«Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Թանգարան}} '''Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան''' ({{lang-en|Museum of Contemporary Art Jacksonville}},...»:
 
Տող 25. Տող 25.
* [https://www.arts.gov/art-works/2017/artwork-soars-moca-jacksonvilles-project-atrium Artwork Soars at MOCA Jacksonville's Project Atrium]
* [https://www.arts.gov/art-works/2017/artwork-soars-moca-jacksonvilles-project-atrium Artwork Soars at MOCA Jacksonville's Project Atrium]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:1924 հիմնադրված թանգարաններ]]
[[Կատեգորիա:Ժամանակակից արվեստի թանգարաններ]]

11:06, 23 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՋեքսոնվիլ և Downtown Jacksonville?
Հիմնադրվել է2003
Կայքmocajacksonville.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Contemporary Art Jacksonville, հայտնի է նաև որպես MOCA Jacksonville), Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում գտնվող թանգարան՝ նվիրված ժամանակակից արվեստին։

Ֆինանսավորվում և կառավարվում է Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի կողմից: Այն Միացյալ Նահանգների հարավ-արևելքում ժամանակակից արվեստին նվիրված ամենամեծ հաստատություններից մեկն է, որը ներկայացնում է ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրների նկարիչների աշխատանքներ և ցուցահանդեսներ:

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1924 թվականին՝ որպես Ջեքսոնվիլի կերպարվեստի միություն (Jacksonville Fine Arts Society) և դարձել է քաղաքի առաջին կերպարվեստի միությունը: 1948 թվականին թանգարանը սկսել է կոչվել Ջեքսոնվիլի արվեստի թանգարան (Jacksonville Art Museum), իսկ 1978 թվականին դարձել էՋեքսոնվիլի առաջին հաստատությունը, որը հավատարմագրվել է Ամերիկյան թանգարանների դաշինքի կողմից:

1999 թվականի վերջին թանգարանը ձեռք է բերել իր մշտական տեղը Հեմինգ հրապարակի Western Union Telegraph Building պատմական շենքում, որը կառուցել է Auchter Company ընկերությունը, և մինչ օրս կոչվում է Ջեքսոնվիլի արվեստի թանգարան: 2000 թվականին ժամանակավոր ցուցահանդեսային տարածքում տեղի է ունեցել մի շարք նախնական ցուցահանդեսներ, մինչ շենքի ճակատային մասը վերականգնվել է իր նախնական ար-դեկո ոճով: Ինտերիերը ամբողջությամբ վերանորոգվել և վերակառուցվել է թանգարանային պատկերասրահների, ուսումնական տարածքների, լսարանների, թանգարանային խանութի և Nola սրճարանի տեղադրման համար: Վեցհարկանի շենքի ամբողջական վերակառուցումն ավարտվել է 2003 թվականին, որի կուլմինացիան դարձել է թանգարանի հանդիսավոր բացումը նույն թվականի մայիսին[1]։

Թանգարանի գլխավոր մուտքը

Քաղաքի կենտրոնում գտնվող նոր շենք տեղափոխվելուց հետո թանգարանն արագորեն ընդլայնվել է՝ հասնելով իր մշտական հավաքածուի չափին: Հետագա տարիներին բազմաթիվ նշանակալի հավելումներն ավելացրել են ոչ միայն քանակը, այլ նաև որակը: Մի շարք քննարկումներից և ցուցահանդեսներից հետո քաղաքային համայնքը քննարկել է ժամանակակից արվեստի թեման և թանգարանի հետագա առաքելությունը: Արդյունքում որոշվել է թանգարանի անունը փոխել Ժամանակակից արվեստի թանգարան, ինչն էլ տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին։

Թանգարանը շարունակում է մնալ որպես կարևոր գեղարվեստական տարր Ջեքսոնվիլ քաղաքի կենտրոնում: Թանգարանի ցուցահանդեսներն ու ծրագրերը շաբաթվա յուրաքանչյուր օր գրավում են նոր այցելուների: Թանգարանի կրթական նախաձեռնություններըը իրենց մեջ ներառում են երեխաների շրջանում գեղարվեստական գրագիտությունը բարձրացնելու, հանգստյան օրերին նկարչության բաց դասեր անցկացնելու միջոցառումներ, ինչպես նաև կանոնավոր շրջագայություններ, դասախոսություններ, ֆիլմեր երեխաների և մեծահասակների համար։ Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարանը գրավիչ վայր է ժամանակակից արվեստը, այդ թվում՝ Հանս Հոֆմանի, Ջոան Միտչելի, Ջեյմս Ռոզենկվիստի, Էդ Պաշկեի և այլ ժամանակակից նկարիչների գործեր ուսումնասիրելու համար: 1972 թվականին թանգարանում տեղի է ունեցել Ռիչարդ Անուշկևիչի՝ օպ արտ շարժման կազմակերպիչներից մեկի ցուցահանդեսը։

Թանգարանի անցկացրած ցուցահանդեսները ներկայացնում են ժամանակակից շատ նկարիչների աշխատանքները, որոնք լայն սպեկտրով աշխատում են լրատվամիջոցների տիրույթում: Թանգարանի երրորդ հարկում յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անցկացվում են ցուցահանդեսներ և միջոցառումներ, որոնք խթանում և բարձրացնում են բնակչության կրթական մակարդակը։

2009 թվականին Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանը թանգարանին վերցրել է իր հովանու ներքո, և այն դարձել է բուհի մշակութային ռեսուրսը[2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։