«Վահան Շիրխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 36. Տող 36.
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ աշխարհագրագետներ]]
[[Կատեգորիա:Հայ աշխարհագրագետներ]]
[[Կատեգորիա:Հայ տնտեսագետներ]]

10:24, 22 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Վահան Գրիգորի Շիրխանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար
1999 - 2000
Դրոշ
Դրոշ
ՀՀ պաշտպանության փոխնախարար
1995 - 1999
 
Կուսակցություն՝ ՀՀՇ
Կրթություն՝ Թուրքմենստանի պետական համալսարան (1976)
Մասնագիտություն՝ աշխարհագրագետ-տնտեսագետ
Գործունեություն՝ ռազմական և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկ քրիստոնեա[1]
Ծննդյան օր հուլիսի 15, 1947(1947-07-15) (76 տարեկան)
Ծննդավայր Նորշեն, Ախալցխայի շրջան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Ամուսին Պուրուճ[2] (Բուրաստան) Շիրխանյան

Վահան Գրիգորի Շիրխանյան (հուլիսի 15, 1947(1947-07-15), Նորշեն, Ախալցխայի շրջան), հայ քաղաքական, ռազմական և պետական գործիչ։

Կենսագրություն

Վահան Շիրխանյանը ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը և ստացել է աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորում։ Հետագայում աշխատել է Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն: Շիրխանյանը եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր («Հայոց Համազգային Շարժում» խմբակցության կազմում), հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ 1999 - 2000 թվականներին եղել է ՀՀ Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար։ 2008 թվականի մարտի 21-ին անդամակցել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը (ԽՍՀՄ տարիներին եղել է կոմունիստ)[3]: Սակայն 2015 թվականին հայտարարել է, որ դուրս է եկել ՍԴՀԿ կազմից[4]:

2015 թվականի դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է, իսկ դեկտեմբերի 21-ին կալանավորվել է։ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը կատարվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակում։ 2016 թվականի փետրվարի 15-ին Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը, վրաերթի է ենթարկվում և ծանր վիճակում տեղափոխվում է բուժհիմնարկ[5]: 2016 թվականի հուլիսի 14-ին հանկարծամահ է լինում Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը[6]։ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի հանդեպ անօրինական գործողությունների դեմ գանգատ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ[7]:

2018 թվականի հունիսի 25-ին Վահան Շիրխանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից[8]։

Ծանոթագրություններ

  1. Շիրխանյանը եթե իմանար, վաղուց կլքեր Հայաստանը /lragir.am/
  2. «ՀՀ ընտրողների ռեգիստր». ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով. նոյեմբերի 8, 2016. Վերցված է նոյեմբերի 25, 2016-ին.
  3. Շիրխանյանը խախտեց իր ու Վազգենի պայմանը /zhamanak.1in.am/
  4. Վահան Շիրխանյանը դե ֆակտո կուսակցությունում չէ 3 տարի, իսկ վերջին 6 ամիսը՝ դե յուրե.Նարեկ Գալստյան /tert.am/
  5. Հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի կինը վրաերթի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է /armtimes.com/
  6. Մահացել է Վահան Շիրխանյանի փաստաբանը /iravunq.com/
  7. ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի գանգատը կքննի առաջնահերթ կարգով /pastinfo.am/
  8. «Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց (վիդեո)».

Աղբյուրներ