«Սեյրան Օհանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 22. Տող 22.
| Վիքիպահեստ =
| Վիքիպահեստ =
}}
}}
'''Սեյրան Մուշեղի Օհանյան''' ({{ԱԾ}}), ռազմական գործիչ, [[Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն|Արցախի Հանրապետության Պաշտպանության]] և [[Հայաստանի պաշտպանության նախարարություն|Հայաստանի Հանրապետության պաշտպանության]] նախկին նախարար, [[ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ]], [[Արցախյան ազատամարտ|Արցախյան պատերազմի]] և [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|հայ-ադրբեջանական պատերազմի]] մասնակից, «[[Արցախի հերոս]]»<ref name="archive mil.am">[https://web.archive.org/web/20160402100228/http://www.mil.am/hy/pn/34/p/person Սեյրան Օհանյանի կենսագրական տվյալները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքում։]</ref>։
'''Սեյրան Մուշեղի Օհանյան''' ({{ԱԾ}}), [[հայեր|հայ]] ռազմական գործիչ, [[Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ|Արցախի]] և [[Հայաստանի պաշտպանության նախարարություն|Հայաստանի]] պաշտպանության նախկին նախարար, [[ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ]], [[Արցախյան ազատամարտ|Արցախյան պատերազմի]] և [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|հայ-ադրբեջանական պատերազմի]] մասնակից, «[[Արցախի հերոս]]»<ref name="archive mil.am">[https://web.archive.org/web/20160402100228/http://www.mil.am/hy/pn/34/p/person Սեյրան Օհանյանի կենսագրական տվյալները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքում։]</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

06:16, 12 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Սեյրան Մուշեղի Օհանյան
հուլիսի 1, 1962 (61 տարեկան)
ԾննդավայրԽՍՀՄ, ԱԽՍՀ, ԼՂԻՄ, Շուշի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
(մինչև 1991թ․)
Հայաստան Հայաստան
(1991 թ․-ից)
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ և Հայաստանի ցամաքային զորքեր
Ծառայության տարիներԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ ԶՈՒ,
1983-1991 թվականներ,
Արցախ Արցախի ՊԲ,
1991-2007 թվականներ,
Հայաստան ՀՀ ԶՈՒ,
2007-2018 թվականներ,
ԿոչումՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ
Հրամանատարն էր5-րդ բանակային կորպուս (Հայաստան)
ՊաշտոնԱրցախի ՊԲ հրամանատար,
Հայաստանի ՊՆ նախարար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ,
Հայ-ադրբեջանական պատերազմ
ԿրթությունՀեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան և Բաքվի հետևակային ուսումնարան
Պարգևներ
Ժուկովի մեդալ, «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ, «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ, Medal "For Distinction in Military Service", 2nd class, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Medal "For Impeccable Service", 1st class, «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ, «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ, Արցախի հերոս, Տիգրան Մեծի շքանշան, «Մարտական խաչ» շքանշան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ և «Անբասիր ծառայության համար» մեդալ

Սեյրան Մուշեղի Օհանյան (հուլիսի 1, 1962(1962-07-01), Շուշի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, «Արցախի հերոս»[1]։

Կենսագրություն

Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Խորհրդային Միության Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Շուշի քաղաքում[1]։

1979 թվականին ավարտել է Խորհրդային Հայաստանի Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը[1]:

Երկար տարիներ զբաղվել է ռազմական գործով, եղել է Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչ, տարբեր տարիներին մասնակցել մի շարք պատերազմների և ռազմական բախումներ[1]։

Ընտանիք

Սեյրան Օհանյանը ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր։

Ռազմական գործունեություն

ԽՍՀՄ զինված ուժեր

Սեյրան Օհանյանն իր ռազմական գործունեությունը սկսել է Խորհրդային Միության զինված ուժերում՝ ավարտելով Խորհրդային Ադրբեջանի Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1983 թվականին ծառայության է ուղարկվել Արևելյան Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։ 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։ 1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին[1]։

Արցախյան պատերազմ

Արցախյան պատերազմի սկզբին Սեյրան Օհանյանը ակտիվորեն ներգրավվել է ռազմական գործողություններին։ 1992 թվականի ապրիլին նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի (արդեն ՌԴ վերահսկողության ներքո գտնվող) 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտ քաղաքից դուրս բերելուց հետո ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, մասնակցել է տարբեր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։ Նույն թվականի սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում ծանր վիրավորում է ստացել։ 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին[1]։

Հայաստանի և Արցախի զինված ուժեր

1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1999 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, իսկ 2000 թվականի հունվարին՝ Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար[1]։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2008 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[2]՝ նույն պաշտոնին վերանշանակվելով 2012 թվականի հունիսի 4-ին[3]։ 2013 թվականի ապրիլի 9-ից 20-ն իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գործառույթները։ Նույն թվականի ապրիլի 20-ին վերանշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում[4]։ 2014 թվականի ապրիլի 3-ից 15-ը կրկին իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գործառույթները, իսկ նույն թվականի ապրիլի 15-ին կրկին վերանշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար[5][1] և պաշտոնավարել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

Սեյրան Օհանյանը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմին, այդ թվում՝ նաև Շուշի քաղաքի պաշտպանության հրամանատարական աշխատանքներին[6]։

Պարգևներ

Սեյրան Օհանյանն արժանացել է Խորհրդային Միության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և այլ երկրների պարգևների ու կոչումների[7][8]։

1995 թվականին Սեյրան Օհանյանին շնորհվել է գեներալ-մայորի, 2000 թվականին` գեներալ-լեյտենանտի, իսկ 2007 թվականին մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչումներ[1]։

Սեյրան Օհանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ, 1-ին աստիճան, «Տիգրան Մեծ», «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճան մեդալների ու շքանշանների[1][9], ինչպես նաև Արցախի Հանրապետության «Արցախի հերոս» (սեպտեմբեր 1999), Մարտական խաչ, 1-ին աստիճան, «Հանուն Շուշիի ազատագրման» մեդալների ու կոչումների[1]։

Սեյրան Օհանյանը պարգևատրվել է նաև Խորհրդային Միության «Հանուն գերազանց զինվորական ծառայության», «Անբասիր ծառայության համար», 3-րդ աստիճանի, «70 տարի ԽՍՀՄ զինված ուժեր» մեդալներով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ժուկովի շքանշանով։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Սեյրան Օհանյանի կենսագրական տվյալները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքում։
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին։
  3. Ս. Օհանյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին։
  4. Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին։
  5. Ս. ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ։
  6. «Սեյրան Օհանյանն առաջին օրվանից Արցախում է, վերջին օրերին մասնակցում է նաև Շուշիի պաշտպանությանը». «Հրապարակ» (արխիվացված
  7. «Սեյրան Օհանյան ՀՀ պաշտպանության նախարար»: Վերցված՝ 10 Հունվար 2010:
  8. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 698։
  9. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին։