«Փորոք (սիրտ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 14. Տող 14.
Ձախ փորոքի զանգվածը, որը գնահատվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, միջինը 143 գ ± 38,4 գ է, 87–224 գ տիրույթում։<ref>{{Cite journal|last=Schlosser|first=Thomas|last2=Pagonidis|first2=Konstantin|last3=Herborn|first3=Christoph U.|last4=Hunold|first4=Peter|last5=Waltering|first5=Kai-Uwe|last6=Lauenstein|first6=Thomas C.|last7=Barkhausen|first7=Jörg|date=2005-03-01|title=Assessment of Left Ventricular Parameters Using 16-MDCT and New Software for Endocardial and Epicardial Border Delineation|url=https://www.ajronline.org/doi/10.2214/ajr.184.3.01840765|journal=American Journal of Roentgenology|volume=184|issue=3|pages=765–773|doi=10.2214/ajr.184.3.01840765|issn=0361-803X}}</ref>
Ձախ փորոքի զանգվածը, որը գնահատվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, միջինը 143 գ ± 38,4 գ է, 87–224 գ տիրույթում։<ref>{{Cite journal|last=Schlosser|first=Thomas|last2=Pagonidis|first2=Konstantin|last3=Herborn|first3=Christoph U.|last4=Hunold|first4=Peter|last5=Waltering|first5=Kai-Uwe|last6=Lauenstein|first6=Thomas C.|last7=Barkhausen|first7=Jörg|date=2005-03-01|title=Assessment of Left Ventricular Parameters Using 16-MDCT and New Software for Endocardial and Epicardial Border Delineation|url=https://www.ajronline.org/doi/10.2214/ajr.184.3.01840765|journal=American Journal of Roentgenology|volume=184|issue=3|pages=765–773|doi=10.2214/ajr.184.3.01840765|issn=0361-803X}}</ref>


Աջ փորոքի վերին առջևի մակերեսը շրջանաձեւ է և ուռուցիկ, կազմում է սրտի կրծոսկրակողային մակերեսի մեծ մասը:
Աջ փորոքի վերին առջևի մակերեսը շրջանաձև է և ուռուցիկ, կազմում է սրտի կրծոսկրակողային մակերեսի մեծ մասը:


Ստոծանիական մակերեսի հետին պատը ձևավորվում է փորոքային միջնապատով, որը դուրս է գալիս աջ փորոքից, այնպես որ խոռոչի լայնակի հատվածը ներկայացնում է կիսալուսային ուրվագիծ: Դրա վերին և ձախ անկյունը կազմում է կոնաձև զարկերակ՝ conus arteriosus, որից առաջանում է թոքային զարկերակը:
Ստոծանիական մակերեսի հետին պատը ձևավորվում է փորոքային միջնապատով, որը դուրս է գալիս աջ փորոքից, այնպես որ խոռոչի լայնակի հատվածը ներկայացնում է կիսալուսային ուրվագիծ: Դրա վերին և ձախ անկյունը կազմում է կոնաձև զարկերակ՝ conus arteriosus, որից առաջանում է թոքային զարկերակը:
Տող 206. Տող 206.
|Սահմանները՝ 24-40մմ
|Սահմանները՝ 24-40մմ
|}
|}
Ֆրակցիոն կրճատումը՝ սիստոլայում կորած դիաստոլայի ցանկացած որոշակի չափն է։ Երբ խոսքը գնում է էնդոկարդի լուսանցքների միջև հեռավորության մասին դա վերջնական դիաստոլիկ չափերից(EDD) հանած վերջնական սիստոլիկ չափերը(ESD) հարաբերած վերջնական դիաստոլիկ չափերին(EDD) (տոկոսներով չափելու դեպքում բազմապատկել 100%-ով)։Նորմալ արժեքները կարող են որոշ չափով տարբերվել՝ կախված նրանից թե անատոմիական հարթությունը որն է օգտագործում հեռավորությունը չափելու համար։Նորմալ չափը կազմում է 25-45%, թեթև՝ 20-25%, միջինը՝ 15-20%,իսկ ծանրը՝ 15%-ից պակաս։Սրտաբանության ախտորոշիչ հետազոտություններից միջնապատի ֆրակցիոն կրճատումը կարող է օգտագործվել նաև դիաստոլիկ/սիստոլիկ փոփոխությունները չափելու համար միջփորոքային միջնապատի <ref>{{Cite journal|last=de Simone|first=Giovanni|last2=Devereux|first2=Richard B.|last3=Roman|first3=Mary J.|last4=Ganau|first4=Antonello|last5=Saba|first5=Pier S.|last6=Alderman|first6=Michael H.|last7=Laragh|first7=John H.|date=1994-05-01|title=Assessment of left ventricular function by the midwall fractional shortening/end-systolic stress relation in human hypertension|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/0735109794903905|journal=Journal of the American College of Cardiology|language=en|volume=23|issue=6|pages=1444–1451|doi=10.1016/0735-1097(94)90390-5|issn=0735-1097}}</ref>և հետին պատի չափերով։ Այնուամենայնիվ ինչպես էնդոկարդիալ, այնպես էլ միջնապատի ֆրակցիոն կրճատումը կախված են սրտամկանի պատի հաստությունից, և այդպիսով կախված են երկար առանցքի գործառույթից։<ref name=":3">{{Cite journal|last=Ugander|first=Martin|last2=Carlsson|first2=Marcus|last3=Arheden|first3=Håkan|date=2009-11-20|title=Short-axis epicardial volume change is a measure of cardiac left ventricular short-axis function, which is independent of myocardial wall thickness|url=https://journals.physiology.org/doi/full/10.1152/ajpheart.00153.2009|journal=American Journal of Physiology-Heart and Circulatory Physiology|volume=298|issue=2|pages=H530–H535|doi=10.1152/ajpheart.00153.2009|issn=0363-6135}}</ref>Համեմատության համար կարճ առանցքի ֆունկցիայի չափումը, որը կոչվում է էպիկարդի ծավալի փոփոխություն (EVC) անկախ է ստրամկանի պատի հաստությունից և ներկայացնում են մեկուսացված կարճ առանցքի գործառույթը։<ref name=":3" />
Ֆրակցիոն կրճատումը՝ սիստոլայում կորած դիաստոլայի ցանկացած որոշակի չափն է։ Երբ խոսքը գնում է էնդոկարդի լուսանցքների միջև հեռավորության մասին դա վերջնական դիաստոլիկ չափերից(EDD) հանած վերջնական սիստոլիկ չափերը(ESD) հարաբերած վերջնական դիաստոլիկ չափերին(EDD) (տոկոսներով չափելու դեպքում բազմապատկել 100%-ով)։ Նորմալ արժեքները կարող են որոշ չափով տարբերվել՝ կախված նրանից թե անատոմիական հարթությունը որն է օգտագործում հեռավորությունը չափելու համար։Նորմալ չափը կազմում է 25-45%, թեթև՝ 20-25%, միջինը՝ 15-20%,իսկ ծանրը՝ 15%-ից պակաս։Սրտաբանության ախտորոշիչ հետազոտություններից միջնապատի ֆրակցիոն կրճատումը կարող է օգտագործվել նաև դիաստոլիկ/սիստոլիկ փոփոխությունները չափելու համար միջփորոքային միջնապատի <ref>{{Cite journal|last=de Simone|first=Giovanni|last2=Devereux|first2=Richard B.|last3=Roman|first3=Mary J.|last4=Ganau|first4=Antonello|last5=Saba|first5=Pier S.|last6=Alderman|first6=Michael H.|last7=Laragh|first7=John H.|date=1994-05-01|title=Assessment of left ventricular function by the midwall fractional shortening/end-systolic stress relation in human hypertension|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/0735109794903905|journal=Journal of the American College of Cardiology|language=en|volume=23|issue=6|pages=1444–1451|doi=10.1016/0735-1097(94)90390-5|issn=0735-1097}}</ref> և հետին պատի չափերով։ Այնուամենայնիվ ինչպես էնդոկարդիալ, այնպես էլ միջնապատի ֆրակցիոն կրճատումը կախված են սրտամկանի պատի հաստությունից, և այդպիսով կախված են երկար առանցքի գործառույթից։<ref name=":3">{{Cite journal|last=Ugander|first=Martin|last2=Carlsson|first2=Marcus|last3=Arheden|first3=Håkan|date=2009-11-20|title=Short-axis epicardial volume change is a measure of cardiac left ventricular short-axis function, which is independent of myocardial wall thickness|url=https://journals.physiology.org/doi/full/10.1152/ajpheart.00153.2009|journal=American Journal of Physiology-Heart and Circulatory Physiology|volume=298|issue=2|pages=H530–H535|doi=10.1152/ajpheart.00153.2009|issn=0363-6135}}</ref>Համեմատության համար կարճ առանցքի ֆունկցիայի չափումը, որը կոչվում է էպիկարդի ծավալի փոփոխություն (EVC) անկախ է ստրամկանի պատի հաստությունից և ներկայացնում են մեկուսացված կարճ առանցքի գործառույթը։<ref name=":3" />


== Կլինիկական նշանակություն ==
== Կլինիկական նշանակություն ==

16:58, 11 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Սրտի փորոքի աշխատանք

Փորոք, սրտի ստորին մասի երկու մեծ բաժիններ, որոնք հավաքում և դուրս են մղում նախասրտից ստացված արյունը դեպի մարմնի և թոքերի ծայրամասային հատվածներ: Նախասրտերը՝ սրտի երկու վերին բաժիններն են, որոնք փոքր են փորոքներից։

Քառախորշ սրտում, ինչպիսին է մարդկանց մոտ, փորոքները երկուսն են, որոնք սկիզբ են տալիս արյան մեծ ու փոքր շրջանառություններին։ Աջ փորոքից սկսվում է արյան փոքր կամ թոքային շրջանառությունը, իսկ ձախ փորոքից մղվում է աորտա՝ արյան մեծ շրջանառություն։

«Միջփորոքային» տերմինը նշանակում է փորոքների (օրինակ՝ միջփորոքային միջնապատի) միջև, մինչդեռ «ներփորոքային» նշանակում է մեկ փորոքի մեջ։

Կառուցվածք

Սրտի կառուցվածք

Փորոքներն ունեն ավելի հաստ պատեր, քան նախասրտերը և առաջացնում են ավելի բարձր արյան ճնշում: Մարմնի և թոքերի ամբողջ մակերեսում արյան մղում պահանջող փորոքների ֆիզիոլոգիական բեռը շատ ավելի մեծ է, քան փորոքները լցնելու համար նախասրտերի կողմից առաջացած ճնշումը: Բացի այդ, ձախ փորոքն ունի ավելի հաստ պատեր, քան աջը, քանի որ այն պետք է արյուն մատակարարի մարմնի մեծ մասին, մինչդեռ աջ փորոքը մղում է միայն թոքերը:

Փորոքների ներքին պատերին կան անկանոն մկանային սյուններ, որոնք կոչվում են մկանային հեծաններ և ծածկում են ներքին փորոքային բոլոր մակերեսները, բացառությամբ աջ փորոքի մեջ գտնվող կոնաձև զարկերակների:Այս մկանների երեք տեսակ կա։Երրորդ տեսակը՝ պապիլյար մկաներն են,իրենց գագաթին կազմավորում են ջլային թելիկներ,որոնք միանում են եռափեղկ և միտրալ փականներին։

Ձախ փորոքի զանգվածը, որը գնահատվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, միջինը 143 գ ± 38,4 գ է, 87–224 գ տիրույթում։[1]

Աջ փորոքի վերին առջևի մակերեսը շրջանաձև է և ուռուցիկ, կազմում է սրտի կրծոսկրակողային մակերեսի մեծ մասը:

Ստոծանիական մակերեսի հետին պատը ձևավորվում է փորոքային միջնապատով, որը դուրս է գալիս աջ փորոքից, այնպես որ խոռոչի լայնակի հատվածը ներկայացնում է կիսալուսային ուրվագիծ: Դրա վերին և ձախ անկյունը կազմում է կոնաձև զարկերակ՝ conus arteriosus, որից առաջանում է թոքային զարկերակը:

Ձև

Ձախ փորոքն ավելի երկար է և կոնաձև, քան աջը, և լայնակի հատվածում դրա գոգավորությունը ներկայացնում է օվալաձեւ կամ համարյա շրջանաձև ուրվագիծ: Այն կազմում է կրծոսկրակողային մակերեսի մի փոքր մասը և սրտի դիֆրագմատիկ մակերեսի մեծ մասը, ինչպես նաև՝ սրտի գագաթը: Ձախ խոռոչը ավելի հաստ ու մկանային է, քան աջը, քանի որ այն արյուն է մղում ավելի բարձր ճնշմամբ: Աջ փորոքը եռանկյունաձեւ է և տարածվում է աջ նախասրտի եռափեղկ փականից մինչև սրտի գագաթը:

Զարգացում

Վաղ հասունացման ժամանակ ձախ փորոքի պատերը հաստացել են երեքից վեց անգամ ավելի, քան աջ փորոքինը: Սա արտացոլում է այս խցիկի հինգ անգամ ավելի մեծ ճնշման ծանրաբեռնվածությունը, արյունը վերադառնում է 80 մմ. սս ճնշման տակ, իսկ մղվում է դեպի աորտա՝ 120 մմ. սս տակ։

Ֆունկցիա

Սիստոլայի ժամանակ փորոքները կծկվում են արյունը մղելով դեպի մարմին։ Դիաստոլայի ժամանակ փորոքները հանգստանում են և կրկին լցվում արյունով։

Ձախ փորոքը ձախ նախասրտից երկփեղկ փականի միջոցով ստանում է թթվածնով հարստացած արյուն և աորտալ փականի միջոցով մղում է աորտայից համակարգային արյան շրջանառություն։

Ձախ փորոքի մկանները պետք է հանգստանան և արագ կծկվեն, և ունենան հնարավորություն մեծացնելու կամ փոքրացնելու իր պոմպային գործունեությունը նյարդային համակարգի ազդեցության ներքո։Դիաստոլայի ժամանակ այն պետք է ամեն կծկումից հետո շատ արագ թուլանա, որպեսզի արագ լցվի թոքային երակներից եկած թթվածնով հագեցած արյամբ։ Սիստոլայի ժամանակ նույնպես փորոքը պետք է արագ և ուժեղ կծկվի, որպեսզի արյունը մղի դեպի աորտա՝ հաղթահարելով աորտայի բարձր ճնշումը։ Ազդող հավելյալ ճնշումն անհրաժեշտ է աորտայի և այլ զարկերակների ձգման համար՝ արյան ծավալի ավելացումը տեղավորելու համար։

Աջ փորոքը տանում է դեզօքսիգենացված արյուն աջ նախասրտից՝ եռափեղկ փականի միջոցով,և մղում է այն թոքային զարկերակի մեջ թոքային փականի միջոցով դեպի թոքային շրջանառություն։

Պոմպային ծավալ

Մեծահասակների մոտ պոմպային ծավալը նորմալ պայմաններում կազմում է ~ 5լիտր/րոպե հանգստի պայմաններում։Պոմպի առավելագույն ծավալը կազմում է ~25լիտր/րոպե ոչ մարզիկների մոտ, և մինչև~45լիտր/րոպե օլիմպիական ատիճանի մարզիկների համար։

Ծավալներ

Սրտաբանության մեջ փորոքների աշխատանքը չափվում է տարբեր ծավալային պարամետրերով, ներառյալ վերջնական դիաստոլիկ ծավալը (EDV), վերջնական սիստոլիկ ծավալը (ESV), հարվածային ծավալը (SV) և արտամղման ֆրակցիան (Ef):

Փորոքային ծավալ
Չափում Աջ փորոք Ձախ փորոք
Վերջնական դիաստոլիկ ծավալ 144 մլ(± 23 մլ) 142 մլ(± 21 մլ)[2]
Վերրջնական դիաստոլիկ ծավալ/մարմնի մակերես 78 մլ/մ2± 11 մլ/մ2) 78 մլ/մ2 (± 8.8 մլ/մ2)
Վերջնական սիստոլիկ ծավալ 50 մլ(± 14 մլ) 47 մլ(± 10 մլ)
Վերջնական սիստոլիկ ծավալ/մարմնի մակերես 27 մլ/մ2 (± 7 մլ/մ2) 26 մլ/մ2 (± 5.1 մլ/մ2)
Հարվածային ծավալ 94 մլ(± 15 մլ) 95 մլ(± 14 մլ)
Հարվածային ծավալ/մարմնի մակերես 51 մլ/մ2 (± 7 մլ/մ2) 52 մլ/մ2 (± 6.2 մլ/մ2)
Արտամղման ֆրակցիա 66% (± 6%) 67% (± 4.6%)
Սրտի կծկման հաճախականություն 60–100 60–100
Սրտային արտամղում 4.0–8.0 4.0–8.0

Ճնշումներ

Փորոքային ճնշումը՝ զարկերակային ճնշումն է սրտի փորոքներում։[3]

Ձախ

Սրտային ցիկլի մեծ մասի ժամանակ փորոքային ճնշումը ավելի ցածր է քան աորտայում, բայց սիստոլայի ժամանակ փորոքային ճնշումն արագ բարձրանում է, և երկու ճնշումները հավասարվում են (ներկայացվածեն կարմիր և կապույտ գծերով այս էջի դիագրամայում),աորտալ փականը բացվում է, և արյունը մղվում է դեպի մարմին։

Ձախ փորոքային վերջնական դիաստոլին բարձր ճնշումը համարվում է ռիսկի գործոն։[4]

Աորտալ և ձախ փորոաքին ճնշումների մեծ տարբերությունը կարող է աորտալ ստենոզի մատնանշի։[5]

Աջ

Աջ փորոքային ճնշումը ցույց է տալիս ճնշման-ծավալային այլ օղակ, որը տարբերվում է ձախ փորոքից։[6]

Տեղ Նորմալ ճնշման արժեք

(մմ սնդիկի սյուն)

Կենտրոնական երակային ճնշում 3-8
Աջ փորոքային ճնշում սիստոլիկ 15-30
դիաստոլիկ 3-8
Թոքային զարկերակի ճնշում սիստոլիկ 15-30
դիաստոլիկ 4-12
Թոքային երակ/թոքային մազանոթների սեպաձև ճնշում 2-15
Ձախ փորոքային ճնշում սիստոլիկ 100-140
դիաստոլիկ 3-12

Չափերը

Սիրտը և նրա աշխատանքը սովորաբար բնութագրվում են չափման միավորներով, որոնք տվյալ դեպքում նշանակում են միաչափ հեռավորություններ, և սովորաբար չափվում են միլիմետրերով։Սա այդքան էլ տեղեկատվական չէ, ինչքան ծավալը, բայց կարող է ավելի պարզ գնահատման միջոց հանդիսանալ( օրինակ էխոկարդիոգրաֆիան M-ռեժիմում, կամ սոնոմիկրոմետրիան, որը հիմնականում օգտագործվում է հետազոտությունների մեջ փորձեր կատարելով կենդաննիների վրա)։ Օպտիմալ կերպով նշվում է, թե որ հարթությամբ է չափվում հեռավորությունը, օրինակ երկայնական հարթության չափով։[7]

Չափ Հապավում Սահմանում Նորմա
Վերջնադիաստոլիկ չափ EDD Դիաստոլայի վերջում փորոքի տրամագիծը,եթե այլ բան նշված չէ,սովորաբար վերաբերվում է լայնական(ձախից՝ աջ) ներքին(լուսանցքի) հեռավորությանը,բացառելով պատի հաստությունը,չնայած այն կարելի է չափել նաև որպես արտաքին հեռավորություն։
Ձախ փորոքի վերջնադիաստոլիկ չափ LVEDD կամ երբեմն LVDD Ձախ փորոքի վերջնադիաստոլիկ չափ։ 48մմ[8]

Սահմանները՝ 36-56մմ

Աջ փորոքի վերջնադիաստոլիկ չափ RVEDD կամ երբեմն RVDD Աջ փորոքի վերջնադիաստոլիկ չափ։ Սահմանները՝ 10-26մմ
Վերջնասիստոլիկ չափ ESD Վերջնասիստոլիկտ նման է վերջնադիաստոլիկի, բայց չափվում է սիստոլայի վերջում(փորոքների արյունը դուրս մղելուց հետո) այլ ոչ թե դիաստոլայի վերջում։
Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ LVESD կամ երբեմն LVSD Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ։ Սահմանները՝ 20-40մմ
Աջ փորոքի վերջնասիստոլիկ չափ RVESD կամ երբեմն RVSD Աջ փորոքի վերջնասիստոլիկ չափ։ Սահմանները՝ 10-26մմ
Միջփորոքային միջնապատի և դիաստոլիկ չափ IVSd Միջփորոքային միջնապատի հաստությունը։ 8,3մմ[8]

Սահմանները՝ 7-11մմ

Ձախ փորոքի հետին պատի վերջնադիաստոլիկ չափ LVPWd Ձախ փորոքի հետին պատի հաստություն։ 8,3մմ[8]

Սահմանները՝ 7-11մմ

Ձախ փորոքի սրտամկանի միջին հաստությունը LVMT Ձախ փորոքի միջին հաստությունը թվերով, ներկայացված է 95% միջակայքով կանխատեսմամբ՝ միջին խոռոչի կարճ առանցքով պատկերների համար։[9] Կին․4-8մմ

Տղամարդ․5-9մմ[9]

Աջ փորոքի սրտամկանի միջին հաստությունը RVMT Աջ փորոքի միջին հաստությունը թվերով,ներկայացված է 95% միջակայքով կանխատեսմամբ։[10] 4-7մմ[10]
Ձախ փորոքի վերջնասիստոլիկ չափ Ինչպես նշվել է վերը,բայց չափվում է սիստոլայի ընթացքում ։Այս չափումը սովորաբար կլինիկայում չի օգտագործվում։ 16մմ[11]
Ձախ նախասրտի չափ LA Սահմանները՝ 24-40մմ

Ֆրակցիոն կրճատումը՝ սիստոլայում կորած դիաստոլայի ցանկացած որոշակի չափն է։ Երբ խոսքը գնում է էնդոկարդի լուսանցքների միջև հեռավորության մասին դա վերջնական դիաստոլիկ չափերից(EDD) հանած վերջնական սիստոլիկ չափերը(ESD) հարաբերած վերջնական դիաստոլիկ չափերին(EDD) (տոկոսներով չափելու դեպքում բազմապատկել 100%-ով)։ Նորմալ արժեքները կարող են որոշ չափով տարբերվել՝ կախված նրանից թե անատոմիական հարթությունը որն է օգտագործում հեռավորությունը չափելու համար։Նորմալ չափը կազմում է 25-45%, թեթև՝ 20-25%, միջինը՝ 15-20%,իսկ ծանրը՝ 15%-ից պակաս։Սրտաբանության ախտորոշիչ հետազոտություններից միջնապատի ֆրակցիոն կրճատումը կարող է օգտագործվել նաև դիաստոլիկ/սիստոլիկ փոփոխությունները չափելու համար միջփորոքային միջնապատի [12] և հետին պատի չափերով։ Այնուամենայնիվ ինչպես էնդոկարդիալ, այնպես էլ միջնապատի ֆրակցիոն կրճատումը կախված են սրտամկանի պատի հաստությունից, և այդպիսով կախված են երկար առանցքի գործառույթից։[13]Համեմատության համար կարճ առանցքի ֆունկցիայի չափումը, որը կոչվում է էպիկարդի ծավալի փոփոխություն (EVC) անկախ է ստրամկանի պատի հաստությունից և ներկայացնում են մեկուսացված կարճ առանցքի գործառույթը։[13]

Կլինիկական նշանակություն

Սրտի դիսռիթմիան՝ սրտի անկանոն բաբախումն է, որը կարող է առաջանալ փորոքներում կամ նախասրտերում: Սովորաբար սրտի բաբախյունը սկսվում է նախասրտի սինոատրիալ հանգույցում, բայց կարող է առաջանալ նաև փորոքների Պուրկինյեի մանրաթելերում՝ առաջացնելով վաղաժամ փորոքային կծկումներ, որոնք կոչվում են նաև փորոքային լրացուցիչ կծկումներ: Երբ այդ կծկումները խմբավորվում են, երևույթը հայտնի է որպես փորոքային տախիկարդիա:

Առիթմիայի մեկ այլ ձև է փորոքային էքստրասիստոլան: Դա կարող է տեղի ունենալ որպես փոխհատուցող մեխանիզմ, երբ հաղորդակցման համակարգում խնդիր կա սինոատրիալ հանգույցում:

Առիթմիայի ամենածանր ձևը փորոքային ֆիբրիլյացիան է, որը սրտի կանգի և հետևաբար հանկարծակի մահվան ամենատարածված պատճառն է:

  • Փորոքային միջնապատի արատ
  • Ատրիովենտրիկուլյար միջնապատի արատ

Ծանոթագրություններ

  1. Schlosser, Thomas; Pagonidis, Konstantin; Herborn, Christoph U.; Hunold, Peter; Waltering, Kai-Uwe; Lauenstein, Thomas C.; Barkhausen, Jörg (2005-03-01). «Assessment of Left Ventricular Parameters Using 16-MDCT and New Software for Endocardial and Epicardial Border Delineation». American Journal of Roentgenology. 184 (3): 765–773. doi:10.2214/ajr.184.3.01840765. ISSN 0361-803X.
  2. Maceira, A. M.; Prasad, S. K.; Khan, M.; Pennell, D. J. (2006-01-01). «Normalized Left Ventricular Systolic and Diastolic Function by Steady State Free Precession Cardiovascular Magnetic Resonance». Journal of Cardiovascular Magnetic Resonance. 8 (3): 417–426. doi:10.1080/10976640600572889. ISSN 1097-6647. PMID 16755827.
  3. «MeSH Browser». meshb.nlm.nih.gov. Վերցված է 2020-12-09-ին.
  4. Brenner, J. I.; Baker, K. R.; Berman, M. A. (1980-10-01). «Prediction of left ventricular pressure in infants with aortic stenosis». Heart (անգլերեն). 44 (4): 406–410. doi:10.1136/hrt.44.4.406. ISSN 1355-6037. PMID 7426202.
  5. «Aortic Stenosis: Practice Essentials, Background, Pathophysiology». 2020-12-05. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Redington, A. N.; Gray, H. H.; Hodson, M. E.; Rigby, M. L.; Oldershaw, P. J. (1988-01-01). «Characterisation of the normal right ventricular pressure-volume relation by biplane angiography and simultaneous micromanometer pressure measurements». Heart (անգլերեն). 59 (1): 23–30. doi:10.1136/hrt.59.1.23. ISSN 1355-6037. PMID 3342146.
  7. Kurita, Akihiro; Itoh, Hidehiko; Sato, Fumi; Ichibori, Yasuhiro; Yoshida, Akira (2008-09-01). «Longitudinal fractional shortening and its relation to diastolic cardiac function». Journal of Medical Ultrasonics (անգլերեն). 35 (3): 113–118. doi:10.1007/s10396-008-0176-0. ISSN 1613-2254.
  8. 8,0 8,1 8,2 Basavarajaiah, Sandeep; Wilson, Mathew; Naghavi, Reza; Whyte, Gregory; Turner, Mike; Sharma, Sanjay (2007-11). «Physiological upper limits of left ventricular dimensions in highly trained junior tennis players». British Journal of Sports Medicine. 41 (11): 784–788. doi:10.1136/bjsm.2006.033993. ISSN 0306-3674. PMC 2465269. PMID 17957014.
  9. 9,0 9,1 Kawel Nadine; Turkbey Evrim B.; Carr J. Jeffrey; Eng John; Gomes Antoinette S.; Hundley W. Gregory; Johnson Craig; Masri Sofia C.; Prince Martin R. (2012-07-01). «Normal Left Ventricular Myocardial Thickness for Middle-Aged and Older Subjects With Steady-State Free Precession Cardiac Magnetic Resonance». Circulation: Cardiovascular Imaging. 5 (4): 500–508. doi:10.1161/CIRCIMAGING.112.973560. PMC 3412148. PMID 22705587.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  10. 10,0 10,1 «Right ventricular thickness as predictor of global myocardial performance in systemic sclerosis: A Doppler tissue imaging study». Indian Heart Journal (անգլերեն). 67 (6): 521–528. 2015-11-01. doi:10.1016/j.ihj.2015.06.021. ISSN 0019-4832.
  11. Lang, Roberto M.; Borow, Kenneth M.; Neumann, Alexander; Feldman, Ted (1985-06-01). «Adverse Cardiac Effects of Acute Alcohol Ingestion in Young Adults». Annals of Internal Medicine. 102 (6): 742–747. doi:10.7326/0003-4819-102-6-742. ISSN 0003-4819.
  12. de Simone, Giovanni; Devereux, Richard B.; Roman, Mary J.; Ganau, Antonello; Saba, Pier S.; Alderman, Michael H.; Laragh, John H. (1994-05-01). «Assessment of left ventricular function by the midwall fractional shortening/end-systolic stress relation in human hypertension». Journal of the American College of Cardiology (անգլերեն). 23 (6): 1444–1451. doi:10.1016/0735-1097(94)90390-5. ISSN 0735-1097.
  13. 13,0 13,1 Ugander, Martin; Carlsson, Marcus; Arheden, Håkan (2009-11-20). «Short-axis epicardial volume change is a measure of cardiac left ventricular short-axis function, which is independent of myocardial wall thickness». American Journal of Physiology-Heart and Circulatory Physiology. 298 (2): H530–H535. doi:10.1152/ajpheart.00153.2009. ISSN 0363-6135.

Արտաքին հղումներ