«Գեորգիական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն
Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով Պիտակ՝ ProveIt խմբագրում |
→Գրականություն: Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով Պիտակ՝ ProveIt խմբագրում |
||
Տող 39. | Տող 39. | ||
* [[Ուիլյամ Ուիլյամս]] |
* [[Ուիլյամ Ուիլյամս]] |
||
* [[Ռոբերտ Սմիրտ]] |
* [[Ռոբերտ Սմիրտ]] |
||
== Գրականություն == |
|||
* Kammerlohr «Epochen der Kunst», Bd.4 Oldenbourg Schlbuchverlag GmbH, München/Wien 1997. ISBN 3-486-87524-8. |
|||
== Տես. նաև == |
== Տես. նաև == |
15:49, 8 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ
Գեորգիական ճարտարապետություն (անգլ՝. Georgian architecture), անգլախոս երկրներում լայնորեն տարածված ճարտարապետական ոճ, որը բնորոշ է եղել Գեորգիական դարաշրջանին և ընդգրկել է գրեթե ամբողջ 18-րդ դարը (1714-1830)[1]: Այս տերմինն օգտագործվել է որպես XVIII դարի անգլիական ճարտարապետության ամենաընդհանուր նշանակություն, ճիշտ այնպես, ինչպես XIX դարի էկլեկտիկական ճարտարապետության ամբողջ բազմազանությունը փորձել են ներառել «Վիկտորիանական ճարտարապետություն» տերմինը:
Միացյալ Նահանգներում «գեորգիական» տերմինը սովորաբար օգտագործվում է այդ շրջանում կառուցված բոլոր շենքերը նկարագրելու համար՝ անկախ ոճից[2]։ Մեծ Բրիտանիայում դա սովորաբար վերաբերվում է այն շինություններին, որոնք համապատասխանում են «ճարտարապետական բովանդակությանը» և ունեն այդ ժամանակաշրջանին բնորոշ ոճական բնութագրեր, թեև դա ընդգրկում է լայն ժամանակահատված[3]:
Սահմանում
Գեորգիական դարաշրջանում գերիշխող ուղղությունը եղել է պալադիականությունը (Անդրեա Պալլադիո): Այս տերմինը համապատասխանում է եվրոպական մայր ցամաքային ճարտարապետության Կլասիցիզմին և կրում է հունական և հռոմեական ճարտարապետական և մշակութային ավանդույթների ազդեցության հետքերը: Շարային շինությունները բաղկացած են եղել աղյուսե տներից` նվազագույն դեկորով և նախապատվությունը տրվել է հստակ երկրաչափական գծերին: Անգլիական ազնվականությունը նախքան այդ տարված էր եվրոպական ռոկոկոյին համապատասխանող Հեռավոր Արևելյան (Շինուազրի) կամ միջնադարյան Նեոգոթիկա (ճարտարապետության) էկզոտիկ ձևերով:
Ոճի առանձնահատկություններ
Գեորգիական ճարտարապետության առանձնահատկություններից են շենքի սիմետրիկ հատակագծին դրա նախագծման ժամանակ: Գեորգիական տների ճակատները աղյուսապատ են՝ կազմված հարթ, կարմիր (Մեծ Բրիտանիայում) կամ գունավոր աղյուսներից (ԱՄՆ-ում և Կանադայում) և սպիտակ սվաղած դրվագներից: Դրվագները որպես կանոն պատրաստված են հնտորեն արված կամարների և որմնասյան տեսքով: Մուտքի դռները ներկված են տարբեր գույներով, որոնց վերևի մասում լուսաթափանց բացվող պատուհաններ կան: Շենքերը բոլոր կողմերից շրջապատված են ցոկոլներով (շենքի պատվանդան):
Էվոլյուցիա
Գեորգիական տոհմի բրիտանական գահին միանալը չի նշանավորվել անգլիական հասարակության ճաշակի հեղափոխությամբ և ճարտարապետական պարադիգմի կտրուկ փոփոխությամբ: Իրականում, Աննա թագուհու և Գեորգ I- ի օրոք կառուցված ճարտարապետական աշխատանքների տարբերությունը նվազագույն է եղել և բաղկացած է եղել դիտավորյալ բարոկկո շքեղության մերժումից, ինչը քիչ ճարտարապետներ էին անում պալատներ նախագծելիս, ինչպես օրինակ՝ Ջոն Վանբրուն և Նիկոլաս Հոքսմուրը (երբեմն նրանց աշխատանքը նշելու համար օգտագործվել է «անգլիական բարոկկո» տերմինը):
Գեորգիական ճարտարապետության ձևավորման վրա կարող էր ազդել հոլանդական ճարտարապետության ազգային ոճը, որը Անգլիա է եկել Վիլհելմ III Օրանացի օրոք: 18-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվել է խոշոր քաղաքաշինական նախաձեռնություններով, որի ընթացքում ձևավորվել է Մեծ Բրիտանիայի հիմնական քաղաքների `Լոնդոնի, Էդինբուրգի, Դուբլինի և Բաթ (Անգլիա) հանգստավայրի ժամանակակից տեսքը: Լոնդոնի գեորգիական թաղամասերը (օրինակ՝ Բլումսբերին) բնութագրվել են քառակուսի հրապարակներով՝ արիստոկրատ հողատերերի անունները կրող հրապարակներով: Գեորգիական ճարտարապետական ոճի գագաթը շոտլանդացի Ռոբերտ Ադամիի աշխատանքն է, որը լայն ճանաչում է գտել ամբողջ Եվրոպայում, հատկապես նուրբ է եղել դրա ներքին հարդարանքը:
Գեորգիական ճարտարապետությունը դարձել է գաղութային ոճի հիմքը անգլիական թագի արտասահմանյան տիրապետություններում և դրա հիման վրա Միացյալ Նահանգներում հետագայում ձևավորվել է այսպես կոչված ֆեդերալիստական ոճը: 19-րդ դարի սկզբին գեորգիական ճարտարապետության ոճը փոխարինվել է ռեգենսիստական ոճով:
Հայտնի ներկայացուցիչներ
- Քոլին Քեմփբել
- Պիչարդ Բեյլ
- Ռիչարդ Բոյլ, Բերլինգթոնի 3-րդ կոմս
- Ուիլյամ Քենթ
- Թոմաս Արչեր
- Ջակոմո Լեոնի
- Ջոն Սոուն
- Ջոն Նեշ
- Ջոն Վուդեն
- Ուիլյամ Ուիլյամս
- Ռոբերտ Սմիրտ
Տես. նաև
- ↑ «Georgian Architecture». web.archive.org. 2018-08-06. Վերցված է 2020-12-08-ին.
- ↑ Poppeliers, John C. (2003). What style is it? : a guide to American architecture (Rev. ed ed.). New York: John Wiley. ISBN 0-471-25036-8. OCLC 50920742.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ edited by Karl-Eugen Kurrer, Werner Lorenz, Volker Wetzk (2009). Proceedings of the Third International Congress on Construction History : Brandenburg University of Technology Cottbus, Germany, 20th-24th May 2009. Cottbus: Brandenburg University of Technology. ISBN 978-3-936033-31-1. OCLC 430888070.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)