«Թամար Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հայ սցենարիստներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 74. | Տող 74. | ||
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 9 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 9 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:Երևանի պետական |
[[Կատեգորիա:Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ ռեժիսորներ]] |
[[Կատեգորիա:Հայ ռեժիսորներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ սցենարիստներ]] |
[[Կատեգորիա:Հայ սցենարիստներ]] |
13:46, 26 Նոյեմբերի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թամար Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Թամար Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասանուհի ռեժիսոր սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Հրաչյա Հովհաննիսյան |
Ամուսին(ներ) | Մհեր Մկրտչյան |
Թամար Հրաչյայի Հովհաննիսյան (1954, հոկտեմբերի 9, Երևան), հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ։
Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է, դերասան Մհեր Մկրտչյանի կինը, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը։
Կենսագրություն
1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցում։ 1975-1988 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Առաջին անգամ խաղացել է Վարդան Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ։ Խաղացել է նաև Վամպիլովի «Ավագ որդի», Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղդասար աղբար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում։
1988 թվականին Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է Մկրտչյանի անունով։ 1994-1996 թվականներին եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր։
Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում։ 1986 թվականին Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է լավագույն կանացի դերակատարում մրցանակի։
Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։
1996-2013 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։ 1997-2002 թվականներին Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, բեմադրել է Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ։ 2007 թվականին Լոս Անջելեսում անգլերեն լեզվով բեմադրել է Վիլյամ Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները՝ մեկ բեմադրությամբ, 2008 թվականին՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ 2013 թվականին վերադարձել և հաստատվել է Երևանում[1][2]։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Ֆիլմեր
«Երկունք» | 1976 |
«Թթենի» | 1979 |
«Ապրեցեք երկար» | 1979 |
«Ավտոմեքենան տանիքի վրա» | 1980 |
«Մայրական տունը» | 1980 |
«Խոսք» | 1987 |
«Ընկեր Փանջունի» | 1993 |