«Կարլեն Վարժապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 71. Տող 71.
[[Կատեգորիա:Հուլիսի 16 մահեր]]
[[Կատեգորիա:Հուլիսի 16 մահեր]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ]]

15:02, 11 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Կարլեն Վարժապետյան
Դիմանկար
Ծնվել է1942 մայիսի 10
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էհուլիսի 16, 1984(1984-07-16) (տարիքը 42)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԱնդրանիկ Մարգարյանի անվան դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունբեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր
արտիստ

Կարլեն Վարժապետյան (Կարապետ Վարժապետյան, մայիսի 10, 1942(1942-05-10), Հալեպ, Սիրիա - հուլիսի 16, 1984(1984-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բեմադրիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (հետմահու, 1984)։

Կենսագրություն

Ծնողները՝ Պողոս Վարժապետյանը և Աննա Վարժապետյանը, Հալեպ են գաղթել Արևմտյան Հայաստանի Բալու քաղաքից։ 1946 թվականին հայրենդարձել են։ Ստալինյան բռնաճնշումների արդյունքում՝ 1949 թվականին ընտանիքով աքսորվել են Սիբիրի Ալթայի երկրամաս Տյագուն գյուղ։ 1956 թվականին վերադարձել է Հայաստան։

1959 թվականին ավարտել է Երևանի Չկալովի անվան միջնակարգ երեկոյան դպրոցը և որպես հյուսն աշխատել Երևանի պահածոների գործարանում։ 1961 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1962 թվականին ծառայել է Բելառուսի Մինսկ քաղաքում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել դերասանական և ռեժիսորական տաղանդով։ Հաջողությամբ բեմականացրել է ռուս և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունները։ 1965 թվականին, հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ, ներկայացրել է Սալինսկու «Թմբկահարուհին» բեմադրությունը, որից հետո պարգևատրվել է «Հայրենական Մեծ պատերազմի 20-ամյակի» շքանշանով։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։

Կարլեն Վարժապետյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Աշխատել է ռադիոթատրոնում, կույրերի միության թատերական խմբակում, ԼՈՒՍԱՇԽ-ում, Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1978 թվականին եղել է գեղարվեստա-թատերական ինստիտուտի ավարտական կուրսի Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար» ներկայացման ռեժիսորը։ 1977 թվականից եղել է ԽՍՀ ռադիո-հեռուստատեսության պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության ռեժիսոր[1][2]։

Հեռուստաներկայացումներ

Բեմադրած հեռուստաներկայացումներից են՝

Հեռուստատեսագրման ժապավենների սղության և սակավության պատճառով մեզ չեն հասել այդ տարիներին բեմադրած դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության շատ աշխատանքներ։

Ռադիոբեմադրություններ

Ստեղծել է նաև բազմաթիվ ռադիոբեմադրություններ՝

  • «Էգլեթիերների ընտանիքը»
  • «Պանը»
  • «Սիզիփոսի քարը»
  • «Անձրև վաճառողը»
  • «Դոն Կիխոտ»

Մրցանակներ

  • «Հայրենական Մեծ պատերազմի 20-ամյակի» շքանշան, 1965
  • «Երկիր Նաիրի» բեմադրության համար, Ռիգայի ԽՍՀՄ հանրապետությունների հեռուստահաղորդումների համամիութենական փառատոն, 1982
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984, հետմահու

Ծանոթագրություններ