«Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}}'''Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի'''(հայտնի է նաև որպես '''Ջովաննի Մանսուետի''', {{lang...»:
 
Տող 27. Տող 27.
Պատկեր:Accademia - Miracolosa guarigione della figlia di Benvegnudo de San Polo - Giovanni Mansueti Cat562.jpg|Բենվենուտոյի դստեր հրաշագործ ապաքինումը
Պատկեր:Accademia - Miracolosa guarigione della figlia di Benvegnudo de San Polo - Giovanni Mansueti Cat562.jpg|Բենվենուտոյի դստեր հրաշագործ ապաքինումը
Պատկեր:Джованни-ди-Никколо-Мансуэти--Мадонна-с-младенцем,-св.-Иоанном-Евангелистом-и-неизвестной-святой.jpg| Աստվածամայրը նորածնի, սուրբ Հովհաննես ավետարանիչի և անհայտ սրբի հետ
Պատկեր:Джованни-ди-Никколо-Мансуэти--Мадонна-с-младенцем,-св.-Иоанном-Евангелистом-и-неизвестной-святой.jpg| Աստվածամայրը նորածնի, սուրբ Հովհաննես ավետարանիչի և անհայտ սրբի հետ
Պատկեր:Giovanni di Niccolò Mansueti 002.jpg|Մոգերի երկրպագությունը
</gallery>
</gallery>



14:31, 23 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի
Ծնվել է1465[1]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]
Վախճանվել էոչ վաղ քան սեպտեմբերի 26, 1526 և ոչ ուշ քան մարտի 26, 1527
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՋենտիլե Բելլինի
 Giovanni di Niccolò Mansueti Վիքիպահեստում

Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի(հայտնի է նաև որպես Ջովաննի Մանսուետի, իտալ.՝ Giovanni di Niccolò Mansueti, 1465[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] - ոչ վաղ քան սեպտեմբերի 26, 1526 և ոչ ուշ քան մարտի 26, 1527, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ:

Նրա կենսագրության մասին քիչ բան է հայտնի: Ստեղծագործել է Վենետիկում 1485-1526 թվականներին: Ջովաննի Մանսուետին եղել է Ջենտիլե Բելլինիի աշակերտը, ում մանրամասն պատմելու ոճը նա շարունակել է օգտագործել իր ստեղծագործություններում: Հետագա աշխատանքներում Մանսուետիի ոճը նման է Չիմա դա Կոնելյանոյի և Վիտտորե Կարպաչչոյի ոճին[3]: Այս աշխատանքներից մեկը գտնվում է Բանի դի Լուկա կոմունային շրջանի եկեղեցում:

Ստեղծագործություններ

  • Սուրբ Լորենցոյի ջրանցքն ընկած խաչի հրաշքը (2 նկար) (1494 և 1506 թվականներին), նկարված է անտիկ ոճով Սկուոլա Գրանդե դի Սան Ջովաննի Էվանջելիստայի եկեղեցու համար, գտնվում է Ակադեմիայի պատկերասրահում, Վենետիկ:
  • Կամպո Սան Լիոյի Սուրբ Խաչի մասունքների հրաշքը (1494 թվական)
  • Տեսարաններ Սուրբ Մարկոսի կյանքից (երեք տեսարան), նկարված է Սկուոլա Սան Մարկո եկեղեցու համար: Գտնվում է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում և Միլանի Բրերա պատկերասրահում:
  • Սուրբ Մարկոսի ձերբակալությունը սինագոգում (1499 թվական), գտնվում է Վիեննայի Լիխտենշտեյն արվեստի պատկերասրահում:
  • Ընթրիք Էմմաուսեում
  • Աստվածամայրը նորածնի հետ
  • Մոգերի երկրպագությունը (1500 թվական)
  • Խաչելության խորհրդանշական պատկերը
  • Աստվածամայրը նորածնի, Սուրբ Հովհաննես ավետարանիչի և անհայտ սրբի հետ
  • Քրիստոսի մկրտությունը
  • Սուրբ Անիանոսի մկրտությունը սուրբ Մարկոսի կողմից (1499 թվական)
  • Սուրբ Հիերոնիմոսն անապատում (մոտ 1490 թվական), յուղանկար, գտնվում է Բրիստոլի թանգարանում և Արտ-պատկերասրահում:
  • Բենվենուտոյի դստեր հրաշագործ ապաքինումը (1502 թվական), յուղանկար, 359 x 296 սմ, գտնվում է Ակադեմիայի պատկերասրահում:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. fm-off-sky.livejournal.com

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի» հոդվածին։