«Հաղարծնի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 60. Տող 60.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}

== Արտաքին հղումներ ==
* [https://avproduction.am/?ln=am&page=culture&id=95 Հաղարծնի վանքային համալիր]


{{Հայկական եկեղեցիներ և վանքեր}}
{{Հայկական եկեղեցիներ և վանքեր}}

05:42, 28 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղարծին
Հաղարծնի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԹեղուտ և Հաղարծին[1]
Հասցեգյուղից 8 կմ հս-ամ, հրվանդանի վրա[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Կազմված էԳավիթ, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Հացատուն, Մատուռ, Խաչքար, Սեղանատուն, Տապանաքար, Խաչքար, Գավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Գրիգոր, Եկեղեցի Սբ. Ստեփանոս, Խաչքար, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Haghartsin Monastery Վիքիպահեստում

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Ծագումաբանություն

Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը

Պատմություն

Հաղարծին վանքը վերանորոգված վիճակում

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին - 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց թագավոր Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ -Բագրատունիների թագավորություն (ծն.  850  - մահացել է՝914 թվականի հունվարի 7-ին  Երնջակ բերդ, թաղվել է՝ Հաղարծին վանական համալիրում:

Ճարտարապետություն

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն[2]:

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Հաղարծին վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցում աղավին նստել էր սրբապատերի վրա

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից և, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․: Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։

Սեղանատուն

Սեղանատունը դրսից և ներսից

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավարևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիսարևելյան անկյունում է), Հայաստանում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21, 6 x 9, 5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։

Ներկայիս վիճակը

Այժմ Հաղարծին վանքը վերանորոգում է Համահայկական հիմնադրամը Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ[3]։ Հաղարծինը և Գոշավանքը Դիլիջանի ազգային պարկի հսկողության տակ են[4]։

Պատկերներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Արարատ Աղասյան; Հրավարդ Հակոբյան; Մուրադ Հասրաթյան; Վիգեն Ղազարյան (2009 թ). Հայ արվեստի պատմություն. Երևան: «Զանգակ-97» հրատարակչություն. էջեր 100–102. ISBN 978-99941-1-442-9.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Armenia Fund Will Upgrade Haghartsin Monastery With Donation from HH the Ruler of Sharjah (անգլ.)
  4. whc.unesco.org (անգլ.)

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։