«Դե Մոլեի միաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 36. Տող 36.
Միաբանության նախկին անդամները, մասոնները կամ մեծահասակ ուսուցիչները վերահսկում են կապիտուլը: Նրանց անվանում են «հայրեր»՝ ի պատիվ հիմնադիր հայրերի: Վերջին տարիներին կանայք նույնպես դառնում են խորհրդատուներ, նրանց անվանում են «մայրեր»:
Միաբանության նախկին անդամները, մասոնները կամ մեծահասակ ուսուցիչները վերահսկում են կապիտուլը: Նրանց անվանում են «հայրեր»՝ ի պատիվ հիմնադիր հայրերի: Վերջին տարիներին կանայք նույնպես դառնում են խորհրդատուներ, նրանց անվանում են «մայրեր»:


Յուրաքանչյուր երկիր ունի վարպետ-խորհրդատուի աստիճան, որն ընտրվում է հնազանդության մեջ, որը կազմված է կապիտուլի գլխավոր անդամներից: Միջազգային կառույցները մեծ վարպետի և քարտուղարության հետ, կազմակերպում և անցկացնում են միջազգային համագումար Դե Մոլեի միաբանության գլխամասային գրասենյակում<ref name=autogenerated1 /><ref name=autogenerated2 />:
Յուրաքանչյուր երկիր ունի վարպետ-խորհրդատուի աստիճան, որն ընտրվում է հնազանդության մեջ, որը կազմված է կապիտուլի գլխավոր անդամներից: Միջազգային կառույցները մեծ վարպետի և քարտուղարության հետ, կազմակերպում և անցկացնում են միջազգային համագումար Դե Մոլեի միաբանության գլխադասային գրասենյակում<ref name=autogenerated1 /><ref name=autogenerated2 />:


== Կապիտուլի սպաներ ==
== Կապիտուլի սպաներ ==

18:59, 26 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Դե Մոլեի միաբանություն
ՏեսակԵղբայրություն և service club?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1919
Գլխադասային գրասենյակԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
ՀիմնադիրFrank S. Land?
Կայքdemolay.org(անգլ.)

Դե Մոլեի Միաբանություն (անգլ.՝ Order of DeMolay), պարամասոնական նախաձեռնողական կազմակերպություն 12-ից 21 տարեկան երեխաների համար, որոնց հայրերը հանդիսանում են ազատ մասոնների եղբայրության անդամ: Կազմակերպությունը կրում է Տաճարականների Միաբանության վերջին մեծ վարպետի` Ժակ դե Մոլեի անունը: 

Միաբանությունը հիմնադրվել է 1919 թվականին Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում: Հիմնադրումից անմիջապես հետո այն դարձել է միջազգային երիտասարդական շարժում: 1990 թվականից ի վեր կազմակերպությունը հայտնի է որպես «Միջազգային Դե Մոլեի միաբանություն»[1][2]:

Պատմություն

Միաբանության աշխարհագրությունը

Դե Մոլեի միաբանությունը հիմնադրվել է Միսուրի նահանգից հաջողակ գործարար Ֆրենկ Լենդի կողմից: Առաջին համաշխարհային պատերազմից հետո կառավարությանը սկսեց անհանգստացնել պատերազմի ժամանակ որբացած երեխաների ճակատագիրը: Անհրաժեշտ էր մի կազմակերպություն, որը կարող էր որբերին կապել այլ տղաների հետ և նրանց սովորեցնել պատասխանատվություն և հմտություններ առօրյա կյանքում:

Կազմակերպությունն արագ աճեց և ընդլայնվեց, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի և շատ նահանգների մասոնական եղբայրության կողմից դրա ճանաչմանը: Շարժումն աճեց և զարգացավ, որի ընթացքում ԱՄՆ-ում ստեղծվեցին միաբանության մի շարք կապիտուլներ: Վերջիններս բացվեցին նաև մի շարք պետություններում, այդ թվում՝ Կանադայում, Ֆիլիպիններում, Ավստրալիայում, Բոլիվիայում, Բրազիլիայում[3], Գերմանիայում[4], Իտալիայում[5], Ճապոնիայում, Պորտուգալիայում, Պանամայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում և այլուր:[1][2]:

Կազմակերպություն

Ժակ դե Մոլե

Միջազգային Դե Մոլեի միաբանությունը ԱՄՆ-ում և Կանադայում ունի մոտ 15 000 անդամներ:

Միաբանության անդամները, համաձայն կանոնների և սկզբունքների, գտնվում են մեծահասակների խնամքի տակ: Սկզբունքները կենտրոնանում են քաղաքացիական իրազեկության, առաջնորդության հմտությունների և անձնական պատասխանատվության զարգացման վրա:

Միաբանությունը զարգացնում է յոթ հիմնական առաքելությունները, որոնք են՝

  • Որդիական սեր
  • Հարգանք դեպի սրբավայրերը
  • Քաղաքավարություն
  • Եղբայրություն
  • Հավատարմություն
  • Մաքրություն
  • Հայրենասիրություն

Գտնվելով Մասոնականության խնամքի տակ՝ ԱՄՆ-ի Դե Մոլեի միաբանությունը փորձում է անցկացնել իր ձեռնադրման ծիսակատարությունները: Յուրաքանչյուր կապիտուլ հովանավորվում է մասոնական օթյակի կամ այլ մասոնական կազմակերպության կողմից[1]:

Միաբանությունը նման է նմանատիպ կողմնորոշման այլ երիտասարդական կազմակերպություններին, ինչպիսիք են`« Աշխատանքի դուստրերը »[6], միջազգային «Ծիածան»[7] միաբանությունը աղջիկների համար, «Եղբայրության հույս» երիտասարդական ասոցիացիան (AJEF), «Շինարար տղաների» միաբանությունը, «Աստղերի երեխաների համաստեղություն» միաբանությունը:

Շարժման կառուցվածք

Դե Մոլեի կապիտուլի զարդարանքներ (Ռիբեյրաո, Սան Պաուլո)

Մասոնական օթյակի օրինակով ստեղծված կապիտուլները համարվում են կառավարման մարմիններ: Կապիտուլը ղեկավարում է գլխավոր խորհրդատուն: Վարպետի խորհրդականն ընտրվում է կապիտուլի անդամներից և, որպես կանոն, նա ամենամեծ անդամներից մեկն է: Նրան օգնում են ավագ և կրտսեր խորհրդականները: Ավագ խորհրդականը սովորաբար դիտվում է որպես ապագա վարպետ-խորհրդատու: Կապիտուլի բոլոր սպաները նշանակվում են վարպետ-խորհրդատուի կողմից, բացառությամբ խորհրդատուների և գանձապետի, որոնք ընտրվում են, իսկ քարտուղարը նշանակվում է կապիտուլի խորհրդատվական խորհրդի կողմից:

Միաբանության նախկին անդամները, մասոնները կամ մեծահասակ ուսուցիչները վերահսկում են կապիտուլը: Նրանց անվանում են «հայրեր»՝ ի պատիվ հիմնադիր հայրերի: Վերջին տարիներին կանայք նույնպես դառնում են խորհրդատուներ, նրանց անվանում են «մայրեր»:

Յուրաքանչյուր երկիր ունի վարպետ-խորհրդատուի աստիճան, որն ընտրվում է հնազանդության մեջ, որը կազմված է կապիտուլի գլխավոր անդամներից: Միջազգային կառույցները մեծ վարպետի և քարտուղարության հետ, կազմակերպում և անցկացնում են միջազգային համագումար Դե Մոլեի միաբանության գլխադասային գրասենյակում[1][2]:

Կապիտուլի սպաներ

Ստորակարգությամբ՝

Ընտրված՝

  • Վարպետ-խորհրդատու
  • Ավագ խորհրդատոի
  • Կրտսեր խորհրդատու
  • Գանձապահ

Նշանակված՝

  • Քարտւղար
  • Ավագ սարկավագ
  • Կրտսեր սարկավագ
  • Ավագ պատասխանատու
  • Կրտսեր պատասխանատու
  • Խոսնակ
  • Դռնապան
  • Քահանայապետ
  • Մարշալ
  • Ողորմություն տվող
  • Յոթ ուսուցիչներ (Դե Մոլեյի միաբանության յոթ հիմնական առաքինությունների ներկայացուցիչներ)
  • Երգեհոնահար[2]

Գործունեություն

Դե Մոլեյի միաբանությունը մասնակցում է մի շարք հանդիսությունների, այդ թվում նաև՝ «Ծիածան աղջիկների համար» և «Եհովայի դուստրեր» միաբանության անդամների հետ, սպորտային մրցումներ, ինչպիսի են՝ բասկետբոլ, ֆուտբոլ, բեյսբոլ, թենիս, փեյնթբոլ, բիլիարդ: Յուրաքանչյուր կապիտուլ որոշում է, թե ինչ կուզեն անել միաբանության անդանմերը պլանավորման և առկա միջոցների հիման վրա[1][2]:

Դե Մոլեի Պատվո լեգեոն

Մրցանակաբաշխություններ և մրցանակներ

Ասպետի կոչումը համարվում է ամենաբարձր կոչումը, որը կարող է ստանալ Դե Մոլեյի միաբանության անդամը: Այս աստիճանը կարող է շնորհվել նաև միաբանության բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար: Ստանալով աստիճանը՝ տրվում է դիպլոմ, որում նշվում է տվյալ աստիճանի ստացողի ակնառու արժանիքները: Շքանշանը շնորհվում է 15 տարեկանից՝ միաբանությունում 2 տարով մնալու պայմանով:

Պատվո լեգեոնի (LOH) աստիճանը Դե Մոլեի միաբանության միջազգային բարձր խորհրդի կողմից շնորհված բարձրագույն աստիճանն է: 1985 թվականին Գերագույն խորհրդի կանոնադրության մեջ կատարված փոփոխություններից հետո Պատվո լեգեոնի կոչման թեկնածուները պետք է լինեն առնվազն 25 տարեկան:

Դե Մոլեի միաբանության Բարձր խորհուրդը նույնպես կարող է Պատվո լեգեոնի աստիճան շնորհել որոշակի ոլորտներում բացառիկ ներդրումների համար (մարդասիրական աշխատանք, Դե Մոլեի միաբանությունում հաղորդակցություն և սպասարկում) [1][2]:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ