«Դավիթ IV Շինարար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հետ է շրջվում 7567928 խմբագրումը, որի հեղինակն է 46.71.219.166 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 11. Տող 11.


[[Կատեգորիա:Բագրատիոնիներ]]
[[Կատեգորիա:Բագրատիոնիներ]]
Գգգգ

17:54, 14 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ (այլ կիրառումներ)
Դավիթ IV Շինարար
Ծնվել է՝1073
ԾննդավայրՔութայիս
Մահացել է՝փետրվարի 8, 1125
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաց թագավորություն
միգուցե Գելաթի վանք
ԵրկիրՎրաստան
քաղաքական գործիչ և բանաստեղծ
ՀայրԳեորգի II
ՄայրՀեղինե
ԵրեխաներԴեմետրե I, Թամար, Կատա, Զուրաբ Բագրատիոնի և Վախթանգ Բագրատիոնի
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Դավիթ Դ Շինարարը, նաև ճանաչված որպես Դավիթ II[1], (վրաց.՝ დავით IV აღმაშენებელი, 1073, Քութայիս - փետրվարի 8, 1125, Թիֆլիս, Վրաց թագավորություն), վրաց Բագրատունիների դինաստիայից Վրաստանի թագավոր էր 1089–ից մինչև իր մահը 1125 թվականին[2]։

Օգտագործելով սելջուկյան պետության քայքայումն ու խաչակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մուսուլմանական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104–ին իր տիրույթներն է միացրել Կախեթն ու Հերեթը։ 1121–ին Դիդգորի ճակատամարտում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122–ին ազատագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123–ին ստեղծել է ամիրսպասալարի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123–ին Անիի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես Զաքարյանները, Մամիկոնյանները, Արծրունիները իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը։

Աղբյուրներ

  1. Britannica online
  2. Georgia in the Developed Feudal Period (XI-the first quarter of the XIII c.) www.parliament.ge Ստացվել է օգոստոսի 13, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ IV Շինարար» հոդվածին։