«Վարամին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 11. Տող 11.
[[Պատկեր:Yusef-e Razi Tomb.jpg|մինի|Յուսուֆ Ռազիի աշտարակ-դամբարան]]
[[Պատկեր:Yusef-e Razi Tomb.jpg|մինի|Յուսուֆ Ռազիի աշտարակ-դամբարան]]
Ալլահ-էդ դինի աշտարակը գտնվում է Ջամե մզկիթի հյուսիսում, Վարամինի կենտրոնական հրապարակի կողքին։ Բարձրությունը 17 մետր է, ունի գեղեցիկ կոնաձև գմբեթ։ Համարվում է իրանական արվեստի հիանալի օրինակ։ Կառուցվել է [[1289 թվական]]ին: Աշտարակը բաժանված է երկու մասի` ստորին մասը 12 մ բարձրությամբ, իսկ վերին մասը` 5 մ բարձրություն ունեցող գմբեթ, որը վերևում զարդարված է երկրաչափական գծերով<ref name="russian.irib.ir"/>։
Ալլահ-էդ դինի աշտարակը գտնվում է Ջամե մզկիթի հյուսիսում, Վարամինի կենտրոնական հրապարակի կողքին։ Բարձրությունը 17 մետր է, ունի գեղեցիկ կոնաձև գմբեթ։ Համարվում է իրանական արվեստի հիանալի օրինակ։ Կառուցվել է [[1289 թվական]]ին: Աշտարակը բաժանված է երկու մասի` ստորին մասը 12 մ բարձրությամբ, իսկ վերին մասը` 5 մ բարձրություն ունեցող գմբեթ, որը վերևում զարդարված է երկրաչափական գծերով<ref name="russian.irib.ir"/>։
Իրաջի միջնաբերդը գտնվում է Վարամինի հյուսիս-արևելքում գտնվող Ջաֆարաբադ գյուղի մոտակայքում։ Իրանի ամենամեծ ամրոցներից մեկն է։ Դրա շինարարության մեջ օգտագործվել է կավ և աղյուսներ։ Կառուցվել է [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների]] ժամանակաշրջանում ու համարվում է աշխարհի ամենահետաքրքիր և ուշագրավ շենքերից մեկ։ Բայց հազարամյակների ընթացքում կրել է լուրջ վնասներ։ Ամրոցի եզակիությունը նշում է եվրոպական հնագետ Քլայսը` նշելով դրա հսկայական չափերը։ Ամրոցը ձգվում է 1250 մետր հյուսիսից հարավ և արևմուտքից արևելքից՝ 1214 մետր։ Մի ժամանակ ունեցել էր չորս դարպաս, որոնցից պահպանվել են միայն գլխավորները։ Ամրոցի պատերի հաստությունը 17-22 մետր է<ref>http://seeiran.ir/قلعه-ایرج/</ref>։
Իրաջի միջնաբերդը գտնվում է Վարամինի հյուսիս-արևելքում գտնվող Ջաֆարաբադ գյուղի մոտակայքում։ Իրանի ամենամեծ ամրոցներից մեկն է։ Դրա շինարարության մեջ օգտագործվել է կավ և աղյուսներ։ Կառուցվել է [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների]] ժամանակաշրջանում ու համարվում է աշխարհի ամենահետաքրքիր և ուշագրավ շենքերից մեկ։ Բայց հազարամյակների ընթացքում կրել է լուրջ վնասներ։ Ամրոցի եզակիությունը նշում է եվրոպական հնագետ Քլայսը` նշելով դրա հսկայական չափերը։ Ամրոցը ձգվում է 1250 մետր հյուսիսից հարավ և արևմուտքից արևելքից՝ 1214 մետր։ Մի ժամանակ ունեցել էր չորս դարպաս, որոնցից պահպանվել են միայն գլխավորները։ Ամրոցի պատերի հաստությունը 17-22 մետր է<ref>https://seeiran.ir/قلعه-ایرج/</ref>։


Յուսուֆ Ռազիի դամբարանը ուխտատեղի է տեղացիների համար։
Յուսուֆ Ռազիի դամբարանը ուխտատեղի է տեղացիների համար։

06:51, 28 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Բնակավայր
Վարամին
ԵրկիրԻրան Իրան
ԲԾՄ920 մետր
Բնակչություն225 628 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0291
Պաշտոնական կայքvaramincity.ir(պարս.)
Վարամին (Իրան)##
Վարամին (Իրան)

Վարամին (պարս.՝ ورامین‎), քաղաք Իրանի հյուսիսում՝ Թեհրանի նահանգում, Վարամին շահրեստանի վարչական կենտրոնն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի բնակչությունը կազմում է 218 991 մարդ[3]։ Գտնվում է Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք։ Թեհրան-Մաշհադ երկաթուղային գծի կայարանն է։

Պատմություն

Քաղաքի հիմնադրման ամսաթիվը անհայտ է։ Ենթադրվում է, որ Վարամինը դա հին Վարենա քաղաքն է, որը հիշատակված է զրադաշտականության սուրբ գիրքում՝ Ավեստայում[4]։ 14-րդ դարում Վարամինը ծաղկում էր ապրում, արագորեն զարգանում և համարվում էր հարակից լայն շրջանի ամենախնամված քաղաք։ Սեֆյանների օրոք, Թահմասպ I շահը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձրել Թեհրանին, և մոտակա Վարամինը սկսում է անկում ապրել։ Ճարտարապետ Դելաֆոյը, որը Նասր ադ Դին Շահի օրոք բազմիցս այցելել է Վարամին իր ամուսնու՝ Մարսելի ուղեկցությամբ, մանրամասն նկարագրել է քաղաքը[5]։

Տեսարժան վայրեր

Ջամե մզկիթ

Վարամինի ամենակարևոր տեսարանը քաղաքի հարավում գտնվող Ջամե մզկիթն է։ Այն համարվում է Իրանի ամենախոշոր մզկիթը: Ունի չորս այվան և շքեղորեն ձևավորված է թե՛ ներսից, թե՛ դրսից: 1931 թվականին ընդգրկվել է Իրանի մշակութային ժառանգության ցանկում: Կառուցումը լիովին ավարտվել է 1325-1326 թվականներին և վերակառուցման է ենթարկվել 1436 թվականին, Միրզա Շահրուխի օրոք, (Թիմուրիդների տոհմ)[5]։

Յուսուֆ Ռազիի աշտարակ-դամբարան

Ալլահ-էդ դինի աշտարակը գտնվում է Ջամե մզկիթի հյուսիսում, Վարամինի կենտրոնական հրապարակի կողքին։ Բարձրությունը 17 մետր է, ունի գեղեցիկ կոնաձև գմբեթ։ Համարվում է իրանական արվեստի հիանալի օրինակ։ Կառուցվել է 1289 թվականին: Աշտարակը բաժանված է երկու մասի` ստորին մասը 12 մ բարձրությամբ, իսկ վերին մասը` 5 մ բարձրություն ունեցող գմբեթ, որը վերևում զարդարված է երկրաչափական գծերով[5]։ Իրաջի միջնաբերդը գտնվում է Վարամինի հյուսիս-արևելքում գտնվող Ջաֆարաբադ գյուղի մոտակայքում։ Իրանի ամենամեծ ամրոցներից մեկն է։ Դրա շինարարության մեջ օգտագործվել է կավ և աղյուսներ։ Կառուցվել է Սասանյանների ժամանակաշրջանում ու համարվում է աշխարհի ամենահետաքրքիր և ուշագրավ շենքերից մեկ։ Բայց հազարամյակների ընթացքում կրել է լուրջ վնասներ։ Ամրոցի եզակիությունը նշում է եվրոպական հնագետ Քլայսը` նշելով դրա հսկայական չափերը։ Ամրոցը ձգվում է 1250 մետր հյուսիսից հարավ և արևմուտքից արևելքից՝ 1214 մետր։ Մի ժամանակ ունեցել էր չորս դարպաս, որոնցից պահպանվել են միայն գլխավորները։ Ամրոցի պատերի հաստությունը 17-22 մետր է[6]։

Յուսուֆ Ռազիի դամբարանը ուխտատեղի է տեղացիների համար։

Սեյիդ Ֆատհուլայի դամբարանը գտնվում է նրա գերեմանի վրա։ Վերջինս տեղացիների հոգևոր ուսուցիչն էր․ նրա նախնիները եկել են Մեքքայից Ռեյ և Վարամին։ Դամբարանի հին շենքը նորացվել է, և այնտեղ անցկացվում են կրոնական արարողություններ[7]։

Արդյունաբերություն

Շաքարի գործարան

Ալլահ-էդ դինի աշտարակ

Վարամինում է գտնվում առաջին շաքարի գործարանը Իրանում և Մերձավոր Արեւելքում։ Այն կառուցվել է 1934-1935 թվականներին ճարտարապետ Ն. Լ. Մարկովի կողմից։ Վերջերս դրա արդատրությունը կրճատվել է` բաղադրիչների պակասի պատճառով[8][9]։

Բուսական յուղի արտադրման գործարան

Վարամինի բուսայուղի գործարանը կառուցվել է 1938-1939 թվականներին և հանդիսանում է Իրանում առաջին արտադրողը[10]։

Ձեռակերտ արվեստներ

Գորգերի արտադրություն

Վարամինում արտադրվող գորգերն ու ծածկոցները մեծ պահանջարկ ունեն աշխարհում։ Դրանք բաղկացած են 100% մետաքսից[11]։ Նրանք ունեն երկրաչափական նախշեր և կրկնվող մեդալիոններ։ Վերջիններս հիմնականում հանդիպում են ուղեգորգերի վրա։

Կրթություն

Վարամինի գորգ

1985 թվականին քաղաքում կառուցվել է Ազադի իսլամական համալսարանը։ Այնտեղ սովորողները ուսումնասիրում են 86 տարբեր մասնագիտություններ։

Բնակչության աճ

Տարի 1986 1991 1996 2006 2012
Բնակչություն 58 311[12] 77 624[12] 107 233[12] 298 157[12] 284 724[12]

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. https://www.amar.org.ir/english
  2. جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. World Gazetter: Varāmīn — profile of geographical entity including name variants
  4. AVESTA: VENDIDAD (English): Fargard 1
  5. 5,0 5,1 5,2 http://russian.irib.ir/tematicheskie-programi/культура/turism-v-irane/item/272752-округ-варамин
  6. https://seeiran.ir/قلعه-ایرج/
  7. http://www.mehrnews.com/news/1565175/جاذبه-های-آثار-تاریخی-و-گردشگری-ورامین-در-وارناشهر-نظاره-گر
  8. «قديمي ترين کارخانه قند ايران تعطيل شد». www.parsine.com. Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |3= (օգնություն) (պարս.)
  9. «یادگارهای جناب نیکلای». www.tebyan.net. Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին. (պարս.)
  10. «روغنکشی شماره ی یک ورامین». www.khoec.com. Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին. (պարս.)
  11. «Varamin carpets in Little Persia». www.little-persia.com. Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին. (անգլ.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 World Gazetteer: Varāmīn (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարամին» հոդվածին։