«Հեզբոլլահ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 44. Տող 44.


1997 թվականին Հեզբոլլահը ստեղծել է բազմադավան Իսրայելի օկուպացիայի դեմ պայքարի լիբանանյան ջոկատները՝ նպատակ ունենալով վերակենդանացնել Իսրայելի դեմ ազգային և աշխարհիկ դիմադրությունը՝ այսպիսով «լիբանանացնելով» դիմադրությունը<ref>Alagha (2006), p. 47</ref>։
1997 թվականին Հեզբոլլահը ստեղծել է բազմադավան Իսրայելի օկուպացիայի դեմ պայքարի լիբանանյան ջոկատները՝ նպատակ ունենալով վերակենդանացնել Իսրայելի դեմ ազգային և աշխարհիկ դիմադրությունը՝ այսպիսով «լիբանանացնելով» դիմադրությունը<ref>Alagha (2006), p. 47</ref>։

=== Իսլամական ջիհադի կազմակերպություն ===
Այն փաստը, թե Իսլամական ջիհադի կազմակերպությունը օգտագործվել է որպես Հեզբոլլահի կեղծանուն, թե եղել է առանձին կազմակերպությունը, բանավեճերի առարկա է։ Որոշ աղբյուրների համաձայն Իսլամական ջիհադի կազմակերպությունը պարզապես «հեռախոսային կազմակերպություն» էր<ref>Marius Deeb, Militant Islamic Movements in Lebanon: Origins, Social Basis, and Ideology, Occasional Paper Series (Washington, DC, Georgetown University, 1986) p.19</ref><ref>al-Nahar, 7 September 1985</ref>, որի անունն «օգտագործվում էր այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում էին թաքցնել իրենց իրական ինքնությունը»<ref>''al-Nahar al-Arabi'', 10 June</ref><ref>''Ma'aretz'', 16 December 1983</ref><ref>''Le Point'', 30 July 1987</ref><ref>''al-Shira'', 28 August 1988</ref><ref>''Nouveau Magazine'', 23 July 1988</ref>։ Հեզբոլլահը Իսրայելի դեմ հարձակումների իրականացնելու նպատակով օգտագործել է նաև մեկ այլ անուն՝ Իսլամական դիմադրություն (''al-Muqawama al-Islamiyya'')<ref>Ranstorp, ''Hizb'allah'' (1997), p.67</ref>։

2003 թվականին ամերիկյան դատարանի որոշմամբ պարզվեց, որ Իսլամական ջիհադի կազմակերպություն անվանումն օգտագործվում է Հեզբոլլահի կողմից Լիբանանում, Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում և Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար<ref>see also {{cite web|url=http://www.dcd.uscourts.gov/01-2224.pdf|title=Anne Dammarell et al. v. Islamic Republic of Iran|date=September 2003|publisher=The United States District Court for the District of Columbia|location=District of Columbia, U.S.|archiveurl=https://web.archive.org/web/20051231142249/http://www.dcd.uscourts.gov/01-2224.pdf|archivedate=31 December 2005|accessdate=21 September 2006|author=Bates, John D. (Presiding)}}</ref>: ԱՄՆ-ն<ref name="USDbackground2801" />, Իսրայելը<ref name="mfaGOV960411">{{cite web|url=http://www.mfa.gov.il/MFA/MFAArchive/1990_1999/1996/4/HIZBULLAH+-+11-Apr-96.htm|title=Hizbullah|date=11 April 1996|accessdate=17 August 2006|author=Israel Ministry of Foreign Affairs}}</ref> և Կանադան<ref>{{cite journal|date=12 February 2003|title=SOR/2003-53: Criminal Code; Regulations Amending the Regulations Establishing a List of Entities|url=http://www.gazette.gc.ca/archives/p2/2003/2003-02-13-x/pdf/g2-137x1.pdf|journal=Canada Gazette Part II|volume=137|issue=1 extra|page=1|archiveurl=https://web.archive.org/web/20120118214555/http://www.gazette.gc.ca/archives/p2/2003/2003-02-13-x/pdf/g2-137x1.pdf|archivedate=18 January 2012}}</ref> համարում են, որ «Իսլամական ջիհադի կազմակերպություն», «Երկրի վրա ճնշվածների կազմակերպություն» և «Հեղափոխական արդարության կազմակերպություն» անունները հոմանիշ են Հեզբոլլահին:

== Գաղափարախոսություն ==
Հեզբոլլահի գաղափարախոսությունը սահմանվում է որպես շիա արմատականություն (ռադիկալիզմ)<ref>Barak, Oren. "Hizballah." ''The Continuum Political Encyclopedia of the Middle East''. Ed. Avraham Sela. New York: Continuum, 2002. p. 350.</ref><ref>Rosenthal, Donna. ''The Israelis: Ordinary People in an Extraordinary Land''. New York: Free Press, 2003. p. 15.</ref><ref>Collier, Robert. [http://www.sfgate.com/politics/article/Everyone-casting-suspicious-eye-on-Iraq-s-2524752.php "Everyone casting suspicious eye on Iraq's Hezbollah."] ''San Francisco Chronicle''. 29 December 2003. 14 March 2008.</ref>: Հեզբոլլահը հետևում է Իրանի առաջնորդ այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի շիական աստվածաբանությանը<ref name="autogenerated1">Adam Shatz, New York Review of Books, 29 April 2004 [http://www.nybooks.com/articles/17060 In Search of Hezbollah] {{webarchive|url=https://web.archive.org/web/20060822195222/http://www.nybooks.com/articles/17060|date=22 August 2006}}. Retrieved 15 August 2006.</ref>: Հեզբոլլահը ստեղծվել է այաթոլլա Խոմեյնիի հետևորդների աջակցությամբ 1980-ական թվականների սկզբին՝ նպատակ ունենալով տարածել իսլամական հեղափոխությունը<ref name="autogenerated2">{{cite news|url=https://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/07/12/AR2006071201557.html|first=Robin|last=Wright|work=Washington Post|title=Options for U.S. Limited As Mideast Crises Spread|date=13 July 2006|page=A19}}</ref> և հետևում է իսլամական շիա գաղափարախոսության յուրահատուկ տեսակի (''Valiyat al-faqih'' կամ Իսլամական իրավագետների խնամակալություն), որը մշակել է [[Ռուհոլլահ Խոմեյնի|այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնին]]՝ [[Իրանի իսլամական հեղափոխություն|Իրանի իսլամական հեղափոխության]] առաջնորդը<ref name="HG20Ak02" /><ref name="mfaGOV960411" />: Չնայած ի սկզբանե Հեզբոլլահը նպատակադրվել էր Լիբանանը վերափոխել Իսլամական իրավագետների հանրապետության, այս նպատակից հրաժարվել են հօգուտ առավել ընդգրկուն մոտեցման<ref name="bbc-hi-me"/>:

=== 1985 թվականի մանիֆեստ ===
1985 թվականի փետրվարի 16-ին շեյխ Իբրահիմ ալ-Ամինը ներկայացրել է Հեզբոլլահի մանիֆեստը: Վերջինիս գաղափարախոսությունը արմատական էր: Նրա առաջին նպատակն էր պայքարել, ինչպես Հեզբոլլահն էր նկարագրում, ամերիկյան և իսրայելական ծավալապաշտության դեմ, այդ թվում ընդդեմ Իսրայելի՝ հարավային Լիբանանի և այլ տարածքների օկուպացիայի: Երկրորդն նպատակն էր հավաքել բոլոր մուսուլմաններին «ումմայի» մեջ, որի ներքո Լիբանանը առաջ կտաներ Իրանի 1979 թվականի հեղափոխության գաղափարը: Այն նաև հայտարարել է, որ պաշտպանում Լիբանանի բոլոր համայնքներին, բացի նրանցից, որոնք աջակցում են Իսրայելին, և աջակցում է բոլոր ազգային շարժումներին՝ ինչպես մուսուլմանական, այնպես էլ ոչ մուսուլմանական: Կազմակերպության գաղափարախոսությունը զարգացել է, և այսօր Հեզբոլլահը ձախակողմյան քաղաքական կառույցը, որը կենտրոնացած է սոցիալական անարդարության խնդրի վրա<ref>{{cite book|title=From Terrorism to Politics|last1=Engeland|first1=Dr Anisseh Van|last2=Rudolph|first2=Ms Rachael M|date=2013|publisher=Ashgate Publishing, Ltd.|isbn=978-1-4094-9870-4|page=36}}</ref>:

Հեզբոլլահի 1985 թվականի մանիֆեստից հատվածներ՝

{{quote|Մենք ումմայի (մուսուլմանական համայնք) որդիներ ենք&nbsp;...

...&nbsp;Մենք ումմա ենք, որը իսլամի դավանաբանական և կրոնական ամուր կապով կապած է ամբողջ աշխարհի մուսուլմանների հետ, որոնց ուղերձը աստված ցանկանում էր իրակնացնել մարգարեների կնիքով, օրինակ՝ [[Մուհամմադ]]ի....&nbsp;... Ինչ վերաբերում է մշակույթին, այն հիմնված է սուրբ [[Ղուրան]]ի, [[Սուննա]]յի և ֆակիհների (իսլամական իրավագետ) իրավական վճիռների վրա, որը մեզ համար ընդօրինակման աղբյուր է&nbsp;...<ref name="The Hizballah Program" />:}}


== Քաղաքական գործողություններ ==
== Քաղաքական գործողություններ ==

19:33, 25 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Հեզբոլլահ
արաբ․՝ ‮حزب الله‬‎‎
Պատկեր:Hezbollah.webp
Տեսակկուսակցություն, զինված կազմակերպություն, ահաբեկչական կազմակերպություն և ոչ պետական ​​դերակատար
Երկիր Լիբանան[1]
ԱռաջնորդՀասան Նասրալլահ
ՀիմնադիրՄուհամմադ Հուսեյն Ֆադլալլահ, Ալի Ակբար Մոհտաշամիպուր և Իմադ Ֆեյեզ Մուղնիյ
Հիմնադրված1980
ԳաղափարախոսությունՇիա իսլամություն
Իսլամիստ ընկերվարություն
Ազգայնականություն
ԿրոնքՇիա իսլամ
Պաշտոնական գույն(եր)դեղին և կանաչ
ՇտաբԲեյրութ, Լիբանան
Լիբանանի խորհրդարան
12 / 128
Լիբանանի կառավարություն
2 / 30
Կայք[[#Արտաքին հղումներ|Պաշտոնական կայքերի ցանկ
 Hezbollah Վիքիպահեստում

Հեզբոլլահ (/ˌhɛzbəˈlɑː/;[2] արաբ․՝ حزب الله‎‎ Ḥizbu 'llāh, բառացի՝ «Ալլահի կուսակցություն», տառադարձվում է նաև Հիզբուլլահ կամ Հիզբալլահ)[3], շիա իսլամիստական քաղաքական կուսակցություն և զինյալ խումբ՝ տեղակայված Լիբանանում[4][5]։ Հեզբոլլահի ռազմական թևը Ջիհադի խորհուրդն է[6], իսկ քաղաքական թևը՝ Լիբանանի խորհրդարանի Հավատարմություն դիմադրության բլոկին։ 1992 թվականին Աբբաս ալ-Մուսավի մահից հետո խումբը ղեկավարում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։ Ամբողջ կազմակերպությունը կամ միայն ռազմական թևը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն առնվազն 21 պետությունների կողմից, ԵՄ-ի կողմից և 2017 թվականից ի վեր Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մեծամասնության կողմից, բացառությամբ Իրաքի և Լիբանանի, որտեղ Հեզբոլլահը հզոր քաղաքական կուսակցությունն է։ Հեզբոլլահը պնդում է, որ այն օրինական դիմադրության շարժում է, որը պայքարում է հանուն Լիբանանի տարածքի ազատագրության:

1982 թվականին Իսրայելի՝ Լիբանան ներխուժելուց հետո, Հեզբոլլահի գաղափարը սկսել է աճել լիբանանցի հոգևոր ներկայացուցիչների մոտ, ովքեր կրթվել էին Նաջաֆում և յուրացրել Այաթոլլահ Խոմեյնիի՝ 1979 թվականին տեղի ունեցած Իրանի իսլամական հեղափոխության մոդելը։ Կազմակերպության ստեղծմանը մեծ աջակցություն է ցույց տվել հենց Իրանը՝ ինչպես ֆինանսական տեսանկյունից, այնպես էլ գաղափարական՝ այնտեղ ուղարկելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մի խումբ հրահանգիչների։ Նպատակն էր համախմբել Լիբանանի շիա խմբերին՝ դիմադրելու Իսրայելի օկուպացիային[7][8][9] և բարելավելու Լիբանանում մարգինալացված շիա համայնքի կարգավիճակը[10]։ ԻՀՊԿ-ի 1500 հոգանոց հրահանգիչների խումբը ժամանել է Լիբանան այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարությունը, որը օկուպացրել էր Լիբանանի արևելյան բարձրավանդակը, թույլ է տվել նրանց անցնել Բեկաայի հովիտ[11]։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1985 թվականին, Հեզբոլլահը ներկայացրել է իր մանիֆեստը, որտեղ սահմանված էին նրա նպատակները՝ «Լիբանանից վտարել ամերիկացիներին, ֆրանսիացիներին և նրանց դաշնակիցներին, վերացնել հողում գտնվող ցանկացած գաղութարար կառույց», Լիբանանի Փաղանգ կուսակցության քրիստոնյա ներկայացուցիչներին ենթարկեցնել «արդար իշխանության», պատասխանատվության ենթարկել նրանց «այն հանցանքների համար, որ նրանք իրագործել են մուսուլմանների և քրիստոնյաների դեմ», և թույլ տալ «մեր ժողովրդի բոլոր զավակներին» ընտրել կառավարության այն ձևը, որը նրանք ցանկանում են՝ միևնույն ժամանակ կոչ անելով «ընտրել իսլամական կառավարության տարբերակը»[12]։ Հեզբոլլահը ձևավորել է կամավորների, որոնք Բոսնիական պատերազմի ժամանակ կռվել են Բոսնիա և Հերցոգովինայի բանակի համար[13]։ 1985-2000 թվականներին Հեզբոլլահը մասնակցել է Հարավաային Լիբանանի կոնֆլիկտին ընդդեմ Հարավային Լիբանանի բանակի (ՀԼԲ) և Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ), որը վերջապես 2000 թվականին հանգեցրել է ՀԼԲ-ի պարտությանը և ԻՊԲ-ի նահանջին։ Հեզբոլլահը և ԻՊԲ-ն իրար դեմ կռվել են նաև 2006 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ։

2006 թվականից ի վեր կազմակերպության ռազմական ուժն այնքան է մեծացել[14][15], որ ռազմական թևն ավելի հզոր է համարվում, քան Լիբանանի բանակը[16][17]։ Հեզբոլլահը հաճախ նկարագրում են իբրև «պետություն պետության մեջ»[18]․ այն տեղ է զբաղեցնում Լիբանանի կառավարությունում, ունի ռադիո և արբանյակային հեռուստաալիք, տրամադրում է սոցիալական ծառայություններ, Լիբանանի սահմաններից դուրս տեղակայում է մեծաքանակ ռազմական ուժեր[19][20][21]։ Հեզբոլլահը Լիբանանի Մարտի 8-ի դաշինքի մաս է կազմում՝ ընդդեմ Մարտի 14-ի դաշինքի։ Այն մեծ աջակցություն է վայելում Լիբանանի շիա մուսուլմանների շրջանում[22], մինչդեռ սուննիները համաձայն չեն նրա ներկայացրած օրակարգի հետ[23][24]։ Հեզբոլլահը նաև աջակցություն է ստանում Լիբանանի որոշ քրիստոնյա շրջաններից[25]։ Կազմակերպությունը ռազմական վարժանք, զենքեր և ֆինանսական աջակցություն է ստանում Իրանից և քաղաքական աջակցություն՝ Սիրիայից[26]։

1990 թվականի ի վեր Հեզբոլլահը մասնակցում է Լիբանանի քաղաքական կյանքին, գործընթաց, որը կոչվում է Հեզբոլլահի լիբանանացում։ Այն ավելի ուշ միացել է քաղաքական դաշինքներին և մտել կառավարություն։ 2006-2008 թվականների Լիբանանի բողոքի ցույցերից[27] և բախումներից[28] հետո 2008 թվականին Հեզբոլլահը և նրա ընդդիմադիր դաշնակիցները ձևավորվել են ազգային միասնության կառավարություն՝ ստանալով կառավարության 30 մանդատներից 11-ը, որը բավարար էր վետոյի իրավունք ստանալու համար[5]։ 2008 թվականի օգոստոսին Լիբանանի նոր կառավարությունը միաձայն հաստատել է քաղաքական հայտարարության նախագիծ, ըստ որի ճանաչում է Հեզբոլլահի գոյությունը՝ որպես զինված կազմակերպություն և երաշխավորում է «օկուպացված հողերը ազատագրելու և վերականգնելու» նրա իրավունքները[29]։ 2012 թվականից ի վեր Հեզբոլլահը ներգրավվել է Սիրիական քաղաքացիական պատերազմի մեջ՝ աջակցելով Սիրիայի կառավարությանը սիրիական ընդդիմության դեմ կռվում։ Վերջինս Հեզբոլլահը դիտարկում էր որպես սիոնիստական և «վահաբիական-սիոնիստական դավադրություն», որի նպատակն է վերացնել Հեզբոլլահի և Բաշար ալ-Ասադի դաշինքն ընդդեմ Իսրայելի[30][31]։ Հեզբոլլահը տեղակայել է իր ռազմական ուժերին և՛ Սիրիայում, և՛ Իրաքում՝ տեղական ուժերին վարժեցնելու կամ կռվելու Իրաքի և Լևանտի իսլամական պետության դեմ[32][33]։ Լիբանանի 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հեզբոլլահը ստացել է 12 մանդատ և նրա դաշինքը հաղթել է ընտրություններում՝ ստանալով 128 մանդատներից 70-ը[34][35]։

Պատմություն

Հարավային Լիբանանի քարտեզը

Հիմնում

Հեզբոլլահը ստեղծվել է 1982 թվականին մուսուլման կրոնական ներկայացուցիչների կողմից և ֆինանսավորվել է Իրանի կողմից՝ հիմնականում նպատակ ունենալով պայքարել Իսրայելի ներխուժման դեմ[9]։

Մասնագետների տեսակետները տարբերվում են այն հարցի վերաբերյալ, թե երբ է Հեզբոլլահը դարձել առանձին կառույց։ Որոշ աղբյուրներ խմբի պաշտոնական ձևավորման տարեթիվ են համարում 1982 թվականը[36][37][38][39], մինչդեռ Դիազը և Նյումենը պնդում են, որ մինչև 1985 թվականը Հեզբոլլահը եղել է շիա տարբեր ծայրահեղականների միավորում[40]։ Մեկ այլ տեսակետի համաձայն այն ստեղծվել է շեյխ Ռաղեբ Հարբի (հարավում շիաների դիմադրության առաջնորդ՝ սպանված 1984 թվականին Իսրայելի կողմից) աջակիցների կողմից[41]։ Անկախ այն բանից, թե երբ է կազմակերպությունը հիմնադրվել, աստիճանաբար մի շարք շիական խմբեր ձուլվել են կազմակերպության հետ՝ Իսլամական ջիհադ, Երկրի վրա ճնշվածների կազմակերպություն և Հեղափոխական արդարության կուսակցություն։ ԱՄՆ-ում[42], Իսրայելում[43] և Կանադայում[44] վերջիններս նույնացվում են Հեզբոլլահի հետ։

1980-ական թվականներ

Հեզբոլլահը ծագել է հարավային Լիբանանում հակառակորդ Ամալ շարժման դեմ շիա աշխարհազորայինների կոնսոլիդացիայի ժամանակ։ Հեզբոլլահը կարևոր դեր է խաղացել Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1982-1983 թվականներին պայքարելով ամերիկյան ուժերի դեմ, իսկ 1985-1988 թվականների Ճամբարների պատերազմի ժամանակ պայքարելով Ամալի և Սիրիայի դեմ։ Սակայն Հեզբոլլահի հիմնական նպատակն էր վերջ դնել Իսրայելի օկուպացիային, որը 1982 թվականին գրավել էր հարավային Լիբանանը[9] և պաշարել Բեյրութը[45]։ Ամալը՝ Լիբանանի շիական հիմնական քաղաքական խումբը, նախաձեռնել է պարտիզանական կռիվներ։ 2006 թվականին Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը հայտարարել է․ «Երբ մենք մտանք Լիբանան․․․ այնտեղ Հեզբոլլահ չկար։ Շիաները հարավում մեզ ընդունեցին հոտավետ բրնձով և ծաղիկներով։ Այնտեղ մեր ներկայությունն էր, որ ստեղծեց Հեզբոլլահը»[46]։

Հեզբոլլահը վարել է անհամաչափ պատերազմ՝ օգտագործելով մահապարտ հարձակումներ Իսրայելի պաշտպանության բանակի և Լիբանանից դուրս գտվող իսրայելական թիրախների դեմ[47]։ Հեզբոլլահը, ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության առաջին խմբավորումներից մեկն է, որն օգտագործել է մահապարտների ռմբակոծության, մահափորձերի և օտարերկրյա զինվորներին գերեվարելու մարտավարություն[11], ինչպես նաև սպանություններ[48] և առևանգումներ[49]: Հեզբոլլահն նաև օգտագործում է ավելի պայմանական ռազմական մարտավարություն և զենքեր, մասնավորապես Կատյուշա համազարկային ռեակտիվ համակարգ և այլ հրթիռներ[48][50]: 1990 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմի ավարտին` չնայած Թաիֆի համաձայնագիրը պահանջում էր «լուծարել լիբանանյան և ոչ լիբանանյան բոլոր աշխարհազորայինների խմբերը», Սիրիան, որն այդ ժամանակ վերահսկում էր Լիբանանը, թույլ է տվել Հեզբոլլահին պահել իր զինանոցը և վերահսկել Իսրայելի սահմանակից շիական տարածքները[51]։

1990-ական թվականներից հետո

1990-ական թվականներին Հեզբոլլահը հեղափոխական խմբից վերածվեց քաղաքական խմբի մի գործընթացի շնորհիվ, որը կոչվում է Հեզբոլլահի լիբանանացում։ Ի տարբերություն 1980-ական թվականների անզիջում հեղափոխական դիրքորոշմանը, Հեզբոլլահը բավականին մեղմ դիրքորոշում հայտնեց Լիբանանյան պետության նկատմամբ[52]։

1992 թվականին Հեզբոլլահը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին, և Ալի Խամենեին՝ Իրանի հոգևոր առաջնորդը, աջակցություն է ցույց տվել։ Հեզբոլլահի նախկին գլխավոր քարտուղար Սուբհի ալ-Թուֆայլին վիճարկել է այս որոշումը, որը արդյունքում Հեզբոլլահը պառակտվել է։ Հեզբոլլահը ստացել է ընտրացուցակով իրեն հատկացված 12 մանդատները։ Այդ տարեվերջին Հեզբոլլահը բանակցություններ է սկսել լիբանանցի քրիստոնյաների հետ։ Հեզբոլլահը համարում է, որ Լիբանանում մշակութային, կրոնական և քաղաքական ազատությունները սրբացված են, սակայն այս արժեքները չեն տարածվում այն խմբերի վրա, որոնք հարաբերություններ ունեն Իսրայելի հետ[53]։

1997 թվականին Հեզբոլլահը ստեղծել է բազմադավան Իսրայելի օկուպացիայի դեմ պայքարի լիբանանյան ջոկատները՝ նպատակ ունենալով վերակենդանացնել Իսրայելի դեմ ազգային և աշխարհիկ դիմադրությունը՝ այսպիսով «լիբանանացնելով» դիմադրությունը[54]։

Իսլամական ջիհադի կազմակերպություն

Այն փաստը, թե Իսլամական ջիհադի կազմակերպությունը օգտագործվել է որպես Հեզբոլլահի կեղծանուն, թե եղել է առանձին կազմակերպությունը, բանավեճերի առարկա է։ Որոշ աղբյուրների համաձայն Իսլամական ջիհադի կազմակերպությունը պարզապես «հեռախոսային կազմակերպություն» էր[55][56], որի անունն «օգտագործվում էր այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում էին թաքցնել իրենց իրական ինքնությունը»[57][58][59][60][61]։ Հեզբոլլահը Իսրայելի դեմ հարձակումների իրականացնելու նպատակով օգտագործել է նաև մեկ այլ անուն՝ Իսլամական դիմադրություն (al-Muqawama al-Islamiyya)[62]։

2003 թվականին ամերիկյան դատարանի որոշմամբ պարզվեց, որ Իսլամական ջիհադի կազմակերպություն անվանումն օգտագործվում է Հեզբոլլահի կողմից Լիբանանում, Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում և Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար[63]: ԱՄՆ-ն[64], Իսրայելը[65] և Կանադան[66] համարում են, որ «Իսլամական ջիհադի կազմակերպություն», «Երկրի վրա ճնշվածների կազմակերպություն» և «Հեղափոխական արդարության կազմակերպություն» անունները հոմանիշ են Հեզբոլլահին:

Գաղափարախոսություն

Հեզբոլլահի գաղափարախոսությունը սահմանվում է որպես շիա արմատականություն (ռադիկալիզմ)[67][68][69]: Հեզբոլլահը հետևում է Իրանի առաջնորդ այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի շիական աստվածաբանությանը[70]: Հեզբոլլահը ստեղծվել է այաթոլլա Խոմեյնիի հետևորդների աջակցությամբ 1980-ական թվականների սկզբին՝ նպատակ ունենալով տարածել իսլամական հեղափոխությունը[71] և հետևում է իսլամական շիա գաղափարախոսության յուրահատուկ տեսակի (Valiyat al-faqih կամ Իսլամական իրավագետների խնամակալություն), որը մշակել է այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնին՝ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը[4][65]: Չնայած ի սկզբանե Հեզբոլլահը նպատակադրվել էր Լիբանանը վերափոխել Իսլամական իրավագետների հանրապետության, այս նպատակից հրաժարվել են հօգուտ առավել ընդգրկուն մոտեցման[9]:

1985 թվականի մանիֆեստ

1985 թվականի փետրվարի 16-ին շեյխ Իբրահիմ ալ-Ամինը ներկայացրել է Հեզբոլլահի մանիֆեստը: Վերջինիս գաղափարախոսությունը արմատական էր: Նրա առաջին նպատակն էր պայքարել, ինչպես Հեզբոլլահն էր նկարագրում, ամերիկյան և իսրայելական ծավալապաշտության դեմ, այդ թվում ընդդեմ Իսրայելի՝ հարավային Լիբանանի և այլ տարածքների օկուպացիայի: Երկրորդն նպատակն էր հավաքել բոլոր մուսուլմաններին «ումմայի» մեջ, որի ներքո Լիբանանը առաջ կտաներ Իրանի 1979 թվականի հեղափոխության գաղափարը: Այն նաև հայտարարել է, որ պաշտպանում Լիբանանի բոլոր համայնքներին, բացի նրանցից, որոնք աջակցում են Իսրայելին, և աջակցում է բոլոր ազգային շարժումներին՝ ինչպես մուսուլմանական, այնպես էլ ոչ մուսուլմանական: Կազմակերպության գաղափարախոսությունը զարգացել է, և այսօր Հեզբոլլահը ձախակողմյան քաղաքական կառույցը, որը կենտրոնացած է սոցիալական անարդարության խնդրի վրա[72]:

Հեզբոլլահի 1985 թվականի մանիֆեստից հատվածներ՝

Մենք ումմայի (մուսուլմանական համայնք) որդիներ ենք ...

... Մենք ումմա ենք, որը իսլամի դավանաբանական և կրոնական ամուր կապով կապած է ամբողջ աշխարհի մուսուլմանների հետ, որոնց ուղերձը աստված ցանկանում էր իրակնացնել մարգարեների կնիքով, օրինակ՝ Մուհամմադի.... ... Ինչ վերաբերում է մշակույթին, այն հիմնված է սուրբ Ղուրանի, Սուննայի և ֆակիհների (իսլամական իրավագետ) իրավական վճիռների վրա, որը մեզ համար ընդօրինակման աղբյուր է ...[12]:

Քաղաքական գործողություններ

Կանաչը ցույց է տալիս Լիբանանի շիա մեծամասնությամբ շրջանները ուր Հեզբոլլահն զորավոր է:
Դեկտեմբերի 10, 2006 Հեզբոլլահի կողմնակիցմերի ցույց Բեյրությում:

Հեզբոլլահն, Ամալի հետ, մին է երկու գլխավոր քաղաքական կուսակցությունների Լիբանանում որոնք ներկայացնում են շիա մուսուլմանների։ Նա տիրում է 14 աթոռ 128-ի վրա Լիբանանի խորհրդարաննում և անդամ է Դիմադրություն և Զարգացում բլոկին: Ըսկ Դանիել Լ. Բայմանի, Հեզբոլլահն «մի ամենազորավոր քաղաքական շարժումն է Լիբանանում:»[73] Հեզբոլլահն և Ամալը ներկայացնում են գրեթե բոլոր լիբանանցի շիաները[74]։ Սակայն, հակարակ Ամալի, Հեզբոլլահն չե զինաթափված։ Նա մասնակցում է Լիբանանի խորհրդարանում։ 2005-ի Լիբանանի ընդհանուր ընտրություններին, նա շահել է 10.9% խորհրդարանի աթոռների։ Դիմադրություն և Զարգացում բլոկը, որի Հեզբոլլահն անդամ է, շահել է բոլոր 23 աթոռները Հարավային Լիբանանում և ընդհանուրով 35 աթոռ, կամ 27.3% խորհրդարանի աթոռների ընդհանուր Լիբանանի[75]։ Երբ մունիցիպալ ընտրությունները տեղի են ունեցել առաջին կեսին 2004-ի, Հեզբոլլահն շահել է 21% բոլոր շրջանների։[76]

Հեզբոլլահն եղել է մարտի 8 միության գլխավոր կուսակցությունների մին, մարտ 2005 թվականի քաղաքական մթնոլորտի հակադրությունից իվեր։ Թեև չնայած որ Հեզբոլլահն միածել էր նոր կառավարություննը 2005 թվականին, նա մնացել է խստորեն դեմ մարտի 14 միության[77]։ Նոյեմբեր 2006 թվականին, Հեզբոլլահն, Ազատ Հայրենասիրական Շարժումը (ԱՀՇ) և Ամալը միասնաբար պահանջել են հաստատումը ազգային միության կառավարության[78][79] ուր պահանջել են վաղ ընտրություններ և մեկ երրորդը մինիստրների կաբինետի աթոռների որը նրանց տալու էր վետոյի իրավունք[80][81]։ Երբ բանակցությունները կառավարող կոալիցիային հետ անհաջողություն են ունեցել, հինգ կաբինետի մինիստրներ Հեզբոլլահից և Ամալից հրաժարվել են։ Դեկտեմբերի 1, 2006 թվականին, այս խումբերը սկսել են 2006–2008 լիբանանյան քաղաքական ցույցերը, անդադար ցույցեր ընդդիմությամբ վարչապետ Ֆուադ Սինիորայի կառավարության[27][82]։ Վերջապես, մայիսի 7, 2008 թվականին, Լիբանանի 17-ամսվա քաղաքական ճգնաժամը արագ աճել է ինքնազսպումից դուրս։ Կռիվներ տեղի են ունեցել երբ կառավարություննը անջատել է Հեզբոլլահի հաղորդակցության ուղին և հեռացուցել է Բեյրութի օդանավակայանի ապահովության պետին վկայակոչված Հեզբոլլահի կապերի պատճառով։ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահն հայտարարել է թե կառավարության որոշումը անջատման Հեզբոլլահի հաղորդակցության ուղիին «պատերազմի հայտարարություն» էր կազմակերպության դեմ և պահանջել է շրջումը կառավարության որոշման[83][84]։ Հեզբոլլահից ղեկավարված ընդդիմադիր կողմի կռվողներ գրավել են մի քանի Արևմտյան Բեյրութի շրջակայքեր Ապագա շարժումի կռվողներից որոնք հավատարին էին Ամերիկայի կողմնակցությունը ստացած կառավարությանը։ Այս կռիվների ընթացքում, 11 անձ սպաննվել են և 30 հատ վիրավոր։ Ընդդիմադիր կողմից գրավված շրջանների վերջը հանձնվել են Լիբանանի բանակին[85]։ Բանակը նաև խոստացել է լուծել վեճը և շրջել է կառավարության որոշումները[86][87]։ Լիբանանի մրցակից առաջնորդները մի համաձայնության հասել են Դոհայում մայիսի 21, 2008 թվականին որը վերջ է տվել 18 ամսվա քաղաքական ճգնաժամին որը կարող էր վերածվել նոր քաղաքացիական պատերազմի[88]։ Ըստ համաձայնության, Հեզբոլլահն վետոյի ուժ է ստացել Լիբանանի խորհրդարանում։ Կռիվներից ետք, նոր ազգային միության կառավարություն է կազմվել Ֆուադ Սինիորայից հուլիսի 11, 2008 թվականին ուր Հեզբոլլահն ուներ մեկ մինիստր և իշխում էր 11 աթոռ 30-ի վրա կաբինետում։[5][89]

Ռազմական գործողություններ

Հեզբոլլահն ունի մի ռազմական ճյուղ ճանաչված «Ալ-Մուքավամա ալ-Իսլամիյա» («Իսլամական դիմադրությունը») անունով և հավանաբար երաշխավորն է մի քանի ավելի փոքր ռազմական կազմակերպությունների՝ ներառյալ «Ընկճվածների կազմակերպությունը», «Հեղափոխական արդարության կազմակերպությունը», «Արդարություն սխալի դեմ կազմակերպությունը» և «Մարգարե Մուհամեդի հետևորդները»[64][90]։

ՄԱԿ-ի որոշում 1559-ը կոչ է ուղղում Հեզբոլլահի զինաթափման[91] Տաիֆի համաձայնությանը Լիբանանի քաղաքացիական պատերազմի վերջավորության հետ։ Հեզբոլլահն դատապարտել և չեղյալ հայտարարել է ՄԱԿ-ի որոշումը[92]։ Խնդիրը աճեցված է 2006 թվականի ռազմական հակամարտությունից ետք Իսրայելի հետ։ Հեզբոլլահի որոշումը չզինաթափվելու տեսնվում է իբրև խախտում ՄԱԿ-ի որոշումների (ներառյալ ՄԱԿ-ի որոշում 1701-ը որը հաջորդել է որոշում 1559-ի) և Տաիֆի համաձայնությունին[93][94]։ Հակամարտությունից իվեր, Հեզբոլլահն և Իսրայելը հաստատել են որ կազմակերպությունը ռազմականորեն զորացել է[15] Լիբանանական կաբինետը, Նախագահ Միշել Սլեյմանի և Վարչապետ Ֆուադ Սինիորայի տակ, տվել է Հեզբոլլահի իրավունքը «ազատագրելու [Լիբանանի] գրավված հողերը»:[95]։ 2009 թվականին, մի Հեզբոլլահի հրամանատար (խոսելով անանունության պայմանի տակ) ասել է, «Մենք ունենք ավելի հրթիռ այսօր քան ունեինք 2006 թվականին:»[96]

Մահապարտ հարձակումներ և հափշտակումներ

1982-ից 1986 թվական, 36 մահապարտ հարձակումներ տեղի են ունեցել Լիբանանում ամերիկյան, ֆրանսիական և իսրայելյան զորքերի դեմ 41 անձերի կողմից ձախական քաղաքական հավատքներով և երկու գլխավոր կրոնքներից՝[97] սպանելով 659 անձ[47] Հեզբոլլահն մեղադրվել է կազմակերպելով այս հարձակումների մի քանին բայց ժխտում է ոևե մասնակցություն։[98][99][100]։ Այս հարձակումների ներառյալ են 1983 թվականի ամերիկյան դեսպանատան պայթյունը (Իսլամական Ջիհադ Կազմակերպությունից),[101] 1983 թվականի Բեյրութի զորանոցի պայթյունը (Իսլամական Ջիհադ Կազմակերպությունից),[101][102][103][104] և զանազան հարձակումներ Իսրայել Պաշտպանություն Զորքերի (ԻՊԶ) և Հարավային Լիբանան Բանակի (ՀԼԲ) վրա հարավային Լիբանանում[47] Այս ժամանակաշրջանում նաև տեղի է ունեցել TWA չվերթ 847-ի գրավումը 1985 թվականին,[102] և Լիբանանի պատանդի ճգնաժամը 1982-ից 1992 թվականներին։[103] Առայժմ, Հեզբոլլահն մեղադրվել է հունվարի 15, 2008 թվականի պայթյունին ամերիկյան դեսպանատան մի ինքնաշարժի Բեյրութում։[105]։

Լիբանանից արտասահման, Հեզբոլլահն մեղադրվել է 1992 թվականի իսրայելյան դեսպանատան հարձակումին Բուենոս Այրեսում,[102][103] և 1994 թվականի ԱՄԻԱ-ի պայթյունին մի հրեական մշակութային կենտրոնի Արգենտինայում[102] Սակայն, ըստ Նասրալլահի, Հեզբոլլահն մերժել է բոլոր մասնակցություն գործողությունների Լիբանանից և Իսրայելից դուրս 2008 թվականից առաջ։[106]։

Արտաքին հարաբերություններ

Հեզբոլլահի արտաքին հարաբերությունները բարդ են։ Լիբանանյան կաբինետը Նախագահ Միշել Սուլեյմանի և Վարչապես Ֆուադ Սինիորայի տակ ընդունել է Հեզբոլլահի գոյությունը և ռազմական գործողությունները հակարակ մի քանի ՄԱԿ-ի որոշումների որոնք պահանջում են կազմակերպությամ ցրվումը[107][108]։ Չորս երկրներ ճանաչում են Հեզբոլլահն որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Կանադան և Նիդեռլանդները: Իսկ երկու երկիր ճանաչում են միայն կազմակերպության անվտանգության ճյուղի որպես ահաբեկչական՝ Միավորված Թագավորությունը և Ավստրալիան[109]։ Մեծամասնությունը ՄԱԿ-ի և Եվրոպական Միության անդամների չեն նկարագրում Հեզբոլլահն որպես ահաբեկչական կազմակերպություն[110]։

Հեզբոլլահն ունի մոտ հարաբերություններ Իրանի հետ[111]։ Նա նաև հարաբերություններ ունի Ալաուի ղեկավարության հետ Սիրիայում, հատուկորեն Նախագահ Հաֆեզ ալ-Ասադի (մինչև իր մահը 2000 թվականին) և իր զավակին ու ժառանգորդին Բաշար ալ-Ասադի հետ[112]։ Հեզբոլլահն նաև հայտարարել է իր կողմնակցությունը ալ-Ակսա ինթիֆադայի համար։

Շատ փաստ չկա որ Հեզբոլլահն կապ է հաստատել կամ համագործում է ալ-Քաիդայի հետ[113]։ Հեզբոլլահի ղեկավարները ժխտում են ոևե հարաբերություն ալ-Քաիդայի հետ ոևե ժամանակի ընթացքում[114]։ Նաև, մի քանի ալ-Քաիդայի առաջնորդներ Աբու Մուսաբ ալ-Զարքավիի նման[115] և Վահաբի կրոնապետներ համարում են Հեզբոլլահն ուրացող Իսլամի[116][70]։ Հակարակ սրա, ԱՄՆ-ի հետախուզական պաշտոնյաներ ենթադրություն անում են որ շփում է եղել Հեզբոլլահի և որոշ ալ-Քաիդայի անդամների միջև որոնք փախել են Աֆղանստանից Լիբանան։.[117][118]

Մեդիայի գործողություններ

Հեզբոլլահն վարում է մի արբանյակային հեռուստատեսության կայան՝ ալ-Մանար («Փարոսը») և մի ռադիոյի կայան ալ-Նուր («Լույսը»)[119]։ Ալ-Մանարը հաղորդվել է Բեյրութից, Լիբանանում[119] Կայանը գործի դրվել է Հեզբոլլահից 1991 թվականին։[120]։ իրանական ֆոնդերի օգնությամբ[121]։ Ալ-Մանարը, ինքնահռչակված «Դիմադրության կայանը», բանալի դեր է խաղում Հեզբոլլահի «հոգեբանական պատերազմում սիոնիստ թշնամիին դեմ»[121][122] և անբաժանելի մաս Հեզբոլլահի պլանի տարածելու նրա հաղորդագրությունը ամբողջ արաբական աշխարհին:.[121]

Հեզբոլլահի հեռուստատեսության կայան ալ-Մանար ծրագիրներ հաղորդում է որոնց նպատակն է ներշնչելու անձնասպանական հարձակումներ Գազայում, Արևմտյան Ափում և Իրաքում[51][123][124]։ Ալ-Մանարը արգելված է Ֆրանսիայում կայանին Հոլոքոստի ժխտման պատճառով, ինչ որ Ֆրանսիայի օրենքի դեմ է[125][126][127]։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նկատում է ալ-Մանարը որպես ահաբեկչական կազմակերպություն[128]։

Հեզբոլլահի մեդիայի գործողությունների մի տեսակետի նպատակն է ներշնչելու ազգայնականության և իսլամի հիմքերը երեխաների[129]։ Հեզբոլլահի կենտրոնական համացանցի բյուրոն եռաչափ խաղ ստեղծել է 2003 թվականին՝ «Հատուկ զորքեր» ուր խաղացողները պայքարում են իսրայելցի ներխուժողների դեմ՝ շահողները ազգային հերոս դառնալով Երկիրի վրա և մարտիրոս դրախտում[130]։

Ծանոթագրություններ

  1. https://www.clarin.com/politica/atentado-amia-hace-16-anos-pista-apuntaba-reda-terrorista-sancionado-ee-uu_0_3_A0bBLwi.html
  2. «Hezbollah». The Collins English Dictionary. Glasgow: HarperCollins. 2013. Վերցված է 7 May 2013-ին.
    «Hezbollah». Webster's New World College Dictionary. Cleveland: Wiley Publishing, Inc. 2012. Վերցված է 7 May 2013-ին.
  3. Other transliterations include Hizbollah, Hezbolla, Hezballah, Hisbollah, Hizbu'llah and Hizb Allah.
  4. 4,0 4,1 Jamail, Dahr (20 July 2006). «Hezbollah's transformation». Asia Times. Վերցված է 23 October 2007-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Hezbollah (a.k.a. Hizbollah, Hizbu'llah)». Council on Foreign Relations. 13 September 2008. Արխիվացված է օրիգինալից 13 September 2008-ին. Վերցված է 15 September 2008-ին.
  6. Levitt, Matthew (2013). Hezbollah: The Global Footprint of Lebanon's Party of God. էջ 15. ISBN 9781849043335. «... the Jihad Council coordinates 'resistance activity'.»
    Ghattas Saab, Antoine (15 May 2014). «Hezbollah cutting costs as Iranian aid dries up». The Daily Star. Վերցված է 1 June 2014-ին. «... Hezbollah's military wing ... Known as the 'Jihad Council'»
  7. Dominique Avon, Anaïs-Trissa Khatchadourian, Hezbollah: A History of the "Party of God", Harvard University Press, 2012 978-0-674-07031-8 pp.21ff.
  8. E. Azani, Hezbollah: The Story of the Party of God: From Revolution to Institutionalization, Springer, 2011 978-0-230-11629-0pp.59-63
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Who Are Hezbollah?». BBC News. 21 May 2008. Վերցված է 15 August 2008-ին.
  10. Mariam Farida, Religion and Hezbollah: Political Ideology and Legitimacy, Routledge, 2019 978-1-000-45857-2 pp.1-3.
  11. 11,0 11,1 Adam Shatz (29 April 2004). «In Search of Hezbollah». The New York Review of Books. Արխիվացված է օրիգինալից 22 August 2006-ին. Վերցված է 14 August 2006-ին.
  12. 12,0 12,1 Itamar Rabinovich (2008). Israel in the Middle East. UPNE. ISBN 9780874519624. Վերցված է 18 November 2010-ին.
  13. Fisk, Robert (7 September 2014). «After the atrocities committed against Muslims in Bosnia, it is no wonder today's jihadis have set out on the path to war in Syria». The Independent. Վերցված է 25 March 2016-ին.
  14. «UN: Hezbollah has increased military strength since 2006 war». Haaretz. 25 October 2007. Վերցված է 5 September 2013-ին.
  15. 15,0 15,1 Frykberg, Mel (29 August 2008). «Mideast Powers, Proxies and Paymasters Bluster and Rearm». Middle East Times. Վերցված է 31 May 2011-ին. «And if there is one thing that ideologically and diametrically opposed Hezbollah and Israel agree on, it is Hezbollah's growing military strength.»
  16. Barnard, Anne (20 May 2013). «Hezbollah's Role in Syria War Shakes the Lebanese». New York Times. Վերցված է 20 June 2013-ին. «Hezbollah, stronger than the Lebanese Army, has the power to drag the country into war without a government decision, as in 2006, when it set off the war by capturing two Israeli soldiers»
  17. Morris, Loveday (12 June 2013). «For Lebanon's Sunnis, growing rage at Hezbollah over role in Syria». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 5 November 2013-ին. Վերցված է 20 June 2013-ին. «... Hezbollah, which has a fighting force generally considered more powerful than the Lebanese army.»
  18. «Iran-Syria vs. Israel, Round 1: Assessments & Lessons Learned». Defense Industry Daily. 13 September 2013. Վերցված է 19 February 2013-ին.
  19. Hubbard, Ben (20 March 2014). «Syrian Fighting Gives Hezbollah New but Diffuse Purpose». New York Times. Վերցված է 30 May 2014-ին. «... the fighting has also diluted the resources that used to go exclusively to facing Israel, exacerbated sectarian divisions in the region, and alienated large segments of the majority Sunni population who once embraced Hezbollah as a liberation force... Never before have Hezbollah guerrillas fought alongside a formal army, waged war outside Lebanon or initiated broad offensives aimed at seizing territory.»
  20. Deeb, Lara (31 July 2006). «Hizballah: A Primer». Middle East Report. Արխիվացված է օրիգինալից 19 October 2011-ին. Վերցված է 31 May 2011-ին.
  21. Goldman, Adam (28 May 2014). «Hezbollah operative wanted by FBI dies in fighting in Syria». Washington Post. Վերցված է 30 May 2014-ին. «... Hasan Nasrallah has called the deployment of his fighters to Syria a 'new phase' for the movement, and it marks the first time the group has sent significant numbers of men outside Lebanon's borders.»
  22. «Huge Beirut protest backs Syria». BBC News. 8 March 2005. Վերցված է 7 February 2007-ին.
  23. "Hariri: Sunnis 'refuse' to join Hezbollah-Al Qaida war". AFP, 25 January 2014.
  24. Blanford, Salim
  25. Zirulnick, 2012
  26. Filkins, Dexter (30 September 2013). «The Shadow Commander». The New Yorker. Վերցված է 4 October 2013-ին. «From 2000 to 2006, Iran contributed a hundred million dollars a year to Hezbollah. Its fighters are attractive proxies: unlike the Iranians, they speak Arabic, making them better equipped to operate in Syria and elsewhere in the Arab world.»
  27. 27,0 27,1 Ghattas, Kim (1 December 2006). «Political ferment in Lebanon». BBC News. Վերցված է 15 August 2008-ին.
  28. Stern, Yoav; Issacharoff, Avi (10 May 2008). «Hezbollah fighters retreat from Beirut after 37 die in clashes». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 12 May 2008-ին. Վերցված է 20 October 2012-ին.
  29. Nafez Qawas (6 August 2008). «Berri summons Parliament to vote on policy statement». The Daily Star. Վերցված է 6 August 2008-ին.
  30. Barnard, Anne (3 January 2014). «Mystery in Hezbollah Operatives Life and Death». The New York Times.
  31. Barnard, Anne (9 July 2013). «Car Bombing Injures Dozens in Hezbollah Section of Beirut». The New York Times. Վերցված է 30 August 2013-ին. «Hezbollah has portrayed the Syrian uprising as an Israeli-backed plot to destroy its alliance with Mr. Assad against Israel.»
  32. Liz Sly and Suzan Haidamous 'Lebanon’s Hezbollah acknowledges battling the Islamic State in Iraq,' Washington Post 16 February 2015.
  33. Ali Hashem, arrives in Iraq Արխիվացված 7 Մարտ 2016 Wayback Machine. Al Monitor 25 November 2014
  34. [1]
  35. [2]
  36. Pike, John. «Hizballah (Party of God)».
  37. «Hezbollah (a.k.a. Hizbollah, Hizbu'llah)». Council on Foreign Relations. Արխիվացված է օրիգինալից 27 September 2006-ին.
  38. Morley, Jefferson (17 July 2006). «What Is Hezbollah?». The Washington Post.
  39. «Who are Hezbollah?». BBC News.
  40. Diaz & Newman, 2005, p. 55
  41. Helena Cobban, Boston Review Hizbullah’s New Face Արխիվացված 12 Հուլիս 2009 Wayback Machine Accessed 14 August 2006
  42. U.S Department of State (1 October 1999). «Background Information on Foreign Terrorist Organizations». Վերցված է 25 July 2006-ին.
  43. Israel Ministry of Foreign Affairs (11 April 1996). «Hizbullah». Վերցված է 25 July 2006-ին.
  44. «SOR/2003-53: Criminal Code; Regulations Amending the Regulations Establishing a List of Entities» (PDF). Canada Gazette Part II. 137 (1 extra): 1. 12 February 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 January 2012-ին.
  45. Avi Shlaim (2001) The Iron Wall: Israel and the Arab World W.W. Norton, 0-393-32112-6 Chapter 10; "The Lebanese Quagmire 1981–1984". pp 384–423
  46. Norton, Augustus (2009). Hezbollah: A Short History. Princeton University Press. էջ 33. ISBN 978-0-691-13124-5.
  47. 47,0 47,1 47,2 Pape, Robert (2005). Dying to win: the strategic logic of suicide terrorism. New York: Random House. ISBN 1-4000-6317-5. Specifically: "Suicide Terrorist Campaigns, 1980–2003", Appendix 1. (Page 253 of Australian paperback edition, published by Scribe Publications)
  48. 48,0 48,1 H. CON. RES. 190, 1st session 101st congress (4 August 1989). «Expressing the sense of the Congress over the reported murder of Lieutenant Colonel William Higgins and Hezbollah-sponsored terrorism». The Library of Congress. Վերցված է 8 August 2006-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  49. «Lebanon profile». BBC News. 3 September 2013. Վերցված է 5 September 2013-ին.
  50. Harnden, Tony (21 February 2004). «Video games attract young to Hizbollah». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 21 July 2006-ին. Վերցված է 20 October 2012-ին.
  51. 51,0 51,1 «IN THE PARTY OF GOD Are terrorists in Lebanon preparing for a larger war? by Jeffrey Goldberg». The New Yorker. Հոկտեմբերի 14, 2002. Վերցված է 2007-03-03-ին.
  52. Ranstorp, Magnus (Summer 1998). «The strategy and tactics of Hizballah's current Lebanonization process». Mediterranean Politics. 3 (1): 103–134. doi:10.1080/13629399808414643.
  53. Alagha (2006), pp. 41–44
  54. Alagha (2006), p. 47
  55. Marius Deeb, Militant Islamic Movements in Lebanon: Origins, Social Basis, and Ideology, Occasional Paper Series (Washington, DC, Georgetown University, 1986) p.19
  56. al-Nahar, 7 September 1985
  57. al-Nahar al-Arabi, 10 June
  58. Ma'aretz, 16 December 1983
  59. Le Point, 30 July 1987
  60. al-Shira, 28 August 1988
  61. Nouveau Magazine, 23 July 1988
  62. Ranstorp, Hizb'allah (1997), p.67
  63. see also Bates, John D. (Presiding) (September 2003). «Anne Dammarell et al. v. Islamic Republic of Iran» (PDF). District of Columbia, U.S.: The United States District Court for the District of Columbia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 31 December 2005-ին. Վերցված է 21 September 2006-ին.
  64. 64,0 64,1 US Department of State (1999-10-08). «Background Information on Foreign Terrorist Organizations». Արխիվացված է օրիգինալից 2002-03-27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  65. 65,0 65,1 Israel Ministry of Foreign Affairs (11 April 1996). «Hizbullah». Վերցված է 17 August 2006-ին.
  66. «SOR/2003-53: Criminal Code; Regulations Amending the Regulations Establishing a List of Entities» (PDF). Canada Gazette Part II. 137 (1 extra): 1. 12 February 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 January 2012-ին.
  67. Barak, Oren. "Hizballah." The Continuum Political Encyclopedia of the Middle East. Ed. Avraham Sela. New York: Continuum, 2002. p. 350.
  68. Rosenthal, Donna. The Israelis: Ordinary People in an Extraordinary Land. New York: Free Press, 2003. p. 15.
  69. Collier, Robert. "Everyone casting suspicious eye on Iraq's Hezbollah." San Francisco Chronicle. 29 December 2003. 14 March 2008.
  70. 70,0 70,1 Adam Shatz, New York Review of Books, 29 April 2004 In Search of Hezbollah Արխիվացված 22 Օգոստոս 2006 Wayback Machine. Retrieved 15 August 2006. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «autogenerated1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  71. Wright, Robin (13 July 2006). «Options for U.S. Limited As Mideast Crises Spread». Washington Post. էջ A19.
  72. Engeland, Dr Anisseh Van; Rudolph, Ms Rachael M (2013). From Terrorism to Politics. Ashgate Publishing, Ltd. էջ 36. ISBN 978-1-4094-9870-4.
  73. «Hezbollah: Most Powerful Political Movement in Lebanon». Council on Foreign Relations. 2008-05-29. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 15–ին-ին.
  74. Seelye, Kate (2005-04-01). «Lebanon's religious mix». PBS Frontline World. Վերցված է 2006 թ․ հուլիսի 28-ին.
  75. Lebanon: Angus Reid Global Monitor
  76. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «cobbanBR30_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  77. The Counter-revolution of the Cedars
  78. "Nasrallah Warns of 'Street Demonstrations' if National Unity Government is not Formed"
  79. "Aoun calls for national unity government"
  80. San Francisco Chronicle (դեկտեմբերի 15, 2006). "In Lebanon, Saniora stiffens his resistance". Ստացվել է դեկտեմբերի 18, 2006.
  81. Reuters (դեկտեմբերի 18, 2006). "Lebanon opposition demands early elections". Ստացվել է դեկտեմբերի 18, 2006.
  82. The full text of Nasrallah's speech on the invitation to participate in an open sit-in in Beirut
  83. «Hezbollah takes over west Beirut». BBC news. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  84. «Lebanon tensions rise in clash with Hezbollah». Haaretz. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  85. «Lebanese army moves into W. Beirut after Hezbollah takeover». Haaretz. Արխիվացված է օրիգինալից 2008-05-09-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  86. «Hezbollah Pledges Pullout From Beirut as Army Makes Concession». Bloomberg. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5–ին-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  87. «Hezbollah to Withdraw Gunmen in Lebanon». New York Times. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5–ին-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  88. «Lebanese leaders 'expect to elect a president' in 24 hours». France 24. Արխիվացված է օրիգինալից 2011-05-20-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  89. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «tayyar» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  90. Canada Gazette (2003-02-12). «Canada Gazette Vol. 137, no 1». Վերցված է 2006 թ․ հուլիսի 25-ին.
  91. United Nations Security Council (2004-09-02). «Resolution 1559 (2004)». Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին. «3. Calls for the disbanding and disarmament of all Lebanese and non-Lebanese militias»
  92. Intelligence and Terrorism Information Center at the Center for Special Studies (Israeli) (2005-09-07). «Hezbollah has no intention to disarm». Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
  93. [3]
  94. "Hezbollah: Hezbollah and the Recent Conflict." ADL. Սեպտեմբերի 29 2006: Հունիսի 26 2007.
  95. Ha'aretz 14 August 2008, UN: We've cleared half the cluster bombs Israel dropped on Lebanon Շլոմո Շամիլից
  96. "Hizbullah says it's getting ready for a new war with Israel." Jerusalem Post: Նոյեմբերի 8 2009.
  97. "... eight were Islamic fundamentalists. Twenty-seven were Communists and Socialists. Three were Christians. The American Conservative, July 18, 2005. Verified 22nd June 2008.
  98. Sites, Kevin (Scripps Howard News Services). "REDD_17528_4389698,00.html Hezbollah denies terrorist ties, increases role in government" 2006-01-15
  99. "Frontline: Target America: Terrorist attacks on Americans, 1979-1988", PBS News, 2001. Վերցված է Փետրվարի 4 2007
  100. Hezbollah again denies involvement in deadly Buenos Aires bombing BEIRUT, Մարտի 19 (AFP)
  101. 101,0 101,1 "Timeline of Hezbollah Violence." CAMERA: Committee for Accuracy in Middle East Reporting in America. Հուլիսի 17 2006. Նոյեմբերի 18 2006. Later reprinted in On Campus magazine's Fall 2006 issue and attributed the article to author Gilead Ini.
  102. 102,0 102,1 102,2 102,3 Hezbollah CFR. org Staff, the US Council on Foreign Relations, 2006-07-17
  103. 103,0 103,1 103,2 Terrorism - In the Spotlight: Hezbollah (Party of God) Michael Donovan, Center for Defense Information cdi.org, 2002-02-25
  104. "an official with the Iranian Intelligence Service in Tehran phoned the Iranian ambassador in Damascus and issued an order to have them killed...We know about the phone call because it was intercepted by the National Security Agency.....The Hezbollah operative in charge was Imad Fayez Mughniyeh" National Review Online, Clifford D. May, Iran’s War.
  105. Lebanon: Hezbollah and the Jan. 15 Bombing Stratfor, Հունվարի 15, 2008
  106. H.E. Sayyed Nasrallah Speech in Full: History will mark martyr Moghnieh blood as the start of the fall of "Israel"
  107. Security Council (Press Release) (2006-01-23). «SECURITY COUNCIL NOTES SIGNIFICANT PROGRESS IN LEBANON». Վերցված է 2006-07-26-ին.
  108. Ha'aretz Օգոստոսի 14 2008, UN: We've cleared half the cluster bombs Israel dropped on Lebanon Շլոմո Շամիրից
  109. EU lawmakers label Hizbollah 'terrorist’ group
  110. Jpost
  111. A Lebanese fragment: two days with Hizbollah
  112. Syria and Hezbollah: A Loveless Alliance
  113. Tehran, Washington, And Terror: No Agreement To Differ by A. W. Samii, Middle East Review of International Affairs, Volume 6, No. 3, Սեպտեմբերի 2002 - citing Al-Majallah, Մարտի 24-Մարտի 30, 2002 և Al-Watan Մարտի 19, 2002
  114. USATODAY.com - Minister: Hezbollah doesn't need al-Qaeda's help fighting Israel in Lebanon'
  115. BBC News (2006-06-02). «'Zarqawi tape' urges Sunni unrest». Վերցված է 2006-07-26-ին.
  116. Jerusalem Post, Օգոստոսի 5, 2006 Saudi religious leader blasts Hizbullah Ստացվել է օգոստոսի 6, 2006
  117. CBS News (2002-07-26). «Terrorism Alliance?». Վերցված է 2006-07-26-ին.
  118. Mike Boettcher, Henry Schuster (2003-08-13). «New terror alliance suspected in Iraq». CNN World News. Վերցված է 2006-07-26-ին.
  119. 119,0 119,1 Elise Labott and Henry Schuster (2006). «Lebanese media outlets' assets blocked». cnn.com.
  120. «Terrorist Television Hezbollah has a worldwide reach». National Review Online. դեկտեմբերի 22, 2004. Վերցված է 2007-03-31-ին.
  121. 121,0 121,1 121,2 Avi Jorisch (Ձմեռ 2004). «Al-Manar: Hizbullah TV, 24/7». Middle East Quarterly. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 3–ին-ին.
  122. «Al-Manar Television». Վերցված է 2007 թ․ մարտի 27-ին.
  123. «Terrorist Television Hezbollah has a worldwide reach». National Review Online. Դեկտեմբերի 22, 2004. Վերցված է 2006-08-22-ին.
  124. «Al-Manar and the War in Iraq». Middle East Intelligence Bulletin. 2003. Վերցված է 2006-08-24-ին. {{cite news}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  125. Ամբողոջությամբ տեղեկությունները որոշումին (ֆրանսերեն)
  126. Press Release (ֆրանսերեն)
  127. France pulls plug on Arab network
  128. Bureau of International Information Programs, U.S. Department of State (Դեկտեմբերի 14, 2004). "United States Adds Al-Manar TV Network to Terrorism List". Ստացվել է Փետրվարի 28, 2007.
  129. Roee Nahmias (օգոստոսի 31, 2006). L-3297896,00.html «Hizbullah presents». ynetnews.com. Վերցված է 2007 թ․ փետրվարի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  130. Եռաչափ Խաղ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեզբոլլահ» հոդվածին։