«Ուկրաինայի հայոց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 52. Տող 52.
# [[Սուրբ Ստեփանոս զանգակատուն]] [[1565]] թ.; [[2014]] թ., [[Կամենեց-Պոդոլսկ]]
# [[Սուրբ Ստեփանոս զանգակատուն]] [[1565]] թ.; [[2014]] թ., [[Կամենեց-Պոդոլսկ]]
# [[Բերեժանիի հայկական եկեղեցի|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ/Սուրբ Կույս Մարիամի տնարատ հղություն եկեղեցի]] [[1764]] թ.; [[2016]] թ., [[Բերեժանի]]
# [[Բերեժանիի հայկական եկեղեցի|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ/Սուրբ Կույս Մարիամի տնարատ հղություն եկեղեցի]] [[1764]] թ.; [[2016]] թ., [[Բերեժանի]]
# [[Չեռնովցիի հայկական եկեղեցի|Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալներ եկեղեցի]] [[1875]] թ.; [[2008]] թ., [[Չեռնովցի]]

# Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալներ եկեղեցի [[1875]] թ.; [[2008]] թ., [[Չեռնովցի]]
# Սուրբ Նիկողայոս եկեղեցի [[1877]] թ., [[Եվպատորիա]]
# Սուրբ Նիկողայոս եկեղեցի [[1877]] թ., [[Եվպատորիա]]
# [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Յալթա)|Սուրբ Հռիփսիմե եկեղեցի]] [[1917]] թ., [[Յալթա]]
# [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Յալթա)|Սուրբ Հռիփսիմե եկեղեցի]] [[1917]] թ., [[Յալթա]]

17:30, 16 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

ՀԱԵ Ուկրաինայի թեմ
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՎարչկենտրոնԽարկով
Հիմնադրված1998 հունվարի 13
Մայր տաճարԼվովի Սուրբ Աստվածածին
ԱռաջնորդՄարկոս եպս. Հովհաննիսյան

Ուկրաինայի թեմ (ուկրաիներեն՝ Українська єпархія, ռուս.՝ Украинская епархия), Հայ առաքելական եկեղեցու թեմ Ուկրաինայի Հանրապետությունում, որի իրավասության ներքո է ամբողջ երկիրը։ Առաջնորդանիստը Լվովի Սբ. Աստվածածին եկեղեցին է։

Պատմություն

13-րդ դարում Լվովում գործել է հայկական եպիսկոպոսություն։ 1830 թ. կազմավորվել է հայկական եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, որը միավորել է ռուսական կայսրության արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանների, ինչպես նաև Ուկրաինայի հայկական համայնքները։

Խորհրդային ժամանակաշրջան

1918 թվականին խորհրդային իշխանության հաստատումից հետո Ռուսաստանի հայկական թեմերը լուծարվել են՝ եկեղեցիները փակվել, մի մասն էլ ավերվել են։ Բեսարարաբիան Ռումինիային անցնելուց հետո 1918 թ. տեղի հայկական եկեղեցիները մտել եմ Ռումինիայի թեմի, իսկ ռուսահայ մնացած համայնքները՝ Նոր Նախիջևանի թեմի կազմում են հայտնվել։ 1966 թվականին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ միավորելով ԽՍՀՄ հանրապետության հայկական եկեղեցիների համայնքները, բացառությամբ Անդրկովկասինը։

Անկախ Ուկրաինա

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է 1991 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի սեպտեմբերի 1 զեկուցագրով։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի ջանքերով 1991 թ. Ուկրաինայում սկսել է ազգային եկեղեցական կյաքնի վերազարթոնքը։ Կարճ ժամանակ անց ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, ուր չկային հայկական եկեղեցիներ։ 1997 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգսյանի հունվարի 13-ի կոնդակով Ուկրաինայի հայոց թեմը հոգևոր աշխարհում ճանաչում է ստացել և առաջնորդ է նշանակվել Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

2001 թվականի դրությմաբ Ուկրաինայի հայոց թեմն իր իրավասության տակ ուներ պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում։

2001 թվականից թեմն առաջնորդում է Գրիգորիս արք. Բունիաթյանը։

Հայերը Թեոդոսիայում Սուրբ Սարգիս եկեղեցի Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցի

Տաճարներ

Թեմի տարածքում այժմ գործում են՝

  1. Սուրբ Սարգիս եկեղեցի 1330, Թեոդոսիա
  2. Սուրբ Աստվածածին վերափոխման եկեղեցի 1363 թ., Լվով
  3. Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցի 1408 թ., Թեոդոսիա
  4. Սուրբ Ստեփանոս զանգակատուն 1565 թ.; 2014 թ., Կամենեց-Պոդոլսկ
  5. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ/Սուրբ Կույս Մարիամի տնարատ հղություն եկեղեցի 1764 թ.; 2016 թ., Բերեժանի
  6. Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալներ եկեղեցի 1875 թ.; 2008 թ., Չեռնովցի
  7. Սուրբ Նիկողայոս եկեղեցի 1877 թ., Եվպատորիա
  8. Սուրբ Հռիփսիմե եկեղեցի 1917 թ., Յալթա
  9. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 1995 թ., Օդեսա
  10. Սուրբ Հակոբ եկեղեցի 1997 թ., Սիմֆերոպոլ
  11. Սուրբ Խաչ եկեղեցի 1998 թ., Մակեևկա
  12. Սուրբ Հարություն եկեղեցի 2004 թ., Խարկով
  13. Սուրբ Աստվածածին եկեղեցի 2007 թ., Զապորոժիե
  14. Սուրբ Գևորգ Զորավար եկեղեցի 2012 թ., Նիկոլաև (քաղաք, Ուկրաինա)
  15. Մատուռ Սրբոց Նահատակաց 2017 թ., Կիև
  16. Մատուռ Սուրբ Աստվածածին 2017 թ., Լուգանսկ
  17. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 2018 թ., Դնեպր (քաղաք)

Թեմի բացառապես բոլոր համայնքներում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ։

Տես նաև