մասնագիտություն | գրականագետ, խմբագիր և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտ (1934)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1937) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1958) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1], Կոմունիստ[1] և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Սալոմե Արեշյան Վիքիդարանում |
Սալոմե Գրիգորի Արեշյան (հունվարի 5, 1913[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 29, 1966[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:
Կենսագրություն
Ծնվել է Թիֆլիսում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը, 1937 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1938-1940 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1940-1941 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, ապա՝ գրականագիտության և փիլիսոփայության բաժանմունքի գիտական քարտուղար: 1941 թվականին տեղափոխվել է Երևան: 1941-1944 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1942-1944 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ: 1943-1946 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1944-1946 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիր, 1949-1950 թվականներին՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1950-1953 թվականներին՜ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1954 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ 1958 թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Եղել է Խաղաղության կողմնակիցների համամիութենական կոնֆերանսի, ինչպես նաև 1945 թվականին Փարիզում կայացած Կանանց 1-ին միջազգային կոնգրեսի պատգամավոր:
Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957) գիրքը։
Երկերի մատենագիտություն
- Ռուս գրողները Հայաստանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1946, 28 էջ։
- Լև Տոլստոյ, Երևան, 1960, 267 էջ։
Պարգևներ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,
- «1941-1945թթ. Հայրենական մեծպատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալ
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 124-125:
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 58-59.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմե Արեշյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 5 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1966 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Հայ խմբագիրներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրողներ