«Ուոթֆորդի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն
catSuggest-ով +Կատեգորիա:1981 հիմնադրված թանգարաններ |
|||
Տող 28. | Տող 28. | ||
{{ծանցանկ|2}} |
{{ծանցանկ|2}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:1981 հիմնադրված թանգարաններ]] |
15:10, 26 Նոյեմբերի 2020-ի տարբերակ
Ուոթֆորդի թանգարան | |
---|---|
Տեսակ | տեղական թանգարան և local authority museum? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Watford? |
Վայր | Ուոթֆորդ |
Հասցե | 194 High Street, Watford WD17 2DT[2] |
Հիմնադրվել է | 1981 |
Կայք | watfordmuseum.org.uk(անգլ.) |
Ուոթֆորդի թանգարան (անգլ.՝ Watford Museum), Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիր կոմսության Ուոթֆորդ քաղաքում գտնվող գավառագիտական թանգարան։ Գտնվում է Լոուեր Հայ սթրիթ փողոցում։ Բացվել է 1981 թվականին և տեղակայված է Գեորգինյան դարաշրջանի ճարտարապետության հին շենքում, որը նախկինում պատկանում էր Benskins գարեջրատանը, իսկ այժմ ունի 2-րդ դասի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[3][4]։ Թանգարանի հավաքածուում ներառված են կերպարվեստի առարկաներ, քաղաքի և շրջանի պատմության, դրանց արդյունաբերության հետ կապված ցուցանմուշներ։ Կա նաև հատուկ ցուցադրություն՝ նվիրված Կասիոբերի կալվածքի պատմությանը[5]։
Պատմություն
Ուոթֆորդ Հայ սթրիթի առանձնատունը Դայսոնների ընտանիքի համար կառուցվել է շուրջ 1775 թվականին, թեև կան գրառումներ գարեջրատան մասին, որն այդ վայրում աշխատել է դեռևս 1750 թվականից: Եռահարկ կարմիր աղյուսով տունը, որը կառուցվել է Գեորգյան դարաշրջանի նեոկլասիկ ճարտարապետական ոճով, իր ճակատամասում ունի ֆրոնտոն՝ երեք հատվածներով՝ կենտրոնական պատուհանով՝ ցլի աչքի տեսքով կենտրոնական պատուհանով և ներքևից երկու թևերով և նրա երկու կողմերում, որոնք ավելացվել են մոտավորապես 1807 թվականին: Տան հետևում մի ժամանակ բարձր, դեղին աղյուսով Վիկտորիանական դարաշրջանի շենքեր են եղել, չնայած հետագայում դրանք քանդվել են[6][7][8]:
1867 թվականին տունը գնել է Ջոզեֆ Բեսկինը, որից հետո այստեղ կրկին եղել է գարեջրատուն, մինչև այն ձեռք չի բերել ind Coope ընկերությունը1957 թվականին։ Առանձնատունն ավելի ուշ վերածվել է գրասենյակների։ Անգլիական ժառանգության կազմակերպության կողմից 1952 թվականին այն ընդգրկվել է երկրորդ կարգի մշակութային ժառանգությունների ցուցակում[7]: 1981 թվականին այն դարձել է Ուոթֆորդի թանգարանի տեղը և պաշտոնապես բացվել 1981 թվականի մարտի 14-ին՝ դերասան և կատակերգու Թերի Սքոթի կողմից, որը ծնվել է Ուոթֆորդում[9]:
2011 թվականին թանգարանը նշել է իր 30-ամյակը[9]:
Էքսպոզիցիա
Թանգարանում պահվում է կերպարվեստի զգալի հավաքածու, որն իր մեջ ներառում է Կասիոբերի կալվածքների հավաքածուն: Ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք նախկինում պատկանում էին Էսեքսի կոմսի հավաքածուին. Ջոն Վութոնի «Տեսարան Կասիոբերի այգուց», Ուիլյամ Թըրների «Տեսարան Կասիոբերի ապարանքի հարավարևմուտքից», Չարլզ Վիքերսի «Գեյթս Կասիոբերի այգին» և Ուիլյամ Հենրի Հանթի 1831 թվականի «Կասիոբերի տան ձմեռային ճաշասենյակը»[10]:
Թանգարանում տեղ են գտել նաև Էսեքսի մի շարք կոմսերի դիմանկարները[11][12]:
Թանգարանում ներկայացված արվեստի մյուս գործերի թվում են հոլանդական և ֆլամանդական գեղանկարչության դպրոցների յուղանկարները. դրանք են Ադամ Ֆրանսուա վան դեր Մեյլենի, Կլաես Մոլեների, Փիթեր Նեֆս ավագի, Ադրիան վան Օստադեի, ինչպես նաև Թյորների, Պիտեր Լելիի, Ռոնալդ Պոուպի և Ջոշուա Ռեյնոլդսի ստեղծագործությունները[13]: Արվեստի գործերի հավաքածուի մի շարք ձեռքբերումներ կատարվել են Մեծ Բրիտանիայի արվեստի հիմնադրամի շնորհիվ: Դրանք Հենրի Էդրիջի, սըր Հուբերտ ֆոն Հերկոմերի, Ուիլյամ Հենրի Հանթի և Ջոն Վութոնի կտավներն են, ինչպես նաև Ուիլյամ Բլեյքի հավաքածուն, որը կազմված է իր «Եհվա» գրքի 21 նկարազարդումներից[14]:
Քանդակների թանգարանային հավաքածուում ներկայացված են բրոնզից, պղնձից և պողպատից գործեր, որոնք կատարվել են Մերի Բրոմետի, Չարլզ Բրաունի, Չարլզ Դայսոն-Սմիթի, Ջեյքոբ Էպշտեյի, Մարիո Նեգրիի, Ռոնալդ Պոուպի և Տակաակիի կողմից[15]:
Թանգարանում կան մի շարք ցուցանմուշներ, որոնք նվիրված են Ուոթֆորդ Ջանկշենի երկաթուղային կայարանի պատմությանը, իսկ Ուոթֆորդի ֆուտբոլային ակումբի պատմությանը նվիրված փոքրիկ պատկերասրահը ներառում է սպորտային իրեր և ֆուտբոլային ակումբի գույներով բեմական կոստյում, որը կրել է Էլթոն Ջոնը[16]:
Թանգարանում պահվում են նաև Ուոթֆորդի քաղաքացիների, քաղաքային խորհրդի անդամների, տեղական ազնվականության և բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված փաստաթղթերի, տպագիր էֆեմերների, լուսանկարների և օրագրերի հավաքածուն[17]:
Ծանոթագրություններ
- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ «Watford Museum Scrutiny 2008» (PDF). Watford Borough Council. Վերցված է 2014-11-15-ին.
- ↑ Goose, Nigel A county of small towns : the development of Hertfordshire's urban landscape to 1800 / Slater, Terry. — Hatfield: Univ. of Hertfordshire Press, 2008. — С. 295. — ISBN 9781905313440
- ↑ «Watford Museum». Hertfordshire Museums. Արխիվացված է օրիգինալից 2019-02-22-ին. Վերցված է 2014-11-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Pevsner, Nikolaus The Buildings of England: Hertfordshire. — Penguin Books, 1953. — С. 267.
- ↑ 7,0 7,1 «Watford Museum, Watford». British Listed Buildings. Վերցված է 2014-11-17-ին.
- ↑ Historic England. «WATFORD MUSEUM, Watford - 1101099 | Historic England». historicengland.org.uk. Վերցված է 2019-02-21-ին.
- ↑ 9,0 9,1 Dakin, Melanie (2011-03-10). «Many happy returns for Watford Museum». Watford Observer. Վերցված է 2014-11-15-ին.
- ↑ «The Cassiobury Collection:Cassiobury House». Watford Museum. Արխիվացված է օրիգինալից 2015-11-28-ին. Վերցված է 2014-11-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The Cassiobury Collection:Earls of Essex». Watford Museum. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-11-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «More about Watford Museum». Your Paintings. BBC. Վերցված է 2014-11-15-ին.
- ↑ «Fine Art». Watford Museum. Արխիվացված է օրիգինալից 2014-11-28-ին. Վերցված է 2014-11-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Watford Museum tells the story of Watford past and present». The Art Fund. Վերցված է 2014-11-16-ին.
- ↑ «Sculpture from the Watford Museum Collection of Fine Art». Watford Museum. Արխիվացված է օրիգինալից 2014-11-28-ին. Վերցված է 2014-11-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Welcome». Watford Museum. Արխիվացված է օրիգինալից 2014-11-28-ին. Վերցված է 2014-11-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Archive collection of the Watford Museum». The National Archives. Վերցված է 2014-11-16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոթֆորդի թանգարան» հոդվածին։ |