«Հանցագործության օբյեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33. Տող 33.
'''Պարտադիր լրացուցիչ անմիջական օբյեկտը''' հանցագործության ժամանակ բոլոր դեպքերում վնասվում է անմիջական օբյեկտի հետ միաժամանակ, մինչդեռ '''ֆակուլտատիվ լրացուցիչ անմիջական օբյեկտը''' որոշ դեպքերում կարող է վնասվել, որոշ դեպքերում՝ ոչ։
'''Պարտադիր լրացուցիչ անմիջական օբյեկտը''' հանցագործության ժամանակ բոլոր դեպքերում վնասվում է անմիջական օբյեկտի հետ միաժամանակ, մինչդեռ '''ֆակուլտատիվ լրացուցիչ անմիջական օբյեկտը''' որոշ դեպքերում կարող է վնասվել, որոշ դեպքերում՝ ոչ։


Երկօբյեկտ հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը որոշվում է հանցագործությունների համակցությամբ։ Օրինակ՝ եթե ավազակության (ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ գույքին տիրանալու նպատակով կատարված հարձակումը, որ զուգորդվել է հարձակման ենթարկված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ) հետևանքով տուժողը զրկվել է կյանքից, ապա պատասխանատվությունը պետք է սահմանվի ավազակության և ավազակությամբ զուգորդված սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածներով)Ж
Երկօբյեկտ հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը որոշվում է հանցագործությունների համակցությամբ։ Օրինակ՝ եթե ավազակության (ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ գույքին տիրանալու նպատակով կատարված հարձակումը, որ զուգորդվել է հարձակման ենթարկված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ) հետևանքով տուժողը զրկվել է կյանքից, ապա պատասխանատվությունը պետք է սահմանվի ավազակության և ավազակությամբ զուգորդված սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածներով)։

== Հանցագործության առարկա ==
{{հիմնական|Հանցագործության առարկա}}Հանցագործության առարկա է համարվում հասարակական հարաբերության այն տարրը, որի վրա ներգործելով, այն ոչնչացնելով կամ վնասելով խախտվում է ողջ հասարակական հարաբերությունը։ Քրեական իրավունքի մեջ ընդունված է հասարակական հարաբերությունների տարրեր համարել հասարակական հարաբերությունները (օբյեկտ), հասարակական հարաբերությունների կողմերին (սուբյեկտներին) և վերջիններիս գործունեությունը (բովանդակություն): Ասվածի տրամաբանությունից բխում է, որ մարդը ևս կարող է հանդիսանալ հանցագործության առարկա, մինչդեռ այս տեսակտը քննադատվել է որոշ տեսաբանների կողմից։ Վերջիններիս պնդմամբ մարդը հանցագործության առարկա չի կարող հանդիսանալ, քանի որ գույք կամ իր չէ։ Այնուամենայնիվ, տեսաբանների մյուս մասը պնդում է, որ մարդը կարող է հանցագործության առարկա հանդիսանալ այն պարզ պատճառով, որ վերջինս համարվում է հասարակական հարաբերությունների տարրերից մեկը։ Այլ հարց է, որ էթիկայի տեսանկյունից մարդուն «տուժող» անվանելն առավել նպատակահարմար է, քան «հանցագործության առարկա»։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

09:18, 19 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Այս հոդվածը Հանցագործության օբյեկտի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օբյեկտ։

Հանցագործության օբյեկտ, քրեաիրավական կատեգորիա, որով նախանշվում են այն հասարակական հարաբերությունները, որոնց դեմ ուղղվում կամ որոնց վնաս են հասցնում հանցագործությունները։ Այսպիսով, քրեական իրավունքի տեսության մեջ համընդհանուր ճանաչում է գտել այն կարծիքը, ըստ որի օրենքները գլխավորապես պաշտպանում են այն հասարակական հարաբերությունները, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հասարակության և հասարակության լիրիշխան քաղաքական կազմակերպության զարգացման համար[1]։ Ընդ որում, քրեական օրենքների պաշտպանության ներքո գտնվող հասարակական հարաբերությունների շրջանակը ուղղակիորեն կապված է հասարակության և պետության շահերի, ինչպես հաև սոցիալական պահանջմունքների հետ։ Այսպիսով, հանցագործության օբյեկտ կարող են հանդիսանալ այն հասարակական հարաբերությունները, որոնք ուղղված են մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, իրավաբանական անձանց, կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի, սեփականության, շրջակա միջավայրի, հասարակական կարգի, անվտանգության, սահմանադրական կարգի, խաղաղության ապահովմանն ու պաշտպանությանը։ Աշխարհի տարբեր պետություններում այս շրջանակը կարող է որոշակիորեն տարբեր լինել, սակայն թվարկված օբյեկտները հիմնական են և պաշտպանված են գրեթե բոլոր երկրների ներպետական օրենսդրությամբ։ Որոշ տեսաբաններ գտնում են, որ հանցագործության օբյեկտ կարող են հանդիսանալ նաև քրեաիրավական նորմերը, սակայն այդ տեսակետը ընդունելի չէ քրեագետների մեծ մասի կողմից։

Հանցագործության օբյեկտը ուսումնասիրվում է քրեական իրավունքի ընդհանուր մասի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունում և մայրցամաքային եվրոպական իրավական համակարգի մի շարք պետություններում ըստ հանցագործության օբյեկտների խմբավորվում են քրեական օրենսգրքի բաժիններն ու գլուխները։ Ինքնին, հանցագործության օբյեկտը համարվում է հանցագործության հանցակազմի տարրերից մեկը։

Հանցագործության օբյեկտի տեսությունը հիմնականում մշակվել է խորհրդային տեսաբանների կողմից։ Արտասահմանյան քրեական օրենսդրությունում, որտեղ հիմնականում հանդիպում է հանցագործության ձևական բնորոշումը, «հանցագործության օբյեկտ»-ը որպես առանձին կատեգորիա, հազվադեպ է առանձնացվում, իսկ քրեաիրավական նորմերի դասակարգման համար էլ կիրառվում են այլ չափանիշներ։ Ինչ-որ իմաստով «հանցագործության օբյեկտ» կատեգորիան կարելի է նույնացնել անգլոսաքսոնական ընդհանուր իրավունքի «քրեորեն պատժելի վնաս»-ի (բովանդակային հիմքում ընկած է հռոմեական հանրային իրավունքի Crime harm index դոկտրինը) հայեցակարգի հետ, որը ևս նախատեսում է հանցագործության արդյունքում վնասվող որոշակի սոցիալական արժեքների համակարգ (ինչպիսիք են օրինակ՝ կյանքը, ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը, սեփականությունը, համընդհանուր անվտանգությունը, ընտանիքը և այլն):

Հանցագործության օբյեկտի հասկացություն

Հանցագործության օբյեկտի դոկտրինի մշակողները 19-րդ դարի կեսերին եղել են քրեական իրավունքի նորմատիվիստական դպրոցի կողմնակիցները, որոնք հանցագործությունը դիտարկում էին որպես քրեական իրավունքի նորմի խախտում։ Հենց այս մոտեցման հիմքի վրա էլ նորմատիվիստները պնդում էին, որ հանցագործության օբյեկտը հանդիսանում է կոնկրետ հասարակական հարաբերության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական նորմը։ Այնուամենայնիվ, այս դիրքորոշումը բազմիցս քննադատվում է գիտական շրջանակների կողմից, այն հիմնավորմամբ, որ այն ձևակերպելիս հաշվի չեն առնվել հանցագործության էությունն ու սոցիալական նշանակությունը։ Այս խնդրին հանգամանորեն անդրադարձել է ռուս իրավաբան, քրեական իրավունքի գիտության դասական ուղղության ներկայացուցիչ Նիկոլայ Տագանցևը։

Իրավունքի նորմը ինքնին բանաձև է՝ կենսականորեն առաջացած հասկացությունը, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել անկախ և վերացական լինելություն։ Ցանկացած իրավունքի նորմ, որպես վերացական հասկացություն, կարող է վիճարկվել, քննադատվել, չճանաչվել... եթե հանցագործության մեջ տեսնում ենք միայն նորմի դեմ ոտնձգություն և առանձնապես կարևորում ենք կատարվածի հակաիրավականությունը, ապա հանցագործությունները կդառնան ընդունելի երևույթներ։ Հիշենք Պետրոս Մեծի դարաշրջանի պատկերացումները, որոնք թագավորական իշխանության դեմ ապստամբությունը, սպանությունը, մորուք կրելը և արգելոցային տարածքում ծառահատումը հավասարապես համարում էին վտանգավոր արարքներ՝ կատարողին դատապարտելով մահապատժի։ Տրամաբանությունը մեկն էր՝ մեղադրյալները կատարել էին այդ արարքները նույնօրինակ կերպով՝ չվախենալով թագավորական ցասումից։
- Տագանցև Ն. Ս․, «Ռուսական քրեական իրավունք. Դասախոսություններ», Ընդհանուր մաս, В 2-րդ մաս, թեմա 1. М., 1994. էջեր 29, 31։

Նորմատիվիստական դիրքորոշման դեմ արտահայտված տեսաբաններն ու քրեագետները պնդում էին, որ հանցագործության օբյեկտ կարող է հանդիսանալ միայն այն, ինչը վնասվում է հանցագործության ներգործությամբ, մինչդեռ քրեական իրավունքի նորմերը հանցագործությամբ չեն վնասվում։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ հանցագործը իր կողմից կատարված հանցավոր արարքի համար պատասխանատվության է ենթարկվում որևէ քրեաիրավական նորմով, ինչը նշանակում է, որ քրեական իրավունքի նորմը պատժի անխուսափելիության սկզբունքի տրամաբանությամբ գործնականում վերականգնելի է։

Դասակարգում

Ըստ ընդունված դասակարգման՝ հանցագործության օբյեկտը բաղկացած է չորս անդամներից՝ ընդհանուր օբյեկտ, սեռային օբյեկտ, տեսակային օբյեկտ և անմիջական օբյեկտ։

  • Ընդհանուր օբյեկտ՝ քրեական օրենքների պաշտպանության ներքո գտնվող հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որը կոչված է բացահայտելու հանցագործության սոցիալական էությունը, դրա տեղն ու դերը հասարակական հարաբերությունների ամբողջական համակարգում։
  • Սեռային օբյեկտ՝ քրեական օրենքների պաշտպանության ներքո գտնվող միասեռ հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որն արտահայտում է հասարակական հարաբերությունների առավել տիպական առանձնահատկությունները։ Տեսագործնական նշանակության տեսանկյունից սեռային օբյեկտը համարվում է քրեական իրավունքի հատուկ մասի համակարգման հիմքը, որի չափանիշով էլ դասակարգվում են մի շարք պետությունների քրեական օրենսդրության բաժինները։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն՝ սեռային օբյեկտը դասակարգվում է հետևյալ բաժինների. մարդու դեմ ուղղված հանցագործություններ, սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, հասարակական անվտանգության, համակարգչային տեղեկատվության անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։
  • Տեսակային օբյեկտ՝ քրեական օրենքների պաշտպանության ներքո գտնվող և անմիջականորեն սեռային օբյեկտի մեջ ընդգրկված առավել միասեռ հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որը նպատակամղված կերպով կոչված է հանցագործությունների առավել նեղ շրջանակի բացահայտմանը։ Տեսակային օբյեկտի տրամաբանությամբ քրեական օրենսդրության հատուկ մասը դասակարգվում է գլուխների։ Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքում սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ բաժնի ներքո (սեռային օբյեկտի հիմունքայնությամբ) առանձնացվում է «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ» գլուխը։
  • Անմիջական օբյեկտ՝ քրեական օրենքի պաշտպանության ներքո գտնվող կոնկրետ հասարակական հարաբերություն, որը վնասվում է տվյալ տեսակի հանցակազմի հատկանիշներ պարունակող կոնկրետ հանցագործությունից։

Երկօբյեկտ հանցագործություններ

Ապացուցված է, որ ցանկացած հանցագործություն վնասում է ոչ թե մեկ, այլ մի քանի հասարակական հարաբերություններ, հետևապես՝ սուբյեկտի հանցավոր արարքը (actus reus) ուղղված է բազմաթիվ հարաբերությունների դեմ: Այս համատեքստում խնդիր է առաջանում տարբերակել հանցագործության անմիջական օբյեկտը լրացուցիչից՝ առաջնայինը երկրորդականից։

Հանցագործության անմիջական օբյեկտը այն հասարակական հարաբերությունն է, որը հանցագործության կոնկրետ տեսակի կատարմամբ մշտապես վնասվում է, հանցավոր արարքի ակտիվ կամ պասիվ գործողության տեսանկյունից՝ տվյալ հասարակական հարաբերությունը վնասելը հանդիսանում է տվյալ հանցագործության էությունը։

Որոշ առանձին դեպքերում օրենսդիրը կարող է առանձնացնել երկու անմիջական օբյեկտ ունեցող հասարակական հարաբերություններ։ Այդպիսի հանցագործությունները կոչվում են երկօբյեկտ։ Հանցագործության որակման տեսանկյունից էական նշանակություն ունի անմիջական օբյեկտ(ներ)ը, սակայն քրեագիտական տեսանկյունից կարևոր է նաև լրացուցիչ օբյեկտի դերակատարությունը։

Երկօբյեկտ հանցագործությունների պարագայում լրացուցիչ անմիջական օբյեկտները լինում են երկու տեսակի․

  • պարտադիր լրացուցիչ անմիջական օբյեկտ,
  • ֆակուլտատիվ լրացուցիչ անմիջական օբյեկտ։

Պարտադիր լրացուցիչ անմիջական օբյեկտը հանցագործության ժամանակ բոլոր դեպքերում վնասվում է անմիջական օբյեկտի հետ միաժամանակ, մինչդեռ ֆակուլտատիվ լրացուցիչ անմիջական օբյեկտը որոշ դեպքերում կարող է վնասվել, որոշ դեպքերում՝ ոչ։

Երկօբյեկտ հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը որոշվում է հանցագործությունների համակցությամբ։ Օրինակ՝ եթե ավազակության (ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ գույքին տիրանալու նպատակով կատարված հարձակումը, որ զուգորդվել է հարձակման ենթարկված անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ կամ այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքի հետ) հետևանքով տուժողը զրկվել է կյանքից, ապա պատասխանատվությունը պետք է սահմանվի ավազակության և ավազակությամբ զուգորդված սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածներով)։

Հանցագործության առարկա

Հանցագործության առարկա է համարվում հասարակական հարաբերության այն տարրը, որի վրա ներգործելով, այն ոչնչացնելով կամ վնասելով խախտվում է ողջ հասարակական հարաբերությունը։ Քրեական իրավունքի մեջ ընդունված է հասարակական հարաբերությունների տարրեր համարել հասարակական հարաբերությունները (օբյեկտ), հասարակական հարաբերությունների կողմերին (սուբյեկտներին) և վերջիններիս գործունեությունը (բովանդակություն): Ասվածի տրամաբանությունից բխում է, որ մարդը ևս կարող է հանդիսանալ հանցագործության առարկա, մինչդեռ այս տեսակտը քննադատվել է որոշ տեսաբանների կողմից։ Վերջիններիս պնդմամբ մարդը հանցագործության առարկա չի կարող հանդիսանալ, քանի որ գույք կամ իր չէ։ Այնուամենայնիվ, տեսաբանների մյուս մասը պնդում է, որ մարդը կարող է հանցագործության առարկա հանդիսանալ այն պարզ պատճառով, որ վերջինս համարվում է հասարակական հարաբերությունների տարրերից մեկը։ Այլ հարց է, որ էթիկայի տեսանկյունից մարդուն «տուժող» անվանելն առավել նպատակահարմար է, քան «հանցագործության առարկա»։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, «Ընդհանուր մաս» (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով), խմբագրությամբ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ․Ս․ Ղազինյան, Եր․, 2012, գլուխ 6, էջ 113-124