«Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 12. Տող 12.
| arrests = 2
| arrests = 2
}}
}}
'''Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի''' (Հայրենիքի փրկության շարժում), [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] մայրաքաղաք [[Երևան]]ում 2020 թվականի նոյեմբերի 10-ին սկսված ցույցեր և անկարգություններ<ref>{{Cite web|url=https://ria.ru/20201110/erevan-1583849045.html|title=Беспорядки в Ереване. Онлайн-репортаж|date=20201110T0223|website=РИА Новости|language=ru|accessdate=2020-11-10}}</ref>, որոնց համար պատճառ է հանդիսացել վարչապետ [[Նիկոլ Փաշինյան]]ի՝ [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը]] դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման [[Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիր (2020 թվականի նոյեմբերի 10)|հայտարարությունը]]<ref>{{Cite web|url=https://www.dw.com/ru/v-erevane-nachalis-massovye-volnenija/a-55550248|title=В Ереване начались массовые волнения {{!}} DW {{!}} 10.11.2020|last=Welle (www.dw.com)|first=Deutsche|website=DW.COM|language=ru-RU|accessdate=2020-11-10}}</ref><ref>{{Cite web|url=https://armenpress.am/arm/news/1034450.html|title=ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. ԼՐԱՑՎՈՂ|website=armenpress.am|language=hy|accessdate=2020-11-10}}</ref>։
'''Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի'''), [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] մայրաքաղաք [[Երևան]]ում 2020 թվականի նոյեմբերի 10-ին սկսված ցույցեր և անկարգություններ<ref>{{Cite web|url=https://ria.ru/20201110/erevan-1583849045.html|title=Беспорядки в Ереване. Онлайн-репортаж|date=20201110T0223|website=РИА Новости|language=ru|accessdate=2020-11-10}}</ref>, որոնց համար պատճառ է հանդիսացել վարչապետ [[Նիկոլ Փաշինյան]]ի՝ [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը]] դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման [[Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիր (2020 թվականի նոյեմբերի 10)|հայտարարությունը]]<ref>{{Cite web|url=https://www.dw.com/ru/v-erevane-nachalis-massovye-volnenija/a-55550248|title=В Ереване начались массовые волнения {{!}} DW {{!}} 10.11.2020|last=Welle (www.dw.com)|first=Deutsche|website=DW.COM|language=ru-RU|accessdate=2020-11-10}}</ref><ref>{{Cite web|url=https://armenpress.am/arm/news/1034450.html|title=ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. ԼՐԱՑՎՈՂ|website=armenpress.am|language=hy|accessdate=2020-11-10}}</ref>։


== Նախապատմություն ==
== Նախապատմություն ==

20:17, 20 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
ԱմսաթիվՆոյեմբերի 10, 2020 (2020-11-10)
ՎայրՀայաստան Հայաստան
ՊատճառՆիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրում
Նպատակ
  • ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հրաժարական
  • Հայ - ադրբեջանական պատերազմի դադարեցման փաստաթղթի չեղարկում
ՄեթոդՑույցեր, հանրահավաքներ
ԿարգավիճակՇարունակվում է
Կորուստներ
Ձերբակալվածներ2

Բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի), Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2020 թվականի նոյեմբերի 10-ին սկսված ցույցեր և անկարգություններ[1], որոնց համար պատճառ է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման հայտարարությունը[2][3]։

Նախապատմություն

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան կայքէջում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին հայտարարություն է ստորագրել Արցախում ընթացող պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին[4]։

Հայտարարության բովանդակությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում[5]։ Դրա համաձայն՝

  1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
  2. Աղդամի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը:
  3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը (1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա)։
  4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
  5. Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
  6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին վերադարձնում է Քարվաճառի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, բայց միևնույն ժամանակ չի դիպչելու Շուշիին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
  7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո:
  8. Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում:
  9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Ժամանակագրություն

2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ վարչապետի հայտարարությունից հետո, Երևանի տարբեր մասերում սկսել են մարդիկ հավաքվել, որոնք ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Շուտով ցույցերն անկարգությունների վերածվեցին[6]։ Ցուցարարները ջարդել են ՀՀ կառավարության շենքի ապակիները և դռները, ինչպես նաև վնասել են գույքը[7]։

Կառավարական առանձնատների հարակից տարածքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իջեցվել է մեքենայից[8], այնուհետև դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից[9]։ Իր տեսաուղերձի ժամանակ Փաշինյանը հայտնել է, որ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվում է[10], նրա կյանքին վտանգ չի սպառնում[11]։ Նա նաև հայտարարել է, որ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են[12]։

Ցուցարարները մտել են նաև Խորհրդարանի նիստերի դահլիճ[13][14], որտեղ սկսել են ջարդել պատգամավորների աշխատասենյակներում գտնվող բաժակները և դարակները, ինչպես նաև պատռել հագուստը և փաստաթղթերը[15]։

Նոյեմբերի 10-ի առավոտյան Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան կայքէջում, որի համաձայն ցուցարարներն իր կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր[16]։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ ընդդիմությունն աշխատում է Արցախի վերաբերյալ համաձայնագիրը չեղարկելու նախագծի վրա։ Սակայն ԱԺ արտահերթ նիստի անցկացնելու համար պակասում է 20-ից ավելի ձայն։ Ավելի ուշ ցուցարարները հայտարարել են, որ 2 ժամ են տրամադրում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին՝ խորհրդարան ներկայանելու և եռակողմ հայտարարության չեղյալ հայտարարելու գործընթացը սկսելու համար[17]։

Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն իր ֆեյբուքյան կայքէջում հայտնել է, որ ցուցարարներն իր փոքր քույրերի սենյակ են մտել[18]։

Ծանոթագրություններ

  1. «Беспорядки в Ереване. Онлайн-репортаж». РИА Новости (ռուսերեն). 20201110T0223. Վերցված է 2020-11-10-ին.
  2. Welle (www.dw.com), Deutsche. «В Ереване начались массовые волнения | DW | 10.11.2020». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2020-11-10-ին.
  3. «ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. ԼՐԱՑՎՈՂ». armenpress.am. Վերցված է 2020-11-10-ին.
  4. «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-11-10-ին.
  5. «Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации». Президент России (ռուսերեն). Վերցված է 2020-11-10-ին.
  6. «Protesters in Yerevan break into government building». TASS. Վերցված է 2020-11-10-ին.
  7. «Բողոքի ակցիաները Երևանում շատ արագ անկարգությունների վերածվեցին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-11-10-ին.
  8. «ԱԺ-ի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին». armenpress.am. Վերցված է 2020-11-10-ին.
  9. «Протестующие в Ереване избили спикера парламента Армении Мирзояна». РБК (ռուսերեն). Վերցված է 2020-11-10-ին.
  10. «Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց. կյանքին վտանգ չի սպառնում». 2020-11-10.
  11. «Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում». armenpress.am. Վերցված է 2020-11-10-ին.
  12. «Ըստ Փաշինյանի՝ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-11-10-ին.
  13. «Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները». Sputnik Armenian. Վերցված է 2020-11-10-ին.
  14. «Протестующие оцепили здание парламента в Ереване». EADaily (ռուսերեն). Վերցված է 2020-11-10-ին.
  15. Armine. «Ցուցարարները մտել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ. ուղիղ». yerevan.today. Վերցված է 2020-11-10-ին.
  16. «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք». Վերցված է 2020-11-10-ին.
  17. «Ցուցարարներն «Իմ քայլի» պատգամավորներին 2 ժամ են տվել. անվտանգությունը երաշխավորում են». Sputnik Armenian. Վերցված է 2020-11-10-ին.
  18. «Դասալիք հիմարներ, որ իմ փոքր քույրերի սենյակ եք մտել: Դուք մեղք եք. Մարիամ Փաշինյան». Վերցված է 2020-11-10-ին.