«Կոշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 54. Տող 54.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արագածոտնի մարզ}}
{{Արագածոտնի մարզ}}



16:02, 1 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոշ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կոշ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԳոշ, Կավաշ, Կվաշ, Կվաշավան, Կուաշ
ԲԾՄ1250 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2513 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կոշ (Հայաստան)##
Կոշ (Հայաստան)
Կոշ (Արագածոտնի մարզ)##
Կոշ (Արագածոտնի մարզ)

Կոշ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում[2]։ Կոշը գտնվում է մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մետր։

Բնակչություն

Կոշի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի Բնակչություն
1831 90 մարդ [4]
1897 163 մարդ [4]
1926 891 մարդ [4]
1939 1218 մարդ [4]
1959 1873 մարդ [4]
1970 1911 մարդ [4]
1978 1988 մարդ [4]
2001 2756 մարդ [4]
2004 3125 մարդ [4]
2011 2513 մարդ [1]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Պատմություն

Սուրբ Ստեփանոս

Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։

Սուրբ Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դարի խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ։ Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Սուրբ Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.)։

Կոշ ձիթհան

Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.)։

Սուրբ Գևորգ

Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից։ Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով։ Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195)։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։ Հայկական մատենագրության մեջ կան IV դարի անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։ [5]

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF).
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոշ» հոդվածին։